Տյառնընդառաջի տոնը Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Փետրվարի 13-ին Տյառնընդառաջի նախատոնակի հանդիսավոր ժամերգություն կատարվեց Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ապա Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը բացատրեց տոնի խորհուրդը և օրհնության խոսքով հանդես եկավ:

Կատարվեց նորապսակների օրհնության կարգ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ապա եկեղեցու բակում վառվեց տոնը խորհրդանշող խարույկը:
Վերջում ազգային երգերի և պարերի կատարումներով հանդես եկավ Արենիի համույթը:

Լուսանկարները՝ Արենիի համայնքապետարան