Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Փետրվարի 13-ին՝ ժամը 18:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն:


Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ, բացատրեց տոնի խորհուրդը:
Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը, եկեղեցու բակում վառեց Տյառնընդառաջի խորհրդանշական խարույկը, որի շուրջ ներկաները հանդես եկան ազգային երգերի և պարերի կատարումներով: