Տյառնընդառաջի տոնը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տյառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո ինչպես Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում, այնպես և Ս. Գայանե եկեղեցում կատարվեց նախատոնակ:

Ժամերգությունից հետո Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը կատարեց նորապսակների օրհնության կարգ:

Օրը հրաշալի տոնի վերածեցին Ջերմուկի պարարվեստի դպրոցի սաները՝ իրենց երգ ու պարով:


Դրսում վառված կրակից, ավանդույթի համաձայն, ներկաները իրենց տուն տարան՝ ի նշան հավատի ու հոգու նորոգման առ Աստված…

Անահիտ Եղիազարյան