Վայոց ձորի մարզի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց


Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ փետրվարի 20-ին Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում կազմակերպվեց Վայոց ձորի մարզի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի (ՀԵՊ) ուսուցիչների վերապատրաստման սեմինար, որին մասնակցում էին նաև Վայոց ձորի թեմի հոգևորականները:

Սեմինարն սկսվեց աղոթքով:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տեր Եզնիկ արքեպս. Պետրոսյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Հուսիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա ծրագրերը, միջոցառումները և ՀԵՊ ուսուցիչների գործունեության հետ կապված հարցեր:

Սեմինար-հանդիպման ավարտին ՀԵՊ ուսուցիչներն ստացան Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից տրամադրված Աստվածաշնչի շտեմարաններ:

 Ավելացնենք նաև, որ ՀԵՊ ուսուցիչների վերապատրաստման հանդիպում-քննարկումները կունենան շարունակական բնույթ: