Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Աշխարհամատրան Կանաչ կիրակիի և Նորավանքի ուխտի օրվան


«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք Նրան՝ Կենդանի Վեմին,
որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Պետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են այսօրվա՝ Աշխարհամատրան Կանաչ Կիրակիի խորհուրդը: Տակավին Տիրոջ Հարության այս հոգենորոգ օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչում է աշխարհի առաջին եկեղեցու հիմնադրումը, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա»:

Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր


Սիրելինե՛ր, Ընդհանրական Ս. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել Իր հետ, ընդունել Իր Անապական Մարմինը՝ իբրև մեղաց թողության, իբրև փրկություն:

Աշխարհամատրան Կիրակին կանաչ է կոչվում՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը: Այսօր Քրիստոսի Սբ. Եկեղեցու հիմնադրության փառապանծ տոնն է:
Ի՞նչ նշանակություն և խորհուրդ ունի այն մեզ համար:
Մարդկության փրկության և հավիտենական արքայության համար մեզ սրբելու, այս աշխարհի փորձությունները հաղթելու, Քրիստոսի Կենարար լույսով մեզ լուսավորելու առաքելությամբ է գործում եկեղեցին աշխարհի վրա:


Եկեղեցին Աստվածային տեսիլքի իրագործումն է աշխարհում, սակայն հավատ, իմաստություն և զոհողություն է պետք Աստվածային տեսիլքով հաստատվածը արժևորելու և ապրեցնելու համար, որովհետև եկեղեցիով է շարունակվում Աստվածային փրկագործությունը:

Կարդալ ավելին

Աշխարհամատրան Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր


1999թվականի ապրիլի 19-ին՝ Կանաչ կիրակիի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի ձեռամբ օծվեց և վերաբացվեց Նորավանքի համալիրը և այդ հիշարժան օրվանից սկսած՝ Կանաչ կիրակին դարձավ Նորավանքի ուխտի օր:

Նորավանքի վանական համալիրի և շրջակայքի վերակառուցման աշխատանքներն իրագործվեց այն ժամանակ Սյունյաց թեմի առաջնորդ, այժմ՝ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ.  Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ամենօրյա աշխատանքի ու համառ ջանքերի շնորհիվ:

Հայկական ճարտարապետության այս գոհարի վերականգնմանը, շրջակայքի կառույցների 1999թ.-ի վերանորոգման և համալիրի կառուցման բարերարներն են Կանադայի Մոնթրեալ քաղաքի բնակիչներ տիար Տիգրան և տիկին Դիանա Հաճեթյանները, իսկ վերանորոգման նախագծի հեղինակն էր ճարտարապետ պրն. Հրաչյա Գասպարյանը:

Ապրիլի 26-ին Նորավանքում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց թեմի փոխառաջնորդ և Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց, որը կարող եք կարդալ այստեղ:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Անդաստանի կարգ:

Այնուհետև հոգեհանգստյան կարգ կատարվեց բարերար տիար Տիգրան Հաճեթյանի շիրմին:

Հիշեցնենք, որ ամեն տարի Նորավանքի ուխտի օրը, բարերար տիկին Դիանա Հաճեթյանի նախաձեռնությամբ էր համամարզային մեծահանդես տոնախմբություն և սիրո ճաշ կազմակերպվում:

Այս տարի համաճարակի պատճառով այդ միջոցառումները չեղարկվեցին, սակայն տոնի կապակցությամբ Առաջնորդ Սրբազան Հոր օրհնությամբ և բարերարուհու օժանդակությամբ, 50-ից ավելի կարիքավոր ընտանիքների բաժանվեցին սննդի ծանրոցներ:

Թող Ամենակալ Աստված օրհնի մեր ազգը, մեր հայրենիքն ու Սուրբ Եկեղեցին մեր, ժողովրդի բարի իղձերն իրականացնի, ուխտն ի կատար ածի, և Նորավանքն էլ իր աստվածաշնորհ զորությամբ օգնական ու պահապան թող լինի բոլորին. ամեն:

Ապրիլի 26-ին Աշխարհամատրան Կանաչ կիրակիի և Նորավանքի ուխտի օրն է


«Ուրեմն դեն գցելով ամեն  չարություն,
մոտեցեք  Նրան՝  Կենդանի Վեմին,
որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Պետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են Աշխարհամատրան Կանաչ կիրակիի խորհուրդը:

Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի` ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է:

Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. <<Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ՝ թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա>>:

Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել Իր հետ, ընդունել Իր Անապական Մարմինը՝ իբրև մեղաց թողության, իբրև փրկություն: Աշխարհամատրան  Կիրակին նաև կանաչ է կոչվում՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:

Կանաչ կիրակիի օրը հատկապես սիրելի է վայոցձորցիների համար, քանի որ 1999թ-ի հենց այդ օրը երջանկահիշատակ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի ձեռամբ օծվեց և վերաբացվեց Նորավանքը, որ տարիներ շարունակ փակ էր: 

Այդ հիշարժան օրվանից սկսած՝ Կանաչ կիրակին դարձավ Նորավանքի ուխտի օր:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են

սպանում,բայց հոգին սպանելչեն կարող»:

(Մատթ. 10:28)

Ավետարանական այս պատգամը թող խորհուրդը լինի այսօրվա՝ Ապրիլի 24-ի, հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա: Այսօր, նահատակաց հիշա­տակի ոգեկոչման այս սրբազան պահին, ազգովի խոնարհվենք նրանց անշիջելի հիշատակի առջեւ, տխրության ողբն ու աղաղակը վերափոխենք մխիթարու­թյան, որովհետեւ մեռան նրանց մարմինները, իսկ հոգիներն ապրում են հավեր­ժության մեջ: Այդ հոգիներն այսօր էլ մեզ հետ են, մեր մեջ, մեր կողքին: Եվ  չմոռանանք երբեք՝ «Արիւն մարտիրոսաց, սերմն քրիստոնեից»:

Ովքե՞ր էին նրանք, 1915-ի ցեղասպանության զոհերը: Նրանք մեր դրախ­տային պատմական հայրենիքում ապրող հայերն էին, որոնց երազները նման էին ապրիլյան ծաղկած այն ծառին, որն այդպես էլ, ծաղիկներով հանդերձված, այր­վեց: Նրանք հայրենիք ունեին, ուր ինչպես վաղամեռիկ բանաստեղծն էր երգում «Հոգիներուն կիջներ երազ մը բուրյան», ունեին օջախ, ունեին երգ՝ կոմիտասյան անլռելի երգ, որի ելեւէջներում իրենց շիտակ ու աստվածավախ կյանքի հմայքը կար: Նրանք՝ պարզ շինական, թե մտավորական, ապրում էին արարելով, վաս­տակելով հացն իրենց հանապազօր, մեկն իր ցորնաբույր ձեռքերի զորությամբ, մյուսն իր մտքի ուժով: Բայց այդ ժողովրդին վիճակված էր խաչի մի երկար ճա­նապարհ: Նրա կյանքի ուղին նման էր իր Տիրոջ կյանքին, եւ նա քայլեց այդ ուղիով դեպի Գողգոթա: Այն տեղահանությունների, սովի, ցավի, տառապանքի եւ վերջապես զոհաբերության ճանապարհն էր, զոհաբերության՝ «վասն հաւատոյ, վասն հայրենեաց»: Դա այն ճանապարհն էր, որով քայլեցին մեր աստվածասեր ու հայրենասեր նախնիները՝ ապավինելով հոգու անմահության ճշմարիտ գաղափարին: Վկայակոչենք Վարդանանց, որոնց նահատակությունը նրանց դեպի անմահության աոաջնորդեց: Հեշենք, թե ինչպես Վարդան՝ սրբացած զորավարն հայոց, Ավարայրի ճակատամարտից առաջ դիմեց հայ ժողովրդին, ասելով, որ մենք, թեեւ մարմնով երկրի վրա ենք, բայց երկնքում է մեր հոգին, ուր ոչ ոք չի կարող մերձենալ Քրիստոսի անձեռակերտ այդ շինվածքին: Նա պատգամեց հաստատուն լինել մեր ամենավստահելի Զորագլխի հավատքի մեջ, որ բնավ չպիտի մոռանա նահատակվողներին:

Կարդալ ավելին