Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վայոց ձորի թեմի աջակցությունը մարզի 172 ընտանիքի


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Վայոց ձորի թեմը, համագործակցելով Վայոց ձորի մարզպետարանի և մարզի 8 համայնքների (6-ը՝ խոշորացված) հետ, կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով մարզի կարիքավոր 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ցուցաբերեց պարենային սննդի օգնություն:

Օրերս 172 ընտանիքի տրամադրվեց 40կգ-անոց պարենային սննդի փաթեթներ:

Թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի օրհնությամբ պարենային փաթեթների բաշխումը կատարեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Թող ամենագութ Աստված Զորացնի, Օրհնի և Պահպանի բոլորին:

Պատրաստեց Սիրան Սարգսյանը