Նորավանքի ուխտին ընդառաջ


Ապրիլի 26-ին Կանաչ կիրակիի օրն է, ինչպես նաև  Նորավանքի ուխտի օրը: Ամեն տարի, Նորավանքի բարերար տիկին Դիանա Հաճեթյանի ազնիվ բարերարությամբ, այդ օրն մեծ տոնախմբություն և ընդունելություն է կազմակերպվում:

Նորավանքի բարերարներ՝ Տիար Տիգրան և Տիկին Դիանա Հաճեթյաններ

Այս տարի, հայտարարված արտակարգ դրության պատճառով, բնականաբար, դրանք չեղյալ հայտարարվեցին, կմատուցվի միայն Սուրբ և Անմահ Պատարագ:

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ ու տիկին Դիանա Հաճեթյանի նյութական օժանդակությամբ, Նորավանքի ուխտի օրվան ընդառաջ, Եղեգնաձորի բժշկական կենտրոնի 23 աշխատակիցների և մարզի անապահով 27 ընտանիքների տրվեցին սննդի ծանրոցներ:

Առաջնորդ Սրբազան Հոր կողմից Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բոլոր հիվանդասենյակների համար տրվել են սրբապատկերներ, իսկ այդ պահին բուժվող հիվանդներին՝ Աստվածաշունչ:

Թեմի կողմից տրվող մարդասիրական հերթական օգնությունը բաժանեցին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և թեմի Երիտասարդաց միության ատենապետ Գագիկ սարկավագ Հակոբյանը:

կարդալ ավելին