Նվիրատվություններ Նորավանքին


Օրերս բարերար Արմեն Ժամկոչյանի և նրա ընտանիքի անդամների անունից Նորավանքին նվիրաբերվեց Սբ Խորանի երկու ճաճանչավոր խաչեր ու վանահոր վարդապետական գավազան:

Ճաճանչավոր խաչերը եկեղեցու սպասքի կարգով օրհնելուց հետո դրվեցին Նորավանքի Սբ Սեղանին:

Թող Ամենակալ Աստված օրհնությամբ հատուցի և պահպանի ազնիվ բարերարին և նրա ընտանիքի անդամներին:

Նվիրատվություն Նորավանքին


Այսօր ուխտավորաբար Նորավանքում գտնվող պարոն Սիմոն Սնգրյանն իր ընտանիքի անունից Նորավանքին նվիրաբերեց յուրահատուկ մեթոդով պատկերված խաչքարի նկար, որում վերակերտված է Ջուղայի խաչքարերից մեկը:

Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնությամբ նկարը կտեղադրվի Նորավանքում գտնվող Մոմիկի անվան թանգարանում:

Առաջնորդ Սրբազան Հայրը բարերարի ընտանիքի անդամներին, ուխտավորներին ու ներկա հոգևորականներին Նորավանքի վերաբերյալ հետաքրքրական փաստեր ներկայացրեց, ապա միասնական աղոթքից հետո Սրբազան Հայրն իր օրհնության խոսքում շնորհակալություն հայտնեց բարերարին:

Թող Ամենակալ Աստված օրհնությամբ հատուցի և պահապան լինի ազնիվ բարերարին և նրա ընտանիքի անդամներին: