ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ. ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ


Ամենահաս Սուրբ Սարգիս. Առաջավորաց պահքը և Սուրբ Սարգսի տոնը

Սուրբ Սարգսի վկայաբանության մեջ ասվում է, որ նրա նահատակությունից հետո, երբ Շապուհը գնում է Հուլիանոսի դեմ կռվելու, հավատացյալներից ոմանք գալիս և վերցնում են Ս. Սարգսի և նրա հետ նահատակված տասնչորս զինվորների մարմինները և պահում «զգուշութեամբ ի պատուական տեղւոջ» (Սոփերք Հայկականք, հտ., ԺԶ, էջ 52)։

Այս խոսքերից երևում է, որ նրանց մարմիններն այդ ժամանակ ոչ թե ամփոփվել, այլ առժամանակ պահվել են։ Վկայաբանությունում այնուհետև ոչինչ չի ասվում, թե որտեղ է ամփոփվել նրա մարմինը և թե հետագայում նրա մասունքներից որը ուր է տարվել։

 ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ. ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

Վկայաբանության հին խմբագրության մեջ էլ ասվում է, որ նահատակությունից երեք օր անց «առեալ տարան յաշխարհն Հոռոմոց, արարին տապանակ արկղագործ և եդին ի տեղի պատուականի» (Հ.Մ. Ավգերյան, Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, հտ. Բ, Վենետիկ, 1811, էջ 57)։

Ազգային ավանդությամբ, սակայն, ասվում է, որ Ս. Մեսրոպը Պարսկահայաստանից բերել է Ս. Սարգսի մասունքները, որոնք ամփոփվել են՝ ի պատիվ սրբի կառուցված Ուշիի և Կարբիի Ս. Սարգիս եկեղեցիներում։ Այս մասին առաջին հիշատակությունը գտնում ենք Ս. Սարգսի շարակնոցային կանոնում, որի հեղինակը դարձյալ Շնորհալին է.

Խաչաչարչար սուրբ դիտապետ,

Նշանագործ անուամբ ի խաչ եւ յեկեղեցի,

Առաւել պայծառ ի գլուխն Գագայ, Continue reading

Advertisements

Ամենահաս Սուրբ Սարգիս. Առաջավորաց պահքը և Սուրբ Սարգսի տոնը


Ամենահաս Սուրբ Սարգիս. Առաջավորաց պահքը և Սուրբ Սարգսի տոնը

Առաջավորաց պահքի մասին կարևոր հիշատակություններ ենք գտնում նաև «Կանոնագիրք Հայոց»-ում: Սահակ Պարթևին վերագրվող կանոնախմբում Առաջավորաց պահքը ներկայացվում է իրար հաջորդող տոների հետևյալ շարքում. «…Եւ Տեառնընդառաջն, եւ Առաջաւոր պահոցն կատարումն, տաւն միջնոց Քաոասներորդացն Զատկի…» /Կանոնագիրք Հայոց, աշխտ. Վ. Հակոբյանի, հտ. Ա, Երևան, 1964, էջ 398/:

Ամենահաս Սուրբ Սարգիս. Առաջավորաց պահքը և Սուրբ Սարգսի տոնը

Սահակ Պարթևին վերագրվող այս կանոնախմբից հստակ երևում է, որ 5-6-րդ դարերում արդեն Առաջավորաց պահքը հաջորդել է Ս. Ծննդյանը և նախորդել Մեծ պահքին: Մեծ պահքին նրա մերձավորությունը երևում է նաև նրանից, որ այս պահքը հիշվում է Տյառնընդաոաջից հետո:

Մովսես եպիսկոպոսի՝ Վրթանես Քերթողին ուղղված թղթում (604-607 թթ.) ասվում է. «…եւ ոչ ապականել գխորհուրդ եւթն շաբաթոցն պահոց, այլ լնուլ զՍուրբ Քառասներորդսն, հնգաւրեայ յԱռաջաւոր պահովքն»/Գիրք թղթոց, էջ 124/: Նման հրահանգը լիովին համընկնում է Հովհան Մամիկոնյանի և Ասողիկի այն վկայու­թյուններին, թե հնգօրյա Առաջավոր պահքը նախորդում է Մեծ պահքին:

Ինչպես նշում է տոմարագետ Ռ. Վարդանյանը, Գրիգոր Արշարունու (8-րդ դ.) «Մեկնութիւն ընթերցուածոց» գործում պահպանվել են «յԱռաջաւոր պահոց կիրակէին» և «իսկ յԱռաջաւոր պահոցն երկուշաբթոյն» արտահայտությունները: Ռ. Վարդանյանը նաև գրում է, որ Հովհան Գ Օձնեցին (կթղ. 717-728 թթ.), խմբագրելով Հովհան Ա Մանդակունու (կթղ. 478-490 թթ.) «Մեկնութիւն ընթերցուածոց» գործը, Առաջավորաց պահքի ուրբաթ օրը սահմանում է Նինվեացվոց հիշատակի օրը, իսկ շաբաթ՝ Ս. Սարգսի տոնը /Նույն տեղում, էջ 201/:

Եպիփան Կիպրացուն վերագրվող կանոնախմբում, որը, ըստ Վ. Հակոբյա­նի, պետք է կազմված լինի VIII-IX դարերում, Առաջավորաց պահքի մասին ասվում է. «Որք լուծանեն զԱռաջաւորսն և զԱղուհացսն և զՈւխտիցն և զՎարդավառին և զՍուրբ Աստուածածնին և զՍրբոյ խաչին և զՅայտնութեան շաբաթն և զչորեքշաբաթ և զուրբաթ՝ նզովեսցին ի սուրբ հարցն» /Կանոնագիրք Հայոց, հտ. Բ, աշխտ. Վ. Հակոբյանի, Երևան, 1971, էջ 279/: Continue reading

Ամենահաս Սուրբ Սարգիս. Առաջավորաց պահքը և Սուրբ Սարգսի տոնը


Ամենահաս Սուրբ Սարգիս. Առաջավորաց պահքը և Սուրբ Սարգսի տոնը

Հայոց եկեղեցու տասներկու շաբաթապահքերից է Առաջավորաց պահքը: Այն նախորդում է Մեծ պահքին և կատարվում է նրանից երկու շաբաթ առաջ: Առաջավորաց հնգօրյա պահքի հաջորդ օրը, որը շաբաթ է, նշվում է Ս. Սարգսի տոնը:

Հայ պատմագրության մեջ, ինչպես նաև «Կանոնագիրք Հայոց»-ում, տոմարական, տոնախոսական գործերում, տարբեր թղթերում և քարոզներում բավականին հանգամանալից բացատրվել է այս պահքի թե′ անվանումը, թե′ ինչու է այն հնգօրյա և թե′ ինչպես է հարաբերվում այս պահքին հաջորդող Ս. Սարգսի տոնի հետ:

Այս պահքի Առաջավորաց անվանումը բացատրվում է որպես առաջինը կատարվող, և տրվում են հետևյալ 2 մեկնաբանությունները: Առաջավոր է կոչվում, որովհետև այն սահմանված առաջին պահքն է և կարգվել է նախահայրերի կողմից: Երկրորդ՝ սա առաջին պահքն է, որ հաստատեց Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ քարոզությամբ ու ապաշխարությամբ հայ ժողովրդին նախապատրաստելով դեպ քրիստոնեության դարձին:

Ագաթանգեղոսը Ս. Գրիգորի քարոզությամբ հայ ժողովրդին քրիստոնեություն ընդունելուն նախապատրաստելու մասին գրում է.«Գիշեր-ցերեկ նրա շուրջն էին և օթևանում էին նրա մոտ՝ այգու մեջ, հնձանի դռանը. քուրձ էին հագել և մոխրի վրա նստած՝ վաթսունվեց օր պաս էին պահում»/Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, աշխ. Ա. Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1983, էջ 409/: Continue reading

ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ


Ամենահաս Սուրբ Սարգիս

 

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

XVII դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին Ուշիի Ս. Սարգիս վանքի և Ոսկան վարդապետ Երևանցու կողմից այս վանքի նորոգության մասին գրում է. «Այսպես էլ Սուրբ Սարգիս զորավարի վանքը, որ Ուշի գյուղում է, շինվել է մեր մեծ վարդապետ Սուրբ Մեսրոպի կողմից։ Սա ևս մոտ է Կարբի գյուղին, որ Արագած լեռան ստորոտում է։ Այս վանքը նորոգվեց Ոսկան վարդապետի ձեռքով, որ Երևան քաղաքից է և Փիլիպոս կաթողիկոսի աշակերտներից։ Չնայած եկեղեցին կար վայելուչ, սրբատաշ քարով շինված և բարձրաբերձ գմբեթով, բայց բոլոր եկեղեցիների տանիքները քանդված ու ավերված էին։ Եկեղեցիները իրենց տեղերում միայնակ էին, սակայն շրջապատում բնավ շինություն չկար, այլ սաստիկ քարուտ էր։ Իսկ Ոսկան վարդապետը թեև չկարողացավ եկեղեցիների տանիքները նորոգել, քանի որ այնքան միջոց չուներ, բայց մեծ չարչարանքով և երկար աշխատանքով եկեղեցու չորս կողմը պեղեց և շուրջանակի ամուր պարիսպ քաշեց։ Պարսպի մեջ ըստ պատշաճի խցեր, տներ շինեց և ինքը այնտեղ է բարվոք կարգավորությամբ՝ հույսը դրած Աստծու ողորմության վրա Սուրբ Սարգիս զորավարի բարեխոսությամբ» (Առաքել Դավրիժեցի, Պատմություն, աշխտ., Վ. Առաքելյանի, Երևան, 1983, էջ 276)։

1656 թ. Ոսկան վարդապետ Երևանցին այստեղ գրել է մի ժողովածու (Տե′ս Վ. Ա. Հակոբյան, ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հտ. Գ, Երևան, 1984, էջ 695)։ 1660 թ. Զաքարիա դպիրի կողմից այստեղ ընդօրինակված մի ժողովածուի հիշատակարանում գրելով, որ այս ձեռագիրն ավարտել է Ուշիում, նաև նշում է Ոսկան վարդապետի՝ այնտեղ կատարած նորոգությունների մասին. «…Կատարումն սորա եղևի վանս Յուշոյ, ի դրունս Ս. Սարգսի զօրավարին և որդւոյ նորա Մարտիրոսի, և առաջնորդ սրբոյս մեծ հռետորն և քաջ փիլիսոփոսն Ոսկան վարդապետն, որ և շինեաց պարիսպ ապառաժ վիմէ մեծածախ և գեղեցիկ շինուածովք» (Նույն տեղում, էջ 917)։

Ուշիի Ս. Սարգիս վանքում, ուր գտնվել է Ս. Սարգսի դամբարանը, Կարապետ Անդրիանացին 1657 թ. Ուշիում ընդօրինակած մի ձեռագրի հիշատակարանում գրում է. «…ի վայելուչ վանս, որ կոչի Յուշւոյ Ս. Սարգիս, ընդ հովանեաւ սրօբէաճէմ և քրոբէազարդ տաճարիս Աստուածածնի, և յաջակողմեան եկեղեցւոյն, ուր դամբարան է վերոգրեալ սրբոյն և ձախակողմն կամարակապ և զարմանալի Ս. Մատռանն» (Նույն տեղում, էջ 750)։ Continue reading

ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ  


 

Ամենահաս Սուրբ Սարգիս

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

Ս. Սարգսի ատամի՝ Գագա Ս. Նշանի մեջ ամփոփված լինելու մասին գրում է և Հարություն քահանա Ճուղուրյանը ազգագրական և ժողովրդական ավանդությունների հիման վրա հյուսված «Աղա Սուրբ Սարգիսը և Մալաք տատի հեքիաթը» գրքում։ Այս գործը կառուցված է թոռների հարցերի և պապի պատասխանների հիման վրա և գեղարվեստական շարադրանքի ձևով նպատակ ունի նախորդ սերունդների կենսափորձը և ավանդույթները փոխանցել նոր սերնդին։ Պապը երբ ասում է, որ Ս. Սարգսի սեղանատամը գտնվում է իրենց մոտ, թոռները հարցնում են, թե հիմա ո՞ւմ տանն է պահվում, և այս հարցմանը հաջորդում է պապի հետևյալ պատասխանը. «Հրե, Կոթի գեղի հանդըմը, Գվարզնից վերև, մի բացր սարի վրա մի ժամ (եկեղեցի) կա շինած, հենց էնտեղ ա։ Իմ պապն ասըմ էր Սուրբ Սարգսի սղնատամն էնտեղ թաղած ա, ընդուր համար էլ աշխարհի ամեն ծերից ամեն տարի ուխտավոր ա գալի, մուրազն առնըմ ու եդ գնըմ» (Հարություն քահանա Ճուղուրյան, Աղա Սուրբ Սարգիսը և Մալաք տատի հեքիաթը, Թիֆլիս, 1898, էջ 42)։ Continue reading