ԵՐԿԻՐԸ


Հիսուս Իր պատգամը քարոզել է որոշակի ժամանակ՝ հռոմեական տի­րապետության տարիներին և որոշա­կի վայրում՝ Պաղեստինում։ Անհրա­ժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել Պաղեստինի և նրա շրջակա մարզերի բնապատկերը։

Այժմյան Պաղեստինի բնապատ­կերը ձևավորվել է հեռավոր անցյա­լում, երբ երկրի քարքարոտ սարա­հարթը քայքայվեց և ստեղծվեց մի եր­կար, խորը իջվածք՝ Հորդանանի դաշտավայրը։ Այս երկրաբանական փոփոխությունն առաջացրեց 480կմ երկարությամբ, 48կմ լայնությամբ մի դաշտավայր, որը 1000մ ցածր էր ծովի մակերևույթից։

Երկրի կեղևի այսպիսի շարժման հետևանքով առաջացան Պաղեստինի հինգ գլխավոր աշխարհագրական շրջանները։

Հարթավայրեր

Հերմոն լեռը, որն Իսրայելի հյուսիսային սահմանն էր

Հերմոն լեռը, որն Իսրայելի հյուսիսային սահմանն էր

Նեղ ծովեզրյա հողաշերտ, որը տա­րածվում է Թաբոր լեռան ստորոտից մինչև Եզդրելոնի կամ Հեզրայելի դաշ­տավայրը ներառյալ։

Բարձրավանդակներ

Բլրակներն ու հովիտները կազմում են հարթավայրերի և Հորդանանի դաշ­տավայրի միջև գտնվող տարածութ­յունը՝ բարձրավանդակները։ Լանջե­րը կարող են օգտագործվել գյու­ղատնտեսական նպատակներով։

Անապատ

Մեռյալ ծովից դեպի հարավ ձգվող անբերրի տափաստան։

Հորդանանի դաշտավայր

Վերը նկարագրված դաշտավայրն է, որտեղ Continue reading

Advertisements

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ


Ինչպես Հին Կտակարանը, այնպես էլ Նոր Կտակարանը կազմված է տարբեր, համեմատաբար հակիրճ գրքերից, որոնք ընդհանուր թվով քսանյոթն են։ Եվ ինչպես Հին Կտակարանի գրքերը, Նոր Կտակարանի գրքերը նույնպես կարելի է բաժանել մի քանի խմբի.

1. Պատմություն, առաջին հինգ գրքերը, այսինքն՝ չորս Ավետարանները և Գործք Առաքելոցը՝ Ղուկասի պատմությունը եկեղեցու սկզբնական տարիների վերաբերյալ։

2. Թղթեր. Պողոս առաքյալի նամակները, ինչպիսիք են՝ Թուղթ հռոմեացիներին, Թուղթ գաղատացիներին և Թուղթ Փիլիմոնին, նաև այլ Թղթեր, օրինակ՝ Թուղթ եբրայեցիներին, Պետրոսի ե Հակոբոսի Թղթերը։

3. Հովհաննու Հայտնությունը, վերջին օրերին վերաբերող Հովհաննեսի տեսիլքներից բաղկացած նամակների գիրք՝ ուղղված Փոքր Ասիայի յոթ եկեղեցիներին։

Նոր Կտակարանի աշխարհը

Նոր Կտակարանի ժամանակաշրջանում հռոմեացիներն իշխում էին ողջ Պաղեստինի վրա։ Պաղեստինը կառավարում էին իրենց կողմից նշանակված կառավարիչները և Հերովդեսների սերունդը։

Հիսուսի ծննդյան ժամանակաշրջանում դեռևս Հերովդես Մեծն էր թագավորում, որը մեծ Continue reading

ՏԱՃԱՐԸ


Երբ իսրայելացիները նվաճեցին Քանանի երկիրը, դադարեցին Վկա­յության Խորանը իրենց հետ անվերջ տեղափոխել։ Դավիթ թագավորը վերջնականապես Ուխտի Տապանա­կը բերեց Երուսաղեմ, քանի որ ծրագ­րել էր այնտեղ տաճար կառուցել և նույնիսկ դրա համար տարածք էր գնել։ Սակայն նրա որդի Սողոմոնն էր, որն իրականացրեց աոաջին տա­ճարի կառուցումը։

Հերովդես թագավորի տաճարի այս մանրակերտը ստեղծվել է Երուսաղեմի հյուրանոցի տարածքում:

Հերովդես թագավորի տաճարի այս մանրակերտը ստեղծվել է Երուսաղեմի հյուրանոցի տարածքում:

Տաճարի նախագիծը համարյա նույնն էր, ինչ Վկայության Խորանի նախագիծը, միայն չափերը զգալիո­րեն մեծ էին։ Դրա մոտավոր չափերն էին՝ 9մ լայնություն, 27մ երկարություն և 13,5մ բարձրություն։ Տաճարի ամ­բողջական նկարագրությունը տրված է Գ Թագավորություններ գրքի 5-7 գլուխներում։

Քարաշեն այդ կառույցը ներսի մասից ամբողջովին պատված էր մայ­րի ծառի դրվագազարդ տախտակնե­րով, ծաղիկների, արմավենիների և քերովբեների քանդակներով։ Տաճա­րի կառուցման համար օգտագործ­ված շինափայտը հատուկ բերվել էր Լիբանանից։

Տաճարի  ներսը

Տաճարում, ինչպես Վկայության Խորանում, տեղադրված էին Խնկար­կության Սեղանը, Առաջավորության Հացի Սեղանը, աշտանակները, իսկ Սրբություն Սրբոցում՝ Ուխտի Տապա­նակը։ Միայն թե տաճարի ներսը շատ աղոտ էր լուսավորվում՝ պատերի վերնամասում գտնվող պատուհանների և հատուկ աշտանակների միջոցով։ Սրբություն Սրբոցում ամբողջովին մութ էր, քանի որ ոչ պատուհան կար, ոչ էլ՝ ճրագ։

Տաճարում կատարվող ծեսերը նման էին Վկայության Խորանում կատարվող ծեսերին։ Քահանաները տաճարի ներսում խունկ էին վառում, իսկ դրսում՝ բակում, կատարում էին Օրենքով պահանջվող զոհաբերութ­յունները։ Continue reading

ՄՇԱԿԻ ՏԱՐԻՆ


Աստվածաշնչային ժամանա­կաշրջանում գրեթե բոլորը զբաղվում էին հողագործությամբ։ Ընտանիքնե­րի մեծ մասն ուներ իր սեփական փոքր հողակտորը, պահում էր մի քա­նի կենդանի և բերք աճեցնում։

Հողագործություն

Իսրայելացիները հիմնականում ցորեն և գարի էին աճեցնում։ Երբ աշ­նանային անձրևները փափկեցնում էին հողը, հողագործը հողը վարում էր եզներին լծված սովորական փայտե գութանով։ Այնուհետև նա սերմը ձեռ­քով ցանում և ակոսում էր հողի մեջ։ Եթե ձմռանն անձրևներ տեղային, ապա բերքը կարող էր հասունանալ ապրիլ-մայիս ամիսներին։ Հողագոր­ծը հունձը կատարում էր մանգաղով, այնուհետև ցողունները խրձում էր և թողնում դաշտում չորանալու։ Հաճախ հնձից դուրս մնացած ցողունները թողնում էին չքավորների համար, որոնք հավաքում և սնվում էին դրան­ցով։ Պատահում էր, որ ձմռանն անձ­րևներ չէին լինում, հացահատիկ չէր աճում և հաց էլ չէր լինում։ Բացի դրա­նից, հողագործի բերքը կարող էին ոչնչացնել նաև մորեխների բազմութ­յունը կամ թշնամու բանակները։

Կալոց

Խրձերը կապելուց հետո դրանք տարվում էին բացօթյա կալատեղ։ Այնտեղ հունձը շաղ տալուց հետո եզ­ներին բաց էին թողնում՝ տրորելու հասկերը, որի շնորհիվ սերմնահա­տիկները դուրս էին գալիս հասկերի միջից։ Երբեմն եզները սերմնահա­տիկների վրայով քարշ էին տալիս քարե կամ մետաղյա մեխերով ծածկ­ված ծանր տախտակ։ Այնուհետև հո­ղագործը, բերքը եղանով վեր նետե­լով, քամհարում էր այն։ Քամին զտում էր այն, և ծանր սերմնահատիկները թափվում էին գետնին։ Վերջում, նախքան պարկերում կամ սափորնե­րում ամբարելը, հողագործը մաղով նորից քամհարում էր հացահատիկը։

Պտուղ Continue reading

ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՆ


Եգիպտոսից հեռանալուց հետո (Ելք), Քանան ուղևորվելիս, իսրայե­լացիներն Աստծուն երկրպագում էին մի մեծ վրանում, որր կոչվում էր Վկայության Խորան (Սրբարան)։ Երբ նրանք մի նոր տեղում էին ճամբար դնում, ղևտացիները, որոնք աջակցում էին քահանաներին, մեջտեղում կանգ­նեցրին Վկայության Խորանը՝ դրա շուրջը տեղադրելով իրենց վրանները, իսկ իրենց վրանների շուրջր՝ Իսրայե­լի ցեղերի վրանները։ Այսպիսով նրանք ցույց տվեցին, որ Աստծուն երկրպագելն իրենց ազգի կյանքում էական նշանակություն ունի։

Վկայության Խորան

Վկայության Խորան

Վկայության Խորանը կառուցված էր լորենու փայտից պատրաստված հենքի վրա, որի երկարությունը կազ­մում էր մոտավորապես 14մ, լայնությունը՝ 4մ և բարձրությունր՝ 5մ։ Այն ծածկված էր կտորի չորս տարբեր շերտերով, քաթանե զարդարված վա­րագույրներ, այծի մազից պատրաստ­ված վարագույրներ, խոյի մորթուց պատրաստված ծածկոցներ և վերջինը՝ մորթուց պատրաստված անջրան­ցիկ ծածկոց։

Վրանի (Խորան) ներսի մասը

Վրանի ներսում կար երկու սեն­յակ։ Փոքր սենյակը դռնից հեռու էր։ Սա Սրբություն Սրբոց կոչված սեն­յակն էր, ուր տարին մեկ անգամ կա­րող էր մտնել միայն քահանայապետր։

Սրբություն Սրբոցում կանգնած էր Ուխտի Տապանակը՝ ոսկեզօծ փայտյա ուղղանկյուն արկղը, որտեղ պահվում էին Տասը Պատվիրանների երկու քարե տախտակները, մանա­նայով լի սափոր և Ահարոնի գավա­զանը։ Սրբություն Սրբոցի դիմաց տե­ղադրված էր Խնկարկության Սեղա­նը, որի վրա ամեն առավոտյան և երեկոյան խունկ էր վառվում, ինչպես նաև յոթթևյան աշտանակ։ Ամեն շա­բաթ օր (կամ հանգստի օր) տասներ­կու կտոր հաց էր դրվում Առաջավո­րության Հացի Սեղանին, յուրաքանչ­յուր կտորը՝ մի ցեղի համար, որպես ընծա Աստծուն։

Վրանի (Խորան) արտաքին մասը

Վրանը շրջափակված էր վարագուրապատ, մոտավորապես 50մ եր­կարություն և 25մ լայնություն ունեցող բակով, որտեղ քահանաները նախա

Ուխտի տապանակը, որտեղ պահվում էին  Տասը Պատվիրանների տախտակները

Ուխտի տապանակը, որտեղ պահվում էին Տասը Պատվիրանների տախտակները

­պատրաստվում էին զոհաբերություն կատարելու։ Վրանի դիմաց տեղադրված էր մեծ բրոնզե ավազան, որտեղ, ըստ ծիսակարգի, լվացվում էին քա­հանաները։ Կար նաև զոհասեղան, որի վրա զոհաբերության այծեր, ցու­լեր, գառներ և ուրիշ կենդանիներ էին այրվում։ Վրանը և նրա ողջ կահկա­րասին այնպես էին պատրաստված, որ այդ բոլորը շատ հեշտությամբ կա­րելի էր հավաքել և տեղափոխել մի ու­րիշ տեղ։ Վկայության Խորանը և նրա ծիսակարգը մանրամասնորեն նկա­րագրված են Ելք գրքի 35-40 գլուխնե­րում և Ղևտական գրքում։

Պասեք. երբ հրեա ընտանիքները միասին նշում էին այն օրը, երբ Աստված Եգիպտոսում խնայեց իրենց առաջնեկ որդիների կյանքը (Ելք 12)։

Պասեքի կերակուրը՝ բաղարջ հացը, հիշեցնում էր Եգիպտոսից նրանց շտապ փախուստի  (Ելք) մասին (Ղև 23.5-14):

Հրեական մի շարք ամենամյա տոնախմբություններ

Հրեական մի շարք ամենամյա տոնախմբություններ

Առաջին հունձ. երբ գարու առաջին խուրցը  ընծայվում էր Աստծուն:

Շաբաթ (կամ Պենտեկոստե). հունձն ավարտելուց հետո  Աստծուն գոհաբանություն հայտնելու շրջան:

Նոր տարի (կամ Փող հնչեցնելու  օր). յոթերորդ ամսվա առաջին օրը,    հանգստի Continue reading