Ինտրա (Տիրան Չրաքյան Գասպարի, 1875-1921)


Գրիգոր Թորոսյան (1884 – 1915)

Ինտրա (Տիրան Չրաքյան Գասպարի, 1875-1921)

Ինտրա (Տիրան Չրաքյան Գասպարի, 1875-1921)

Ինտրա (Տիրան Չրաքյան Գասպարի, 1875, սեպտեմբերի 11, Կ. Պոլիս, Սկյուտար – 1921, հուլիսի 6, Դիարբեքիրի մոտ), հայ բանաստեղծ, արձակագիր, քննադատ, տեսաբան։

 1881-1985-ին սովորել է Կ.Պոլսի Ս. Խաչ նախակրթարանում, 1886-1891-ին՝ Պերպերյան վարժարանում։ Հաճախել է Կ. Պոլսի Գեղարվեստից վարժարանը, որը չի ավարտել, բայց շարունակել է զբաղվել նկարչությամբ։ 1888-ին Կ. Պոլիս այցելած Հովհաննես Այվազովսկին դրվատել է նրա ջրանկարները։ 1897-ին Ինտրան մեկնել է Փարիզ՝ նկարչության մեջ կատարելագործվելու, ապա՝ Ժնև, իսկ 1898-ին՝ Եգիպտոս։ 1895-1915-ը (կարճ ընդմիջումով) դասավանդել է գավառական և Կ. Պոլսի հայոց վարժարաններում։ 1895-1896 թվականների ջարդերը խաթարում են նրա հոգեկան աշխարհը, 1915-ից հետո կորցնում է հոգեկան Continue reading

Advertisements

Գրիգոր Թորոսյան (1884 – 1915)


Գրիգոր Թորոսյան (1884 – 1915)

 

Գրիգոր Թորոսյան (1884 – 1915)

Գրիգոր Թորոսյան (1884 – 1915)

Գրիգոր Թորոսյան (1884 – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ երգիծաբան, խմբագիր, հրատարակիչ։

Ծնվել է Ակնում։ Կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ Պատանի հասակից երգիծական հոդվածներ է գրել «Լիլա» երգիծաթերթում։ Ապա ամեն շաբաթ երգիծական բաժիններ է տվել «Մանզումեի էֆքյարում», որի խմբագիրն էր։

Սահմանադրությունից հետո Երվանդ Թոլոյանի, Երվանդ Օտյանի ու Գ. Համբիկյանի հետ հրատարակել է «Ծաղիկ», «Կիկո», «Կուկու», «Զուռնա», «Հի, հի, հի» երգիծաթերթերը։ Ծածկանուններն են` Բանագող լռության, ընկ. Կիկո և այլն։ Հինգ տարի հրատարակել է «Կիկոյի տարեցույցը»: Continue reading

Գրիգոր Եսայան(1883-1915)


 

Գրիգոր Եսայան(1883-1915)

Գրիգոր Եսայան(1883-1915)

Գրիգոր Եսայան (1883, Վան – 1915, օգոստոս), հայ բանաստեղծ, թարգմանիչ:

Կրթվել է Եէտիգուլեի որբանոցում և Գալաթասարայի լիցեյում: Ազգային դպրոցներում դասավանդել է ֆրանսերեն և մաթեմատիկա: «Գրիգոր Նոր» ծածկանունով բանաստեղծություններ է հրատարակել պոլսահայ հանդեսներում: Ֆրանսերեն է թարգմանել Ռուբեն Զարդարյանի «Ցայգալոյս»-ն ու Լևոն Շանթի «Հին աստվածներ»-ը: Հիշատակելի է հատկապես Continue reading

Արմեն Դորյան (Հրաչյա Սուրենյան, 1892-1915)


Արմեն Դորյան (Հրաչյա Սուրենյան, 1892-1915)

Արմեն Դորյան (Հրաչյա Սուրենյան, 1892-1915)

Արմեն Դորյան (Հրաչյա Սուրենյան, 1892, հունվարի 28, Սկոպյե, Մակեդոնիա – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ բանաստեղծ, մանկավարժ, խմբագիր, գրել է ֆրանսերեն և հայերեն:

Հայրը ճանապարհաշինարար է եղել։ Ծննդավայրում հայություն չգտնելով` հաճախել է հունական դպրոց, ապա Մանասթրի ֆրանսիական վարժարան:1911-ին ավարտել է Կ. Պոլսի Բանկալթիի թաղամասի Մխիթարյան վարժարանը և մեկնել Փարիզ, ուր, Սորբոնի դասընթացներին հետևելով հանդերձ, իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդ բանաստեղծների և հիմքը դրել «Համաստվածյան» (1913) գրական դպրոցի, որը հրատարակում է իր պաշտոնաթերթը՝ «Լ’արեն» («L’arène», «Ասպարեզ») և իր հարձակումների թիրախը դարձնում «սերտողության և սեթևեթանքի սիրահար մարդկանց, զենքի կոչելով ձախակողմյան երիտասարդներին»՝ հանուն «բանաստեղծության հրաշքի» ժողովրդականացման։ Կարճ ժամանակում Դորյանը դառնում է դպրոցի ամենահայտնի դեմքը` աշխատակցելով Փարիզի և այլ քաղաքների բազմաթիվ թերթերին և հանդեսներին։

1914-ին Վիեննական Մխիթարյան վարժարանի տնօրենությունը ուսուցչապետի պաշտոնով նրան հրավիրում է Կ. Պոլիս, ուր բանաստեղծն սկսում է հինգ տարբեր հաստատություններում ֆրանսերեն դասավանդել և միաժամանակ տեղական մամուլում լույս ընծայել հայերեն և ֆրանսերեն բանաստեղծություններ: 1915-ի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալվում է «Արդի» վարժարանում, աքսորվում Չանղըրը, ապա նետվում Անկյուրիի բանտը, որտեղից էլ մի խումբ բախտակիցների հետ քշվել է երկրի խորքերը և նահատակվել։ Continue reading

Հովհաննես Գազանճյան (1870-1915)


Հովհաննես Գազանճյան (1870, ապրիլի 3, Եվդոկիա – 1915, հունիս), հայ լեզվաբան, գրականագետ:

Հովհաննես Գազանճյան (1870-1915)

Հովհաննես Գազանճյան (1870-1915)

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Պատնեկան հասակից տեղափոխվել է Կ. Պոլիս, շարունակել ուսումը, զբաղվել ուսուցչությամբ:

1883-1885-ին իր մի քանի ընկերների հետ հրատարակել է «Երախայրիք» ձեռագիր շաբաթաթերթը: 1889-ին հրատարակել է «Գաղտնիք եւ արուեստ մոգության» (համահեղինակ` Հ. Գասարճյան) գիրքը:

1893-ին մեկնել է ծննդավայր, նվիրվել մանկավարժական աշխատանքի: Պարբերական մամուլում («Արևելք», «Բյուրակն» և այլն) և առանձին գրքերով հրատարակել է լեզվաբանական, քննադատական ուսումնասիրություններ:

 Նրա ամենաուշագրավ աշխատությունն է «Եւդոկիոյ հայոց գաւառաբարբառը» (ձայնաբանություն, բառացուցակ, քերականություն, առածներ, ոճեր և ասացվածքներ), որը տպագրվել է Վիեննայում 1899-ին և արժանացել Իզմիրլյան մրցանակի (1901):

 1909-ին կրկին մեկնել է Կ. Պոլիս, պաշտոնավարել Կեդրոնական վարժարանում` որպես հայոց լեզվի ուսուցիչ, միաժամանակ խմբագրել «Հայրենիք» թերթը: 1908-10-ին լույս է ընծայել «Արդի հայերեն քերականությունը» դասագիրքը, երեք հատորով: Հրատարակել է «Մագնիսականություն և ոգեհարցություն» (Կ. Պոլիս, 1909) աշխատությունը: Continue reading