Նորավանքի ուխտին ընդառաջ


Ապրիլի 26-ին Կանաչ կիրակիի օրն է, ինչպես նաև  Նորավանքի ուխտի օրը: Ամեն տարի, Նորավանքի բարերար տիկին Դիանա Հաճեթյանի ազնիվ բարերարությամբ, այդ օրն մեծ տոնախմբություն և ընդունելություն է կազմակերպվում:

Նորավանքի բարերարներ՝ Տիար Տիգրան և Տիկին Դիանա Հաճեթյաններ

Այս տարի, հայտարարված արտակարգ դրության պատճառով, բնականաբար, դրանք չեղյալ հայտարարվեցին, կմատուցվի միայն Սուրբ և Անմահ Պատարագ:

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ ու տիկին Դիանա Հաճեթյանի նյութական օժանդակությամբ, Նորավանքի ուխտի օրվան ընդառաջ, Եղեգնաձորի բժշկական կենտրոնի 23 աշխատակիցների և մարզի անապահով 27 ընտանիքների տրվեցին սննդի ծանրոցներ:

Առաջնորդ Սրբազան Հոր կողմից Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բոլոր հիվանդասենյակների համար տրվել են սրբապատկերներ, իսկ այդ պահին բուժվող հիվանդներին՝ Աստվածաշունչ:

Թեմի կողմից տրվող մարդասիրական հերթական օգնությունը բաժանեցին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և թեմի Երիտասարդաց միության ատենապետ Գագիկ սարկավագ Հակոբյանը:

կարդալ ավելին

Վայոց ձորի մարզի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց


Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ փետրվարի 20-ին Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում կազմակերպվեց Վայոց ձորի մարզի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի (ՀԵՊ) ուսուցիչների վերապատրաստման սեմինար, որին մասնակցում էին նաև Վայոց ձորի թեմի հոգևորականները:

Սեմինարն սկսվեց աղոթքով:

Տեսնել ավելին

Սուրբ Ծննդյան արարողությունները Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Հունվարի 5-ին Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում մատուցվեց Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը:

Հունվարի 6-ին մատուցվեց Սուրբ Ծննդյան Ս. Պատարագը և տրվեց Սուրբ Ծննդյան ավետիսը`Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և Ձեզ մեծ ավետիս: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:

Այս տարվա խաչքավորի պատվավոր դերը ստանձնեց համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը:

Անահիտ Եղիազարյան