Հայտարարություն


Սիրելի՛ հայորդիներ, Վաղը՝ Խաչի Գյուտի տոնի օրը, Արկազի Սուրբ Խաչ վանքում տոնի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00:

ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԱԿԱՆ ԱԹՈՌԸ ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ


Սյունյաց մետրոպոլիտական աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակաշրջանում

Վերջերս  ՀՀ  ԳԱԱ  պատմության ինսիտուտը հրատարակեց Վայոց Ձորի թեմի  Առաջնորդ  Գերաշնորհ Տեր Աբրահամ  արքեպիսկոպոս  Մկրտչյանի «Սյունյաց մետրոպոլիտական աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակաշրջանում» գիրքը:
Աշխատությունում աղբյուրագիտական և պատմագիտական լայն հենքի վրա ներկայացվում է Սյունյաց աթոռի պատմության՝  Օրբելյան հոգևոր գործիչների ժամանակաշրջանը:  Օրբելյանների գործունեությունը Սյունիքում հանդիսանում է Հայ եկեղեցու և, ընդհանրապես, հայոց պատմության լուսավոր էջերից մեկը:
Աշխատության հիմքում հեղինակի թեկնածուական ատենախոսությունն է, որի հրապարակային պաշտպանության համար նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Գիրքը հասցեագրված է ընթերցող լայն հանրությանը … ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Հայոց եկեղեցու պատմության 5-րդ դաս. դասագիրք


Սիրելի՛ աշակերտներ, դուք սկսում եք մի դասընթաց, որը կոչվում է «Հայոց եկեղեցու պատմություն»: Այս դասընթացի միջոցով դուք կծանոթանաք Աստվածաշունչ մատյանին, Հիսուս Քրիստոսի կյանքին ու գործունեությանը, Հայոց եկեղեցու պատմության առավել կարևոր դրվագներին, տոներին ու խորհուրդներին:

Հայերը քրիստոնյա ժողովոււրդ են

301 թվականին աշխարհում առաջինը հայ ժողովուրդը պետականորեն ընդունեց քրիստոնեությունը: Մինչ քրիստոնեությունը մեր նախնիները, ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ, հեթանոսական կրոնի հետևորդներ էին: Նրանք հավատում և աստված էին համարում Հայկին, Արային, Տորքին, Աստղիկին, Վահագնին, Արամազդին, Անահիտին, Տիրին, որոնց վերագրում էին տարվա եղանակների փոփոխությունները, ցերեկը և գիշերը, բնական երևույթները, տեղի ունեցող պատերազմները և այլն: Բնական երևույթների աստվածացումը և կուռքերի պաշտամունքը կոչվում է հեթանոսություն: Հեթանոսական աստվածներին պատկերող կուռքեր էին պատրաստում, դրանց զոհեր մատուցում, տաճարներ կառուցում: Հիսուս Քրիստոսի ու նրա առաքյալների քարոզչոթյամբ շատ ժողովուրդներ, այդ թվում և հայերը, որպես միակ և ճշմարիտ ուսմունք, ընդունեցին քրիստոնեությունը: Քրիստոնեությունը մեր ժողովրդի համար վիթխարի դեր ու նշանակոթյուն ունի: Այն մեծապես նպաստել է Հայաստանում մշակույթի՝ արվեստի, ճարտարապետության, գիտության և կրթության զարգացմանը: Կառուցվել են հոյակերտ բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր: Վանքերին կից հիմնվել են դպրոցներ, համալսարաններ, զարգացել են մատենագրությունն ու մանրանկարչությունը, գիտության տարբեր ճյուղեր…շարունակել կարդալ

Հայոց եկեղեցու պատմության 7-րդ դաս. դասագիրք


 

Սիրելի՛ աշակերտներ

VI դասարանում շարունակում ենք  «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնասիրությունը:  IV և V դասարաններում դուք արդեն ծանոթացել եք Սուրբ Գրքին` Աստվածաշնչին, քրիստոնեության հիմնական ուղղություններին, Հայոց եկեղեցու կառույցին,

խորհուրդներին և տոներին:

Դուք իմացաք, որ Հայ առաքելական եկեղեցին Արևելյան ուղղափառ եկեղեցիների միասնական ընտանիքի անբաժան մասն է, հիմնադրվել է դեռևս մեր թվարկության I դարում` Ս. Թադեոս և Ս.Բարդուղիմեոս առաքյալների կողմից, ինչով և բացատրվում է նրա անվանումը: Դուք նաև իմացաք, որ ավելի քան 1700 տարի առաջ` 301 թվականին մեր ժողովուրդը առաջինը պետ կանորեն ընդունեց քրիստոնեությունը:

Այդ ամենը, սակայն  «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի առաջին աստիճանն է, այն հիմքը, որն իր շարունակությունը պետք է ունենա VI-VIII և ավելի ուշ`  IX-X դասարաններում:

VI դասարանում ձեզ ներկայացվելու է հայոց հին հավատալիքների և շրջակա երկրների մինչքրիստոնեական կրոնների, քրիստոնեոթյան տարածման, Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոն հռչակման, Հայոց եկեղեցու կառույցի ձևավորման ու ամրապնդման, պետության և եկեղեցու միջև եղած հարաբերությունների, տիեզերական եկեղեցական ժողովների, քրիստոնեական այլ եկեղեցիների հետ Հայոց եկեղեցու հարաբերությունների պատմությունը…շարունակել կարդալ

Հայոց եկեղեցու պատմության 10-րդ դաս. դասագիրք


Սիրելի` բարեկամ

Քրիստոնեական բարոյագիտությունը քրիստոնեության, ուստի նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից ուսուցանվող կենսակերպի հիմքն է: Իր հիմնադրման ժամանակաշրջանից

սկսած` Քրիստոսի ուսմունքը լայն տարածում գտավ աշխարհով մեկ, որովհետև այն ուղղված լինելով մարդու բանականությանը, սրտին ու հոգուն` քարոզում է ապրելակերպի բարոյական վեհ արժեքների ամբողաջական մի համակարգ: Յուրաքանչյուր քրիստոնյայի, այդ թվում և հայ մարդու ազգային-հոգևոր նկարագրի կարևոր բաղադրիչ է նրա բարոյական դիմագիծը: Ազգային-հոգևոր նկարագիրն ու բարոյական արժեքների համակարգը ներհասարակական հարաբերությունները կարգավորող չափանիշներ են, որոնք ապահովում են տվյալ հասարակության համակեցությունը, ուղղորդում, դաստիարակում են սերունդներին, դառնում հիմք ինչպես յուրաքանչյուր անհատի վարվելակերպի (չգրված օրենքներ), այնպես էլ պետականորեն ընդունած որոշումների ու օրենքների համար: Եվ վերջապես, քրիստոնեական բարոյական արժեքները համամարդկային նշանակություն ունեն: Դրանք ընկած են նաև արդի հումանիստական շարժումների ու գաղափարների հիմքում: Այսօր էլ, տեխնիկական աննախադեպ զարգացման մեր դարում, մարդ արարածն առաջվա պես հարցադրումներ ունի բարոյական նկարագրի, հոգու և խղճի, կյանքի ու մահվան վերաբերյալ: Հարցերը շատ են, և դու էլ, սիրելի’ բարեկամ, մի օր տալու ես այդ հարցերն ինքդ քեզ: Եվ փորձելու ես գտնել դրանց պատասխանները: Փորձելու ես գտնել բարին, ազնիվն ու վսեմը, ճշմարիտն ու առաքինին: Որոնումների այդ դժվարին ճանապարհին քեզ աջակից կլինի նաև այս դասընթացի շնորհիվ ձեռքբերվածը…շարունակել կարդալ