ՀԱՅՈՑ ԳՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԹԸ


Քարագլխի   միջն.   դպրոցում   2013թ.    ապրիլի  10-ին    կազմակերպվեց  Հայ  գրատպության   500-ամյակի  ու    Ս. Մեսրոպ  Մաշտոցի  ծննդյան 1650-ամյակին   նվիրված  <<Գրից   մինչև   Գիրք>>  միջոցառում –ցուցահանդեսը:

Միջոցառումը  բաղկացած  էր  երեք  մասից`  <<Եվ   այր  մի  Մաշտոց>>, <<Հայ գրատպություն>>,  << Ես    հայ   գիրքն   եմ>>:

This slideshow requires JavaScript.

Միջոցառմանը   մասնակցում  էին   8-12-րդ  դասարանի  աշակերտներն ,  որոնք մոտ  մեկ   ժամ  տևողությամբ   Լուսինե  Զաքարյանի,  Կոմիտասի,  Առնո  Բաբաջանյանի     հնչյունների  ներքո  ներկայացրին  4-րդ   դարից    մինչև  մեր  օրերը  հայ  ժողովրդի  ազգային  և   հոգևոր   սրբությունների  անցած    ճանապարհը  և   վերազարթոնքը:

Միջոցառումն   սկսվեց    Տերունական   աղոթքով :

Հանդիսատեսին   մեծ  հուզականություն  պատճառեց    հատկապես  Մ. Մաշտոցի մուտքը`…Ես  Մեսրոպ   Մաշտոցն  եմ:     Դարերի   խորքից  եմ  գալիս… Continue reading

Advertisements

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱԼԻՇԿԱՅԻ ԹԻՎ 2 ԴՊՐՈՑՈՒՄ


 

This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 6-ին Մալիշկայի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին և հայ գրատպության սկզբնավորման 5-րդ տարեդարձին:

Միջոցառումը կազմակերպել էր հայոց եկեղեցու ուսուցչուհին`  Լիլիթ Հարությունյանը:

Բեմականացված ներկայացրին գրերի ստեղծման պատմությունը,    <<Ես հայ Գիրքն եմ>>  շարքը` նվիրված Հակոբ Մեղապարտին:

Continue reading

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ


This slideshow requires JavaScript.

Ճիշտ է, այս տարվա ընթացքում շատ բազմաբնույթ  միջոցառումներ են անցկացվել մեր դպրոցում, սակայն ամենահիշարժանը  <<Գրից մինչև գիրք>> թատերականացված  ներկայացումն էր՝ նվիրված հայ գրերի գյուտի 1650   և գրատպության  500 -ամյա հոբելյանին:

Ամեն ինչ արվեց  բարձր ճաշակով, ստեղծագործական խումբը ոչինչ չխնայեց՝ այն դարձնելու ոչ միայն մրցունակ միջոցառում, այլև ուսանելի բոլորի համար: Հիրավի, յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ ինքը գիրք սիրող, գիրք պաշտող և գիրքը արհավիրքից փրկող ժողովրդի մի մասնիկն է: Continue reading

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ


Ի՞նչ  է լեզուն և գիրը, ի՞նչ  դեր են կատարել  դրանք  հայ  ժողովրդի  կյանքում: Գիրը և  լեզուն հայ  ազգի ներկայացուցիչներին, պետության քաղաքացիներին մեկ ամբողջության մեջ շաղկապող կարևոր  միջոցներ են: Մեսրոպ  Մաշտոցը  այն երևելի  այրերից    էր, որը ավելի խորը գիտակցեց գրի անհրաժեշտությունը  և  մենք  բոլորս պարտական   ենք նրան  և միշտ պետք է  խոնարհվենք նրա արած  գործի առջև: Continue reading

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ. ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Վայոց Ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոցի աշակերտները  <<Գրից մինչև գրատպություն>>  թեման լուսաբանել են պատի թերթում: Այստեղ գլխավորապես տեղ են գտել Մեսրոպ Մաշտոցի, Continue reading