Օգոստոսի 22-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր


Այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վկայակոչեց Սուրբ Աստվածածնի ծնողների՝ Սուրբ Հովակիմի, Սուրբ Աննայի  և յուղաբեր կանանց հիշատակը:

Այսօր Մալիշկա համայնքի ՍբԱննա եկեղեցու անվանակոչության օրն է:

Ս. Աննա եկեղեցում Ս. և Անմահ Պատարագ մատուցեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով «Ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք…» (Ա Պետրոս 1-5) բնաբանով քարոզ խոսեց:

Ս. Պատարագի ընթացքում կատարվեց  Անդաստանի կարգ:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ի Տեր հանգյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբանի՝ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Շաքարյանի:

Խորհրդանշական այս օրն Մալիշկա համայնքի 91-ամյա բնակիչ Քաջիկ

Continue reading

Վաղը Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրն է


Ս. Հովակիմի և Ս. Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ, քանի որ նրանք Սուրբ Աստվածամոր ծնողներն են: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր տաճարում ընծա մատուցելիս քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը:

Նրա օրինակով Աննան էլ տանն է աղոթում և ապաշխարության է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:

Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով Continue reading

Հայտարարություն. Օգոստոսի 22-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր


Հայտարարություն. Օգոստոսի 23-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր

Սույն թվականի օգոստոսի 22-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ոգեկոչում  Սբ.  Աստվածածնի   ծնողների՝   Սբ.  Հովակիմի   և   Սբ.  Աննայի   տոնը:
Այդ  օրը Մալիշկայի ՍբԱննա եկեղեցու անվանակոչության օրն է:

Հրավիրում ենք մեր սիրելի՛ ժողովրդին՝ այդ Continue reading

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Վայոց ձորի թեմում


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի արարողությունները Նորավանքում

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը  (Խաղողօրհնեք) Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում

Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Խաղողօրհնեք) տոնը  Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում

Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Խաղողօրհնեք)  տոնը  Ջերմուկի

Continue reading

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը  սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում տոնի առիթով Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը կատարեց ժամերգություն, որին ներկա էին N զորամասի Continue reading