Այսօր Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի հիշատակության օրն է


Ս. Դեմետրիոսը, որ ծնվել էր Պարսկաստանում, ապրել է Կոստանդիանոս Մեծի իշխանության օրոք: Հավատալով Քրիստոսին` առանձնացել է Մծբինի մենաստան, Միջագետք, այնուհետև փոխադրվել է Թեոդոսիոպոլսյան մենաստան, ուր և ձեռնադրվել է սարկավագ: Վարդապետի` իրեն քահանա ձեռնադրելու մտադրության հետ չհամաձայնվելով և իրեն անարժան համարելով այդ աստիճանին` հեռացել է Եփրատի մոտ գտնվող մի լքված քարանձավ:

Հուլիանոս Ուրացող կայսրը, իր զորքերով պարսից դեմ կռվելու նպատակով, անցնելով Դեմետրիոսի քարանձավի մոտով և մուտքի մոտ տեսնելով մարդկանց բազմություն, որոնք սպասում էին բժշկվելու, հրամայում է քարերով փակել քարանձավի մուտքը, որտեղ գտնվում էին սուրբն ու իր երկու աշակերտները: Հետագայում նահատակների հրաշագործ մասունքները դուրս են բերվում քարանձավից: Ս. Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 Continue reading

Advertisements

Այսօր Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օրն է


Այսօր Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օրն է

Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թվականին դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թվականին ընտրվում է Անտիոքի Աթոռի գահակալ:Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից:

Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը, հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից` բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ:Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը:

Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի: Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու

Continue reading

Այսօր Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու օծման 17-ամյակն է


 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն ուխտագնացություն էր նախաձեռնել Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի:

Այսօր Սուրբ Աննա եկեղեցու օծման 17-ամյակն էր, որի առիթով Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի Continue reading

Գյուտ Խաչի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Այսօր` Գյուտ Խաչի տոնի օրը, դեպի Վերնաշեն համայնքի պատմական Արկազի Սուրբ Խաչ ուխտագնացություն էր նախաձեռնել Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ և Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով «Մեր միջի հին մարդը խաչակից եղավ Քրիստոսին…» բնաբանով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Այսօր Սուրբ Խաչ վանք ուխտի էին եկել Հայաստանի տարբեր մարզերից եկած Continue reading

Վաղը Խաչի Գյուտի տոնն է


Այսօր Խաչի Գյուտի տոնն է

Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է:
327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը:

Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, խաչերից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպիսով տերունական խաչը ճանաչվում է:

Continue reading