Ցախաց քարի վանք


 

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Ցախաց քարը  (Ցաղաց քար, Աստվածածնի անապատ, Արեգունու Սբ. Գրիգոր, Սբ. Կարապետ, Ղոշավանք, Ցագանկար) գտնվում է Արտաբույնք համայնքից (նախկինում՝ Եղեգիս) 6-7 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռնաշղթայի  հարավային լեռնալանջին, ծովի մակարդակից 2080 մ բարձրության  վրա:

Ցախաց քարի վանք

                                                      Ցախաց քարի վանք

Ըստ Ասողիկ պատմիչի` վանքը հիմնված է «ի ձեռն Հոր Ստեփանոսի», 10-րդ դարի կեսերին, Աբաս Բագրատունու թագավորության ժամանակ (Երվանդ Լալայան, Ազգագրական հանդես, գիրք 26, 1916թ. , էջ17-118)։

Ցախաց քարի վանք. լուսանկարը՝ Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանի

Ցախաց քարի վանք. լուսանկարը՝ Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանի

Մոտ մեկ դար հետո` 1041թ., ըստ Ստ. Օրբելյանի, «Ցաղաց Քարը` բարձրահռչակ և սուրբ առաքինարանը, որտեղ 490 (1041թ.) Գագիկի թագավորության օրոք Վարդիկ անունով մի վանահայր առաջին սուրբ հայրերի հանգստարանում շինում է երկու պայծառ եկեղեցի, մեկը գմբեթահարկ` սուրբ Կարապետի անունով, մյուսը` թեքակտուր, հրաշալի կառուցվածքով» (Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, էջ 282, Երևան, 1986թ.)։

Ցախաց քարի վանք

                                                                  Ցախաց քարի վանք

Վանական համալիրը բաղկացած է իրարից մոտ 200 մ Continue reading

Advertisements

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի


Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան ծայրին` ոչ բարձր բլուրի վրա: Ճարտարապետական հորինվածքը անսովոր է. ունի արևելյան մաս` խորանով և  եզրային ավանդատներով, զուրկ է դահլիճային մասից. վերջինիս փոխարինում է եկեղեցու առջևի հրապարակը: Հուշարձանի հազվագյուտ ձևը որոշ ուսումնասիրողների ենթադրել է տվել, որ այն նախատեսված է եղել պատերազմ մեկնող զորքերի համարայստեղից էլ նրան տրված   «զորաց» անվանումը:

 Եկեղեցու խորանը երկու կամարակիր սյուներով բաժանվում է երեք մասի: Արևմտյան պատի ամբողջ կենտրոնական մասը  գրավում են երեք լայնանիստ կամարները, որոնց շնորհիվ խորանն իր ամբողջ բացվածքով տեսանելի է դրսից: Այս պատի լայնքով ներսից մի լայնաթռիչք կամար է ձգվում, որի թռիչքը հավասար է խորանի թռիչքին: Կամարն իր վրա կրում է եկեղեցու արևմտյան պատի վերին մասերի ամբողջ որմածքը և դրսից տեսանելի չէ: Մեկ մետր բարձրությամբ բեմի վրա դրված է սեղան: Կիսաշրջան խորանը կենտրոնում ունի դեպի դուրս նեղացող մեկ պատուհան: Նման մի պատուհան էլ բացվում է արևմտյան հատվածի վերնամասի կենտրոնում: Երկու ավանդատներն էլ  ունեն արևմուտքում բացվող մուտքեր, արևելքից բացվող մեկական պատուհաններ, երեքական խորշեր, փոքրիկ խորան և ցածր բեմ: Հյուսիսային ավանդատունը մուտք ունի դեպի բեմ: Արևմտյան ճակատի վերնամասում ագուցված են երեք փոքրիկ խաչքար:

Եկեղեցու հարավային ճակատին արևային Continue reading

ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔ


Հայտարարություն. սեպտեմբերի 11-ին Արկազի Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս. Խաչ վանքը (Թանահատի վանքից (Գլաձորի միջնադարյան համալսարանից) 2կմ արևելք), որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղիներից է և պատմական աղբյուրներում հիշատակվում է 8-րդ դարից:

Վանքը կոչվում է Սուրբ Խաչ, քանի որ եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանն է ամփոփված Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Ինչպես ավանդվում է Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչի, Ասողիկի և այլոց կողմից, երբ 7-րդ դարում Հերակլ Բյուզանդական կայսրը հաղթելով պարսիկներին և ազատելով Խոսրով արքայի կողմից գերեվարված խաչափայտը, իր բանակով անցնում է Հայոց աշխարհը։ Այստեղ նրան է ներկայանում Սյունյաց Բյուրեղ տիկինը, որը դեպի Պարսկաստան արշավանքից առաջ, Վասպուրականում Հերակլ կայսերը ընծայել էր հազար սաղավարտ, ոսկեկուռ զեն և հազար զրահ, և հանձնել էր Continue reading

“Հոգևոր աջակցություն հայ ընտանիքին” ծրագիրը Կեչուտի միջն. դպրոցում


<<Հոգևոր աջակցություն հայ ընտանիքին>> ծրագրի շրջանակներում Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանը և Մայր Աթոռի ՔԴԿ Եղեգնաձորի պատասխանատու Հուսիկ Հարությունյանն այցելեցին Կեչուտի միջն. դպրոց (Տնօրեն` Ստեփան Ստեփանյան):

Աղբյուր՝ Continue reading

ՇԱՏԻՎԱՆՔ


ՇԱՏԻՎԱՆՔ

Շատին գյուղը հին հուշարձաններում չի հիշատակվում, ինչից ենթադրվում է, որ առաջ այն չի եղել: Նրա տարածքում նախկինում եղել են 2 այլ գյուղեր` Անգեղի ու Ոստինք, որոնցից հիմա միայն ավերակներ են մնացել:

Շատինում կան շատ պատմական հուշարձաններ: Շատիվանքը կամ Շատին վանքՇատանյա վանքՇատիկ անապատ,Շատինավանք, գտնվում է Եղեգիս գետի ձախ ափին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի` այն հիմնադրվել է 929-ին Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը Սմբատ իշխանի, նրա կին Սոֆյայի ու եղբոր` Սահակի աջակցությամբ: Այն եղել է խստակրոն ճգնարան-մենաստան: Այն մինչև 17-րդ դարը ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների: 17-րդ դարի կեսին նույն տեղում նոր վանք է կառուցվել: Ներկայիս եկեղեցին կոչվում է Սբ. Սիոն, կառուցվել է 1655-ին ջուղայեցի վաճառական Մահտեսի Հակոբի (Հակոբ Ջուղայեցի) հովանավորությամբ, ում անունով դեռևս նրա կենդանության օրոք` 1661-ին, մարմարե խաչքար է ագուցված Սբ. Սիոն եկեղեցու արևմտյան դռան վերևում: Նա, թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է վանքի միաբան` իր միջոցներով նպաստելով վանքի գործունեությանը:

Շենքը եռանավ բազիլիկ է, ներսում ունի 4 մույթեր, որոնց դիմաց` պատերի վրա, կան որմնասյուներ: Արևելյան աբսիդի 2 կողմում կան սովորական խորաններ: Արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից ունի մուտքեր: Պատերի և խորանի մեջ բացվում է 8 լուսամուտ, արևմտյան կողմից ունի կամարակապ բացվածքներով սրահ: Պատերի արտաքին կողմը սրբատաշ քարից է, իսկ ներսից` փոքր անտաշ քարերով` կրաշաղախով: Պատերի մեջ օգտագործված են հին շենքի սրբատաշ քարեր, գերեզմանաքարեր, խաչքարեր:Ներսից թափված սվաղի որոշ մասերում երևում են որմնանկարների հետքեր` դիմանկարներ ու ծաղկանկարներ:

Քառակուսի պարիսպը շարված է լեռնաքարով, թույլ կրաշաղախով: Հարավային կողմից ունի 3 բրգաձև աշտարակ: Սրահաձև դարպասն արևմտյան կողմից է` շարված սրբատաշ քարերով: Դարպասի դիմաց պահպանվել է այժմ ցամաքած ջրմուղի ծորակը: Վանքն ունեցել է 90 միաբան: Մոտ 35 բնակելի շենքեր են կառուցված պարսպի ներսում, երկհարկանի, որոնց վերին հարկերը եղել են բնակարան և հյուրանոց, ստորին հարկերը` սեղանատուն, խոհանոց, ամբարներ և այլն: Վան¬քի բակում կան մեծ ջրամբարներ ու հացահատիկի հորեր:

Պարսպից դուրս` արևմտյան կողմում, գտնվում է ձիթհանը, ավերակ վիճակում, իսկ ձորակի ափին` ջրաղացի ավերակ շենքը: Այս ամենը խոսում է, որ վանքն ունեցել է տնտեսական հզոր արտադրություն:
Վանքի բարգավաճմանն են նպաստել ջրանցքը, կամուրջը, Նախիջևանն ու Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա գտնվելը, սերտ կապերը Ջուղայի և Գողթն գավառի հետ: Այն եղել է նշանավոր գրչության կենտրոն: Այդ գործում մեծ ավանդ ունի Հակոբ Ջուղայեցին, ով գրել է շատ ձեռագիր գրքեր:

Շատինից 1,5 կմ հարավ գտնվում է  Continue reading