Խաչքարի օրհնություն Եղեգնաձորում


Բարերարությամբ Հակոբ Մկրտչյանի՝ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում խաչքար էր զետեղվել:

Հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի կատարվեց խաչքարի օրհնության կարգը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա Continue reading

Advertisements

Ջահերով երթ Եղեգնաձորում


Ապրիլի 23-ին Եղեգնաձորում Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի երթ տեղի ունեցավ:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանի առաջնորդությամբ երիտասարդների ջահերով երթն սկսեց Եղեգնաձորի ամֆիթատրոնից և շարժվեց դեպի Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ:

Երթին մասնակցեցին Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության անդամները, ուսուցիչներ, աշակերտներ, Continue reading

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում


Այսօր՝  ապրիլի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանի և  ուժային կառույցների ղեկավարների առաջնորդությամբ բազմաթիվ վայոցձորցիներ գնացին դեպի հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու: 

 

Հուշարձանի բլուրից իջնելով՝  մասնակիցները եկան Ս. Աստվածածին եկեղեցի, ուր հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի՝ Continue reading

Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում


Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում

Այսօր Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագներ:

Ավագ Շաբաթ օրը Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Տիրոջ հրաշափառ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ ՏՎազգեն Continue reading

Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Ավագ ուրբաթ՝ մարտի 30-ին, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Ավագ Ուրբաթի արարողությունները՝ ի հիշատակություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման։

 

Տիրոջ Խաչելության և Թաղման կարգերի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Վերջում Ս. Աստվածածին երգչախմբի նախաձեռնությամբ եկեղեցում տեղի ունեցավ    Continue reading