Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Տոնի օրը Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սեպտեմբերի 16-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի նույնպես առանձնակի հանդիսավորությամբ նշվեց Խաչվերացի տոնը:
Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Արկազի Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:
Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:
Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:
ՀՀ Զիված ուժերի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանի նախաձեռնությամբ N զորամասի զինծառայողներ ուխտագնացություն կազմակերպեցին Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի և մասնակցություն ունեցան Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագին ու Անդաստանի կարգին:
Տոնի օրը մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Արժանապատիվ Տեր Հայրը:
Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափորը:
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի գլխավորությամբ, N զորամասի զինվորների, դպիրների, երգչախմբի անդամների, ուխտավորների ուղեկցությամբ, վանքի բակում շարականների և Ավետարանների երգեցողության ներքո կատարվեց Անդաստանի կարգ:
Աշխարհի 4 կողմերը խորհրդանշող եկեղեցու 4 կողմերում 4 Ավետարանների Continue reading →