Նորավանքի ուխտին ընդառաջ


Ապրիլի 26-ին Կանաչ կիրակիի օրն է, ինչպես նաև  Նորավանքի ուխտի օրը: Ամեն տարի, Նորավանքի բարերար տիկին Դիանա Հաճեթյանի ազնիվ բարերարությամբ, այդ օրն մեծ տոնախմբություն և ընդունելություն է կազմակերպվում:

Նորավանքի բարերարներ՝ Տիար Տիգրան և Տիկին Դիանա Հաճեթյաններ

Այս տարի, հայտարարված արտակարգ դրության պատճառով, բնականաբար, դրանք չեղյալ հայտարարվեցին, կմատուցվի միայն Սուրբ և Անմահ Պատարագ:

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ ու տիկին Դիանա Հաճեթյանի նյութական օժանդակությամբ, Նորավանքի ուխտի օրվան ընդառաջ, Եղեգնաձորի բժշկական կենտրոնի 23 աշխատակիցների և մարզի անապահով 27 ընտանիքների տրվեցին սննդի ծանրոցներ:

Առաջնորդ Սրբազան Հոր կողմից Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բոլոր հիվանդասենյակների համար տրվել են սրբապատկերներ, իսկ այդ պահին բուժվող հիվանդներին՝ Աստվածաշունչ:

Թեմի կողմից տրվող մարդասիրական հերթական օգնությունը բաժանեցին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և թեմի Երիտասարդաց միության ատենապետ Գագիկ սարկավագ Հակոբյանը:

կարդալ ավելին

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառ հայրապետի հետ հյուր էր գնացել Հայ եկեղեցու Continue reading

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ


Հուլիսի 8-ը «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ էջմիածին» հավաքի վերջին օրն էր:
Այն համընկավ Պայծառակերպության տոնի հետ: Տոնական պատարագը Երևանի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցեց Հովնան սրբազանը: Պատարագին Մայր Աթոռի միաբանների

Continue reading

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՔԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԸ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը 2018 թվականը հռչակել է երիտասարդության տարի: Ծրագրերից գլխավորը «Դեպի հայրենիք, դեպի Ս. Էջմիածին» համահայկական երիտասարդական ծրագիրն է: Continue reading

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿՅԱՆՔ


Ծաղկաձորում իրենց աշխատանքը շարունակող Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման անդամներին հուլիսի 4-ին հյուր էր գնացել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը 2018 թվականը հռչակել է երիտասարդության տարի: Ծրագրերից գլխավորը «Դեպի հայրենիք, դեպի Ս. Էջմիածին» համահայկական երիտասարդական ծրագիրն է: Հուլիսի 4-ից հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից 400 երիտասարդ է հայրենիքում:
Այսօր՝ հուլիսի 6-ի առավոտյան շուրջ երկու տասնյակ մարդ ներխուժել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան շենք: Վերջնագրային պահանջներով և սադրիչ գործողություններով նրանք խաթարել են վարչական մասի աշխատանքային առօրյան:
Մայր Աթոռում, ի պատասխան հնչեցված անհիմն մեղադրանքների, ցուցադրվել է Սուրբ Գեղարդը:
Օձունում մեկնարկել է ավանդական դարձած բակային վրանային հոգևոր ճամբարը: Արագածոտնի թեմի 15-30 տարեկան ավելի քան 100 երիտասարդ մեկ շաբաթով հյուրընկալվել է Օձունի Ս. Աստվածածին վանական համալիրում:

Continue reading