Աղօթարան Հայ Եկեղեցւոյ (Խոստովանութիւն հաւատոյ)


Աղօթարան Հայ Եկեղեցւոյ (Խոստովանութիւն հաւատոյ) Continue reading

Advertisements

ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ


Մեծ պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստանում է առաջին կիրակիով  հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից, այսինքն` մեզ հիշեցնում է մարդու` դրախտից արտաքսվելը: Օրվա շարականն այդ դժբախտ դրվագի պաղատախառը եղերերգությունն է:

Դու, ով Տեր, նախ դրախտում հաստատեցիր

Պահքի սուրբ օրենքը,

Որը մեր նախածնողները չպահեցին

Եվ արգելված պտուղն ճաշակելով`

Ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը:

Ուստի շնորհի՛ր մեզ, Տեր, որ ճաշակենք

Քո պատվիրանների քաղցրությունը:

Թշնամին զանազան մեղքի վերքեր

Բացեց մեր հոգիների մեջ.

Բազմաթիվ հիվանդությունների մեջ ընկանք.

Եվ կարոտ մնացինք Մարդասերիդ,

Որ մեր ցավերը վերցնես:

Ուստի բժկի′ր մեզ, Քրիստո′ս,

Որպես մարդասեր:

Գալով շարականի ակնարկած աստվածաշնչյան դեպքին, հակառակ այն իրողության, որ գրեթե ամեն ոք ծանոթ պիտի լինի այդ հեքիաթանման պատմությանը, մենք ավելորդ չպիտի նկատենք հատկապես Մեծ պահքի այս օրերին մեկ անգամ ևս այն կարդալ` աստվածաշնչյան բնագրի պարզության մեջ:

Արարիչն Աստված երբ Իր ստեղծած մարդուն դրեց դրախտում, նրան հետևյալ պատվերը տվեց.<<Դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից կուտես, բայց բարու և չարի գիտության  ծառից չպետք է ուտես, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անկասկած կմեռնես…

Եվ օձն Աստծո ստեղծած կենդանիներից ամենախորամանկն էր: Օձը մոտեցավ կնոջը և ասաց.

-Իրա՞վ է, որ Աստված ասաց, թե  դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չպետք է ուտեք:

-Դրախտի բոլոր ծառերի պտուղներից կարող ենք ուտել,-պատասխանեց կինը,- բայց Աստված ասաց, որ դրախտի մեջտեղում գտնվող ծառի պտուղից չուտենք և նրան չմոտենանք, որպեսզի չմեռնենք:

-Վստահ եղեք, որ չեք մեռնի,- ասաց օձը կնոջը,-Աստված այդ պատվերը ձեզ տվեց, որովհետև գիտեր, որ այն օրը, երբ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք` ճանաչելով բարին ու չարը:

Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղն ախորժաբեր ու աչքին շատ հաճելի է և ցանկալի` մարդուն իմաստուն դարձնելու համար, առավ նրա պտղից և կերավ, տվեց նաև իր ամուսնուն, և նա էլ կերավ: Այն ժամանակ երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են: Ուստի թզենու տերևները միմյանց կապեցին և իրենց համար ծածկույթ սարքեցին:

Եվ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ երեկոյան դեմ դրախտում քայլում էր, և Ադամն ու Եվան Աստծո ներկայությունից պահվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված Ադամին կանչեց.

-Ո՞ւր ես:

Եվ նա ասաց.

-Քո ձայնը դրախտում լսեցի և վախեցա, քանզի մերկ էի և ծածկվեցի:

-Ո՞վ ասաց քեզ, որ մերկ ես,-հարցրեց Աստված:-Արդյոք այն ծառի՞ց կերար, որից պատվիրեցի, որ չուտես:

-Կինը, ում ինձ տվեցիր, կերավ այդ պտղից,-ասաց Ադամը:

_Այս ի՞նչ արեցիր,- կնոջն ասաց Աստված:

-Օձն ինձ խաբեց, և կերա,- ասաց կինը:

Եվ Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Նրանց համար նախապես բնական սովորույթները` սողալ, ծնել, աշխատել, հանկարծ վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար Աստծո և մարդու միջև և ապա` բնության ու մարդու միջև: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը` գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան: Բնության ամենից հրաշալի երևույթը, այսինքն` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և ամենից հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի: Եվ բոլոր այս դժբախտություններն իրենց լրումին հասան, երբ <<Տեր Աստված եդեմական դրախտից դուրս հանեց ու արտաքսեց մարդուն` մշակելու հողը, որից նա ստեղծված էր…>>(Ծննդ. Բ 16-24):

Continue reading

Տյառնընդառաջի տոնը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Փետրվարի 13-ին Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն կատարվեց Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում, որին ներկա էին Վայոց ձորի թեմի աշխատակիցները, Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանը, պետի տեղակալ Ա. Սարգսյանը, Մալիշկայի թիվ 1 միջն.  դպրոցի մանկավարժները, եկեղեցու այս տարվա խաչքավոր Ռուբեն Կարապետյանը և համայնքի բազմաթիվ բնակիչներ:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ,  հանդես եկավ տոնի խորհուրդը  քարոզող հայրական խոսքով:
Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը, եկեղեցու բակում վառեց Տյառնընդառաջի  խորհրդանշական խարույկը:

Այնուհետև եկեղեցու բակում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի տնօրինության և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնին նվիրված մշակութային հանդիսություն, որը կազմակերպվեց Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի դասվար Սեդա Մելքոնյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրան Սարգսյանի կողմից:

Աշակերտները նախ ներկայացրին տոնի խորհուրդը և դրա հետ կապված ժողովրդական ավանդույթներ, ապա հանդես եկան ազգային երգերի ու ժողովրդական պարերի կատարմամբ՝ ներկաներին պարգևելով անմոռանալի ակնթարթներ:

Իսկ երբ կրակի բոցը ցածրացավ, դպրոցի սաները շուրջպար բռնեցին խարույկի շուրջ՝ երգելով Continue reading

«Ազգային ծեսերը Վայոց ձորում» խորագրով միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում


2018թ. փետրվարի 12-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ “Ազգային ծեսերը Վայոց ձորում”  խորագրով միջոցառում, որն սկսվեց Տերունական աղոթքով:

Միջոցառման անմիջական աջակիցն էր Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայությունը՝ ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը  հրավիրված  էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը,  մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և այլք:

  • …Վայոց ձորում կան մի քանի հազարամյակների պատմություն ունեցող դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցներ, բերդեր, գյուղատեղիներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, խաչքարեր ու աշխարհիկ կառույցներ, որոնք ունեն մշակութային անգնահատելի արժեքներ, – սկսեցին հանդեսը վարողները
  • Սակայն հուշարձան համարվում են ոչ միայն քարեղեն ապացույցները, այլև մշակութային այնպիսի սովորույթներ, որոնք նույնպես համարվում են մեր ազգի մշակութային սեփականությունը:
  • Այդպիսին են բոլոր այն ծեսերը, որոնք մեզ են հասել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից:

Միջոցառումը բաղկացած էր 3 բաժնից. Continue reading