Օրերս
Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Թեմի Քրիտոնեական դաստիարակության կենտրոն հաճախող երեխաները հանդիպեցին սահմանամերձ Խաչիկ համայնքի հոգևոր
հովիվ, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանի հետ:
Հանդիպումն սկսվեց աղոթքով:
Ստեղծված անմիջական ու դրական մթնոլորտի շնորհիվ աշակերտները Տեր Հորն ուղղեցին իրենց հետաքրքրող զանազան հարցեր։
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առիթով: Թող Ամենակարող Աստված Իր կենարար Սբ. Խաչի զորությամբ օրհնի, պահի ու պահպանի Հայոց ազգային բանակը` հայ հրամանատարին, հայ զինվորին:
Հազարամյակների փորձություն ունեցող այսօրվա Հայոց բանակն անկոտրուն ու մարտունակ էայսօր: Մեր պետականության վերահաստատումով այն դարձավ 27 տարեկան:
Ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքն ամեն մի ժողովրդի մեծագույն իղձն է: Հազարամյակներից եկող մեր անպարտելի ժողովուրդը` աշխարհակալներ, թագավորություններ ունեցած, ավերներ, ցեղասպանություններ տեսած մեր ժողովուրդն իր անկոտրուն հավատով ու կամքով կրկին իրագործեց իր գերագույն նպատակը` հասավ անկախության: Սակայն պատմության մագաղաթահոտ պրակները, նաև ներկայի հրամայականները փաստում են այն իրողությունը, որ անկախ հայրենիք ունենալու համար պետք է պայքարել:
Այդ պայքարը միշտ ուղեկցել է մեր ժողովրդին իր պատմության դժվարին ճամփաներին: Այդ պայքարի բոցերում են ծնվել հայոց դյուցազունները` հայ քաջերը, այն ընտրյալները, ովքեր առաջնորդել են մեր բանակը` ազատության, անկախության հայրենապահպանության բյուրավոր մարտերում: Հայոց բանակի արի զինվորներն իբրև սկզբունք միշտ որդեգրել են այն ճշմարտությունը, որը հստակ ձևակերպեց հայ նշանավոր զորավար Գարեգին Նժդեհը. <<Ուժեղը նա չէ, որի հաղթությունները ռազմական լինելով, բարոյական չեն>>:
Հունվարի 5-ի երեկոյից սկսած Վայոց ձորի Թեմի հոգևորականները
մարզի ուսումնական հաստատություններում, հավատացյալների բնակարաններում, զորամասերում
շարունակում են Տնօրհնեքի արարողություններ կատարել, ինչն առիթ է առավել շփվել ժողովրդի
հետ:
Այսօր Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանի
և թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Տնօրհնյաց արարողություն կատարվեց
Եղեգնաձորի բժշկական կենտրոնում:
Նախ Տեր Հայրը ներկաներին
ներկայացրեց Տնօրհնեքի խորհուրդը, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի
փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
“Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ” (Մատթեոս 1:23)
Սուրբ Ծննդյան խորհուրդը պարզ է. Աստված Հիսուս Քրիստոսի մեջ դարձել է Էմմանուել, այսինքն՝ Աստված մեզ հետ: Քրիստոսի ծննդյամբ Աստված Իր շոշափելի ներկայությունն է հաստատում մեր կյանքից ներս, գալիս է բնակվելու մեր մեջ, հայտնվում է այնտեղ, որտեղ մենք ապրում ենք մեր կյանքի ամեն վայրկյանը: Աստված՝ մեղքի պատճառով ընդհատելով ուղիղ հարաբերությունը մեզ հետ, դարեր շարունակ սահմանափակվեց անուղղակի հարաբերությամբ, մարգարեների միջոցով, դժվարին ու անկայուն ուխտի պայմաններում: Սակայն ժամանակների լրումին, փոփոխելով աշխարհում իր ներկայության կերպը, անձնապես մուտք գործեց մարդկային կյանք՝ մեզ հետ նոր, անձնական և հավիտենական ուխտ կնքելով: Ուխտը հավիտենական է, քանի որ երկու կողմը՝ Աստված և մարդ, արդեն մեկ Անձ են, Հիսուս Քրիստոս, Մարդ-Աստված: Եթե Նա մեզ հետ միայն լիներ, բայց Աստված չլիներ, ապա չէր կարող փրկել մեզ, լինել աշխարհի ու պատմության Տերը: Իսկ եթե Նա միայն Աստված լիներ, բայց մեզ հետ չլիներ, անծանոթ Աստված կլիներ՝ հեռու մեր սպասումներից ու հույսերից: