«Իմ բանակը 26 տարեկան է» խորագրով միջոցառում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում


Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Իմ բանակը 26 տարեկան է» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին բազմաթիվ զինվորականներ:

Օրհնության խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայքի զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Մանուչարյանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց բանակի կազմավորման պատմությունը և ձեռքբերումները վերջին 26 տարիների ընթացքում:

Երաժշտական ողջույնով հանդես եկան մշակույթի կենտրոնի <<Արմենյան>> մանկական երգչախումբը /գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան/, դհոլահարների համույթը /գեղ. ղեկավար՝ Անդրանիկ Հարությունյանը, Երևանի Կոմիտասի Continue reading

Advertisements

Սուրբ Սարգսի տոնակատարությունները  Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


«Սէրը մշտապէս յոյս է տածում,

ամէն բանի համբերում…>>

 

Տոնակատարությունն սկսվեց Հունվարի 26-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությամբ, որի ավարտին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Սուրբ Սարգսի տոնի նախատոնակը, ապա Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Այնուհետև եկեղեցի եկած բազմաթիվ երիտասարդներին տոնը խորհրդանշող աղի բլիթներ բաժանվեցին, որոնք նախորդ Continue reading

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքն ամեն մի ժողովրդի մեծագույն իղձն է:  Հազարամյակներից եկող մեր անպարտելի ժողովուրդը` աշխարհակալներ, թագավորություններ ունեցած, ավերներ, ցեղասպանություններ տեսած մեր ժողովուրդն իր անկոտրուն հավատով ու կամքով կրկին իրագործեց իր գերագույն նպատակը` հասավ անկախության: Սակայն պատմության մագաղաթահոտ պրակները, նաև ներկայի հրամայականները փաստում են այն իրողությունը, որ անկախ հայրենիք ունենալու համար պետք է պայքարել:

Այդ պայքարը միշտ ուղեկցել է մեր ժողովրդին իր պատմության դժվարին ճամփաներին: Այդ պայքարի բոցերում են ծնվել հայոց դյուցազունները` հայ քաջերը, այն ընտրյալները, ովքեր առաջնորդել են մեր բանակը` ազատության, անկախության հայրենապահպանության բյուրավոր մարտերում: Հայոց բանակի արի զինվորներն իբրև սկզբունք միշտ որդեգրել են այն ճշմարտությունը, որը հստակ ձևակերպեց հայ նշանավոր զորավար Գարեգին Նժդեհը<<Ուժեղը  նա  չէ,  որի  հաղթությունները  ռազմական  լինելով,  բարոյական  չեն>>:

Այո՛, հայ զինվորն արժանապատիվ զինվոր է: Նրա համար անգին ու նվիրական սրբություններ են Հայրենիքն ու Եկեղեցին, ազգն ու ժողովուրդը: Իսկ մեր ժողովուրդը միշտ էլ ապավինել է իրեն պաշտպանող զինվորին, իր հոգում մրմնջալով հավերժական աղոթք նրա համար, իր երգերում, բանաստեղծության մեջ ոգեկոչել է հայ քաջերի, հայ զինվորի փառքը, սխրանքներն ու աներկբա հայրենասիրությունը: Չէ՞ որ հայ զինվորի քաջությունն ու անձնուրաց հայրենասիրությունը նրան առաջնորդեցին Ավարայր,  ՍարդարապատԱրցախ

Լինելով  շատ զորամասերում, հատկապես ներկա գտնվելով հայ զինվորի երդման արարողություններին, տեսել եմ նրանց աչքերի կրակները, որոնք նրանց բոցավառ, հայրենասեր հոգիների արտացոլանքն էին կարծես:

Ազգային  արժանապատվության  հրով  է  այդ  պահերին   ջերմացել  հոգիս: Միշտ,  երբ   նայում  եմ  նրանց   խրոխտ   կեցվածքին   և   խորհում` որ հիրավի  հայրենյաց  այսօրվա  մեր  պաշտպանները,  արժանի   ժառանգորդներն   են  մեր  հերոսական  նախնիների,   որոնց  երդումը  իրենց    զոհաբերումն   էր,  իրենց   աննահանջ   պայքարն   ու  հաղթական   ուղին:
Կրկին անգամ համոզվում եմ, որ սա այն սերունդն է, որը պիտի ոգեկոչի մեր անցյալի հերոսների փառքը, առաջնորդվի դրանով, պահպանի մեր հույսի ու լույսի հայրենիքը: Լսելով հայրենիքի պաշտպան հայ զինվորի երդումը` մտովի հակառակվում եմ բոլոր այն կեղծ գաղափարախոսներին, ովքեր իրենց սխալ տեսակետներով փորձում են մոլորեցնել երիտասարդներին` հորդորելով նրանց, որ հավատացյալը զենք չպիտի կրի, չպիտի  ծառայի բանակում: Արդյոք նրանք մոռանում են, թե՞ չեն ուզում հիշել, որ հայրենիքի պաշտպանությունը` սրբազան պաշտպանությունն է նաև Եկեղեցու ու հավատի, առանց որի հայրենիք և ժողովուրդ հասկացությունները անհնար է պատկերացնել: Վկան` հայրենյաց պաշտպանության բոլոր արժանահիշատակ հերոսամարտերն են, որոնց քաջարի պաշտպանների շարքերում էին` Հովսեփ  Վայոց 

Continue reading

Աստված զորացնի քեզ, Հայո′ց բանակ, Աստված պահպանի քեզ, հա′յ զինվոր


Աստված զորացնի քեզ, Հայո′ց բանակ, Աստված պահպանի քեզ, հա′յ զինվորՋերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հայոց բանակի 26-րդ տարեդարձի առիթով: Թող Ամենակարող Աստված Իր կենարար Սբ. Խաչի զորությամբ օրհնի, պահի ու պահպանի Հայոց ազգային բանակը` հայ հրամանատարին, հայ զինվորին:

Հազարամյակների փորձություն ունեցող այսօրվա Հայոց բանակն անկոտրուն ու մարտունակ էայսօր: Մեր պետականության վերահաստատումով այն դարձավ 26 տարեկան:

Դժվարին Ձեր ծառայությունն այսօր թող ուղեկցվի աստվածային զորակցությամբ, մեր քաջազուն նախնիների ուղեկցությամբ մեր աննահանջ աղոթքները  թող ջերմացնի Ձեր սրտերը, մեր քաջազուն, արիասիրտ հայ պաշտպաններ՝ մեր հայրենյաց ու հավատի:

Աստված զորացնի քեզ, Հայոց բանակԱստված պահպանի քեզ, հայ զինվոր:

 

Continue reading

ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՈՐԴՈՒ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՄԱՐՏԻՐՈՍ


Վարքի սկզբում ասվում է, որ Կոստանդիանոս կայսրի քրիստոնեություն ընդունելուց հետո մեհյանների դիվաձույլ պատկերներն սկսեցին խորտակել, և Քրիստոսի պայծառացյալ եկեղեցիներն սկսեցին լուսավորել աշխարհը, որով հեթանոսական կռամոլության պաշտամունքը հալածվեց: Նույն այս ժամանակ Կապադովկացվոց աշխարհում որպես մի պայծառ աստղ է ծագում բարեպաշտությամբ և հավատով լեցուն Սարգիս զորականը, ով կայսեր հրամանով Կապադովկիայում գտնվող բյուզանդական զորքերի հրամանատարն էր և գերազանցում էր իր ժամանակի մյուս զինվորականներին քաջությամբ և ռազմական արվեստով: Նրա հռչակը հասնում է կայսրին, և վերջինս Սարգսին տալիս է ստրատելատի աստիճան:

Սարգիս զորավարը, շրջելով իր հրամանատարությանը հանձնված տարածքներում, արմատախիլ էր անում կռապաշտության մոլությունը և տարածում քրիստոնեությունը՝քանդելով մեհյանները և դրանց տեղը եկեղեցիներ կառուցելով:

Սակայն Կոստանդիանոս Մեծից և նրա որդիներից հետո, երբ գահ է բարձրանում Հուլիանոս Ուրացողը՝ մի նոր հալածանք սկսելով քրիստոնեության դեմ, այդ ժամանակ գլուխ են բարձրացնում և նախկին այն կռապաշտները, ովքեր ծածուկ պաշտում էին կուռքերին: Ոգևորված Հուլիանոսի ծավալած հալածանքներով՝ նրանք ևս կայսրության տարածքում սկսում են հալածել քրիստոնյաներին:

Այս ամենը տեսնելով՝ Սարգիս զորավարը մտատանջության մեջ է ընկնում, թե ինչպես վարվի: Այդժամ տեսիլում նրան է երևում Հիսուս և ասում, թե արդ, ժամանակն է, որ դու հեռանաս այստեղից և Աբրահամ նահապետի նման գնաս այն աշխարհը, որը քեզ ցույց կտամ, և այդ երկրում քեզ է սպասում նահատակության պսակը:

Այդ ժամանակ Հուլիանոսը պատրաստվում է արշավել Պարսկաստան, քանի որ նրա գուշակներն ասել էին, թե ինքը Ալեքսանդր Մակեդոնացու նման կտիրի ողջ աշխարհին:

Նույն այդ ժամանակ Սարգիս զորավարը որոշում է հեռանալ և գնալ այլ երկիր՝ ասելով, թե հասել է հեռանալու մասին տեսիլում ասված ժամանակը: Ահա այսպես, թողնելով իշխանական պատիվները և ունեցվածքը բաժանելով աղքատներին ու վերցնելով Մարտիրոս որդուն, ճանապարհ է ընկնում Հայոց աշխարհ, ուր այդ ժամանակ թագավորում էր Տրդատ Մեծի որդու՝ Խոսրովի որդի Տիրանը: Վերջինս Սարգիս զորավարին ընդունում է մեծ պատվով և ապաստան տալիս, իսկ Հուլիանոս Ուրացողը Պարսկաստանի վրա հարձակվելու համար գալիս էարևելք՝ դեպ Ասորիք, և ճանապարհին նահատակում բազմաթիվ քրիստոնյաների: Հալածանքների այս լուրը տարածվում է, որից սարսափահար մարդիկ, տարբեր կողմեր փախչելով, մի ապահով ապաստան են որոնում:

Հայոց արքա Տիրանը, լսելով այս մասին, ոչ թե վախենում է ծավալված հալածանքներից, այլ մտածում է, որ երբ Հուլիանոսն իմանա Սարգիս զորավարի՝ Հայաստանում գտնվելու մասին, կպահանջի հանձնել նրան, և եթե ինքը Սարգսին չհանձնի Ուրացողին, ապա մեծ խռովություն կընկնի, և կվտանգվի Հայոց աշխարհը: Ուստի նրան խորհուրդ է տալիս գնալ Պարսկաստան՝ Շապուհի մոտ:

Սարգիս զորավարը, լսելով այս խորհուրդը, իր որդու հետ հեռանում է Հայասատանից և գնում Շապուհի մոտ: Վերջինս շատ է ուրախանում, որ իր մոտ է եկել նման քաջ մի զորավար, քանի որ   թագավորին հասել էր Սարգսի կատարած քաջագործությունների համբավը: Ահա այս պատճաոով Շապուհը նրան ըդունում է հատուկ պատվով և վստահում իր զորքերի մի մասը:

Վարքում այնուհետև ասվում է, թե Սարգիսն ուր գնում էր կռվելու, հաղթում էր Շապուհի հակառակորդներին: Այս հաղթանակների ընթացքում նրա հավատքը չի նվազում, այլհակառակը, առավել է զորանում, քանի որ տարած հաղթանակները համարում էարտահայտությունը աստվածային զորության, ուստի հանապազ փառք և աղոթք էմատուցում Աստծուն՝ շարունակելով բարեգործությունները և իր ունեցվածքըաղքատներին բաժանելը:

Երբ Հուլիանոսն իր զորաբանակով գալիս և սկսում է ավերել Պարսից սահմանային գավառները, Շապուհը Սարգսին է ուղարկում կռվելու Հուլիանոսի դեմ:

Սարգսի զորաբանակի զինվորները, տեսնելով Հուլիանոսի բանակի մեծաթիվ լինելը, ասում են, թե անհնար է մարտնչել նման մեծաթիվ հակառակորդի դեմ: Սարգիս զորավարը, տեսնելով նրանց երկյուղը, ասում է. «Ի՛մ եղբայրներ և զինակիցներ, եթե ամբողջ սրտով հավատանք երկնքիև երկրի Արարչին, երբեք չենք զարհուրի թշնամու զորքերից, այլ ճշմարիտ Աստծոանհաղթելի զորությամբ ձեզնից ամեն մեկը նրանցից հազարին կհալածի>>: Նաև ասում է, թե ձեր կողմից Աստված անվանվածները որևէ զորություն չունեն, և ոչ էլ այն լուսատուները և բնության տարերքները և կուռքերը, որոնց պաշտում եք, քանի որ նրանց աչքերը չեն տեսնում, ականջները չեն լսում, ձեռքերը չեն շոշափում, ոտքերը չեն ընթանում և բերանները խոսք չեն բարբառում: Այդժամ զինվորները նրան հարցնում են՝ իսկ քո Աստվածն ո՞ւր է, ցո՛ւյց տուրմեզ, որ հավատանք: Սարգիսը նրանց պատասխանում է. «Իմ Աստվածը բոլորնեղյալների Աստվածն է՝ երևելիների և աներևույթների>>, և ներկայացնում է Սուրբ Երրորդությունը և քրիստոնեական հավատը, ինչպես որ Սուրբ Գրիգորն էր Վաղարշապատի հնձաններում հավաքված պատուհասված բազմությանը քարոզում ևնախապատրաստում ապաշխարությամբ դարձի: Լսելով նրա քարոզությունը՝ շատերն ենհավատքի գալիս և մկրտվում նրա հետ եղող քահանաների ձեռքով: Continue reading