Հոգևորականաց ժողով Վայոց ձորի թեմում


Այսօր, նախագահությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի, թեմին պատկանող օրերս վերանորոգությունն ավարտած <<Սիրանուշ>> ճամբարում տեղի ունեցավ թեմի հոգևորականաց ժողով:

Քննարկեցին բազմաբնույթ հարցեր` կապված թեմական կյանքի քարոզչական, տնտեսակական և այլ հարցերի շուրջ:

ԱՎԵԼԻՆ

“Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները” խորագրով հանդիպում-քննարկում


Վայոց ձորում պտղաբուծության և պտղի շարունակական վերամշակում արժեշղթայի առանձին օղակների դերակատարները հանդիպում-քննարկման վերջին երկու օրվա ընթացքում վերհանեցին առանձին օղակների հիմնախնդիրները և քննարկեցին հիմնախնդիրների առաջարկման ուղիները։

Նշվեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը


Հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ս. Պատարագի արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, այս օրերին Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական հավաքի մասնակիցները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Հայ Եկեղեցու բարերարներ, Սփյուռքից ու Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած բազմաթիվ ուխտավորներ:

Ս. Պատարագի ընթացքում «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Սուրբ Խորան բարձրացվեց և Մուշեղ Սրբազանի կողմից ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը Մայր Տաճարի հիմնանորոգությանն ու բարեզարդ պահպանությանն ի նպաստ կազմակերպվող համազգային հանգանակության առիթով: 
Կոնդակում մասնավորապես ասված է.

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ»
(Շարական):

ավելին

“Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները” խորագրով հանդիպում-քննարկում


‹‹Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները›› խորագրով հանդիպում-քննարկմանը շվեյցարական HEKS-EPER կազմակերպության գյուղատնտես-խորհրդատու Ռամազի Գիորգոբիանին ներկայացրեց ինտենսիվ այգիների մշակության Վրաստանի փորձը, փորձի փոխանակման հնարավորությունները, և այգեգործության ոլորտում վրացական կառավարության ռազմավարական ծրագրերը:

“Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները” խորագրով հանդիպում-քննարկում


Գերմանական BfdW կազմակերպության աջակցությամբ, Սյունիք-զարգացում ՀԿ-ի կողմից Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար իրականացվող ‹‹Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները›› խորագրով 4-օրյա հանդիպում-քննարկմանն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի Եղեգնաձորի մասնաճյուղի կառավարիչ Արգամ Պողոսյանը ներկայացրեց բանկի կողմից տրամադրվող գյուղատնտեսական վարկերը: 

ԱՎԵԼԻՆ