Ծաղկազարդի տոնը Վայոց ձորի թեմում


ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՍՈւՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՋԵՐՄՈՒԿԻ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ավելին

Վայոց ձորի թեմում առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում հոգևորականի հետ


Օրերս  Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ  Թեմի Քրիտոնեական դաստիարակության կենտրոն հաճախող երեխաները հանդիպեցին սահմանամերձ Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանի հետ:

Հանդիպումն սկսվեց աղոթքով:                                         

Ստեղծված անմիջական ու դրական մթնոլորտի շնորհիվ աշակերտները Տեր Հորն ուղղեցին իրենց հետաքրքրող զանազան հարցեր։

ԱՎԵԼԻՆ

Տնօրհնեք Եղեգնաձորի բժշկական կենտրոնում


Հունվարի 5-ի երեկոյից սկսած Վայոց ձորի Թեմի հոգևորականները մարզի ուսումնական հաստատություններում, հավատացյալների բնակարաններում, զորամասերում շարունակում են Տնօրհնեքի արարողություններ կատարել, ինչն առիթ է առավել շփվել ժողովրդի հետ:

Այսօր Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանի և թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Տնօրհնյաց արարողություն կատարվեց Եղեգնաձորի բժշկական կենտրոնում:

 Նախ Տեր Հայրը ներկաներին ներկայացրեց Տնօրհնեքի խորհուրդը, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

ԱՎԵԼԻՆ