Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք. Սուրբ Հուսիկ Հայրապետ


սրբակենցաղ անձինք

Հուսիկը Վրթանես հայրապետի կրտսեր որդին էր, Գրիգոր Լուսավորչի թոռը և առաքինությամբ նման էր հորն ու պապին: Նա, նախքան հայրապետական աթոռին նստելը, փեսայացել էր Տիրան թագավորին: Հորից հետո հայոց հայրապետն էր Հուսիկը՝ ձեռնադրված Կեսարիայում:

Մինչ այդ էլ նա աղոթասեր էր, ճգնասեր, աստվածապաշտ: Նորընծա կաթողիկոսը երիտասարդ էր, առույգ, բարձրահասակ, գեղեցկադեմ և, ինչպես իր հայրը, օժտված էր Աստծու պարգևած շնորհներով: Սակայն նրա և Տիրան թագավորի հարաբերությունները այնքան էլ խաղաղ չընթացան: Դեռ ավելի, դրանք շուտով սրվեցին:

«Թագավորը և իշխանները, – գրում է Բուզանդը, – մեղքեր էին գործում, զուր տեղն անմեղ արյուն թափում (սպանություններ կատարում): Իսկ հայրապետը շարունակ նրանց դիմադրում էր, հանդիմանում, խրատում»:

Բուզանդը գովեստով է խոսում Հուսիկի մասին, ասելով, որ նա մանկությունից ի վեր իմաստնությամբ նմանվել է հայրերին: Պատմիչը նրան նմանեցնում է անուշահոտ ծաղկի, ճշմարտության համար մինչև մահ մարտնչող մարտիկ և Continue reading

Advertisements

Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք


Հովհաննես Մանդակունի Կաթողիկոս

Հովհաննես Մանդակունի Կաթողիկոս

Հովհաննես Մանդակունի ԿաթողիկոսՀովհաննես Մանդակունին Գյուտ կաթողիկոսի հաջորդն էր, որին իր կենդանության օրոք նա նշանակեց փոխանորդ: Իսկ կաթողիկոսական աթոռը Մանդակունին պաշտոնապես զբաղեցրեց 478 թվականին՝ Գյուտի մահից հետո:

Հովհաննես Մանդակունին ծնվել է Արշամունիք գավառի Ծախնուտ գյուղում և սերում է Մանդակունիների նախարարական տոհմից: Նա Սահակ Պարթեի աշակերտների վերջին սերնդի ներկայացուցիչ է:

Դառնալով հայոց կաթողիկոս՝ նա շարունակեց Սահակ և Գյուտ հայրապետների գործունեությունը, օժանդակեց ուխտապահ նախարարներին և շատ շուտով դարձավ հայրենասերների խմբակցության սիրելին, որի պարագլուխներն էին Վահան Մամիկոնյանն ու Սահակ Բագրատունին: Կաթողիկոսը ոչ Continue reading

Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք


Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք

 ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 

Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինքՎահան Մամիկոնյանը 5-րդ դարի հայ ազատագրական շարժումների հերոսներից է, Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի ավագ որդին:

Ավարայրի ճակատամարտից հետո, երբ ուխտապահ նախարարների նկատմամբ հալածանքները խիստ ուժեղացան, Վահանին և նրա երկու եղբայրներին (Վասակին ու Արտաշեսին) Վասակ Սյունին որպես պատանդ ուղարկեց Տիզբոն:

Սական վրաց Աշուշա բդեշխի միջնորդությամբ, որը Մամիկոնյան տան հետ խնամիական կապեր ուներ, նրանք ազատվեցին պատանդությունից:

Անցան տարիներ: Սկսվեց խմորվել ապստամբական նոր շարժում: Վահանը, որ հոր և հորեղբոր զոհվելուց հետո համարվում էր Մամիկոնյան տան ավագ նախարարը, գործակցեց ուխտապահ խմբակցության հետ, որոնց աջակցում էր Գյուտ կաթողիկոսը: Ուրացող նախարարները իմացան այդ մասին և հայտնեցին պարսից թագավորին: Վահանը ստիպված գնաց Տիզբոն, կեղծ ուրացավ քրիստոնեությունը և ստանալով հարկահանի պաշտոնը, վե-րադարձավ հայրենիք: Չնայած դրան, կասկածները նրա նկատմամբ չվերացան: Շուտով Վահանը բացահայտ հակադրվեց պարսիկներին: Նա Գյուտ, ապա Հովհան Մանդակունի կաթողիկոսների հետ Հայաստանից հալածեց նեստորականներին, որոնք պարսից արքայի հովանավորությամբ փորձում էին բռնություններ գործադրել հայ հոգևորականների նկատմամբ: Ապստամբական խմորումները գնալով ուժեղանում էին և ապստամբելու առիթ էր պետք: Իսկ այդ առիթը շուտով ներկայացավ. Վիրքում Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին ապստամբեց: Հայաստանում ևս վաղուց նախապատրաստվող ապստամբությունը բռնկվեց: Այն ղեկավարեց Վահանը, չնայած, որ նրա եղբայր Վարդը այն ժամանակ պատանդ էր Տիզբոնում:

Վահան Մամիկոնյանի մուտքը Դվին

Շարժման սիրտը Մամիկոնյան – Կամսարական նոր սերունդն էր, իսկ նախարարների ուխտը Ավետարանի վրա հաստատեց Աթիկ Բջնեցի երեցը: Սակայն մի դավաճան հայ նախարարի միջոցով պարսիկ մարզպանն իմացավ ապստամբության մասին և Դվինից փախավ Արտաշատ, այնտեղից էլ Ատրպատական: Ապստամբները մի քանի օրում դարձան երկրի տերը: Նրանց ձեռքն ընկավ ուխտապահների թշնամի, ուրացնողների պարագլուխ Գադիշո Խոռխոռունին, որն անմիջապես սպանվեց:

Ապստամբները կազմեցին կառավարություն, մարզպան նշանակվեց Բագրատունյաց Սահակ իշխանը, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, իսկ Continue reading

Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք


Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք

 ԿԻՐԱԿՈՍ ՃԳՆԱՎՈՐ

Կիրակոս ճգնավորը Դավիթ կրոնավորի աշակերտն էր: Նա ճգնում էր Արտազ գավառի Սանատրուկ լեռան վրա, Շավարշավան գյուղաքաղաքի մոտ (Պարսկահայք նահանգ):

Ավանդությունը պատմում է, որ մի գիշեր նա տեսիլք տեսավ, բլրի վրա լույս ծագեց և լույսի մեջ ոսկյա աթոռ երևաց, որի վրա նստած էր Թադեոս առաքյալը, իսկ նրա երկու կողմերում՝ յոթ լուսեղեն այրեր՝ նրա աշակերտները: Նրանցից մեկը Զաքարիան էր: Այդ ժամանակ Թադեոսի մոտ մի կույս եկավ՝ թագը գլխին: Կույսը սրբուհի Սանդուխտն էր: Նրանք Կիրակոսին հայտնեցին իրենց նշխարների տեղը: Կիրակոսը, արթնանալով, տեսիլքի մասին պատմեց Շահեն եպիսկոպոսին, որը նրան Սամվել անունով մի քահանայի հետ ուղարկեց այնտեղ, ուր պետք է գտնվեին նշխարները: Նրանք վիմի մեջ գտան առաքյալների մարմինները, իսկ մոտակայքում՝ նրա երկու աշակերտների նշխարները: Գտնվեց Continue reading