Ծաղկազարդի տոնը կնշվի Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Մարտի 25-ին՝ Ծաղկազարդի տոնի օրը, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կկատարի Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ, ապա Տեր Հայրը կներկայացնի տոնի խորհուրդը:

Այնուհետև եկեղեցու բակում տեղի կունենա կավճանկարչություն:

Սկիզբը՝ ժամը 15:00:                       Continue reading

Advertisements

Հայտարարություն


ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ

Մարտի 25-ին՝ ժամը 10:30-ին, Ծաղկազարդի Սբ. Պատարագ կմատուցվի Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում, որից հետո հավատացյալ մեր ժողովրդին կբաժանվի օրհնված ոստեր, ապա ժամը 18:00-ին երեկոյան ժամերգությամբ տեղի կունենա Դռնբացեքի հոգեպարար արարողություն:

Հայտարարություն


Փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ին, Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Տյառնընդառաջին նվիրված ժամերգություն:

Փետրվարի 14-ին եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Սկիզբը՝ ժամը 10:30:

Հայտարարություն. Տյառնընդառաջի տոնը Մալիշկայի Ս. Աննա եկեղեցում


Հայտարարություն. Տյառնընդառաջի տոնը  Մալիշկայի Ս. Աննա եկեղեցում

Փետրվարի 13-ին՝ ժամը 16:30-ին, Մալիշկայի Ս. Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կկատարի Տյառնընդառաջին նվիրված ժամերգություն, որի ավարտին եկեղեցու բակում տեղի կունենա մշակութային միջոցառում:

Հայտարարություն: Նոյեմբերի 4-ին Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու օծման 17-ամյակն է


Սիրելի՛ հայորդիներ,

Սույն թվականի նոյեմբերի 4-ին  Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում  կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ (սկիզբը՝ ժամը 10:30)՝ նվիրված եկեղեցու օծման 17- ամյակին:

Պատարագիչ՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան: Continue reading