«Սատարենք Սատարին» ծրագրի բացումը Եղեգնաձորում


Այսօր՝ ապրիլի 26-ին՝ ժամը 15:00-ին, տեղի ունեցավ «Սատար» Հաշմանդամների Հասարակական Կազմակերպության Վայոց ձորի մարզի, Եղեգնաձորի տարածքային  կենտրոնի   «Սատարենք Սատարին»  ծրագրի  բացման արարողությունը, որին ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, «Սատար» ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանը, Եղեգնաձորի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանը, Եղեգնաձորի   զինվորական կոմիսար Կարեն Բաբայանը, 4-րդ բանակային կորպուսի բարձրաստիճան սպաներ, ոլորտում գործունեություն ծավալող շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ և  շահառուններ:

Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը,

ապա ելույթ ունեցավ կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը,

ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա ասաց.«Տարածքային կենտրոնի գործունեւության հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վիճակի բարելավման հարցերով զբաղվելը, ինչպես նաև Continue reading

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Եղեգնաձորում


Այսօր՝  ապրիլի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և  ուժային կառույցների ղեկավարների առաջնորդությամբ բազմաթիվ վայոցձորցիներ գնացին դեպի հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների անմար հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու: 

«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի անդամները, ազատամարտիկները, կամավորները և մի խումբ հաշմանդամություն ունեցող անձինք, կազմակերպության նախագահ Continue reading

Հայոց Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի երթ Եղեգնաձորում


Ապրիլի 23-ին Եղեգնաձորում Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի երթ էր նախաձեռնել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Վայոց ձորի թեմը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնը:

Երթի կազմակերպիչների՝ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի գլխավորությամբ երիտասարդների ջահերով երթն սկսեց Եղեգնաձորի ամֆիթատրոնից և շարժվեց դեպի Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ:

Տերունական աղոթքից և ՀՀ օրհներգից հետո հնչեցին հոգևոր և ազգային երգեր, ապա Continue reading

Եղեգնաձորում կատարվելիք Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված արարողությունների ժամանակացույց


d5a1d5bad5bcd5abd5acd5ab-24Սիրելի′ հայրենակիցներ,

Ապրիլի 23-ի երեկոյան` ժամը 19:00-ին, տեղի կունենա ջահերով երթ  դեպի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Երթը կմեկնարի Եղեգնաձորի ամֆիթատրոնից:

Երթի ավարտին Խոկման արարողություն տեղի կունենա Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում: Continue reading

Ոտնլվայի, Ճրագալույցի և Ս. Հարության  արարողություններ սահմանամերձ Խաչիկ համայնքում


Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը Ոտնլվայի արարողություն է կատարել սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում:

Տեր Հայրն արարողության ընթացքում լվացել է համայնքի մանուկների և ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայողների ոտքերը: Այնուհետև հանդես է եկել հավուր պատշաճի քարոզով:

Ս. Աստվածածին եկեղեցում Վայոց ձորի թեմի Continue reading