«Ծաղկազարդից մինչև Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը» խորագրով միջոցառում Շատինի միջնակարգ դպրոցում


Օրերս Շատինի միջնակարգ դպրոցում Անի Սմբատյանի նախաձեռնությամբ Ռոբոտաշինության խմբակի շնորհաշատ աշակերտների կողմից տեղի ունեցավ միջոցառում՝ «Ծաղկազարդից մինչև Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը» խորագրով:

Միջոցառման ընթացքում երեխաները ներկայացրին յուրաքանչյուր կիրակիի իմաստը՝ սկսած Ծաղկազարդից, այնուհետև ներկայացրին իրենց աշխատանքները եռաչափ տպիչով, հաստոցով պատրաստված դետալները, նաև «Աղուէս» ու «Կրիայ» ծրագրերով ներկայացվեցին անիմացիաներ և ռոբոտը, որը վերածվել էր զատիկի, շարժվում էր տարբեր ուղղություններով:

Միջոցառմանը ներկա էին Ռոբոտաշինության խմբակների մարզային համակարգող Վ. Մելքոնյանը, հարակից համայնքների Continue reading

Advertisements

ԿՐԹՕՋԱԽԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ Ս. ԶԱՏԻԿ ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ


Արենիի միջնակարգ դպրոցում ամենուր տոնական տրամադրություն էր։ Դպրոցի կազմակերպիչ Ա. Ծատուրյանի և ՀԵՊ ուսուցչուհի Լ. Սարգսյանի նախաձեռնությամբ գրեթե բոլոր դասարանները ներկայացան զատկական սեղաններով, ներկայացրին Ծաղկազարդի և Ս. Հարության տոների էությունը, կարևորությունը՝ համեմելով իրենց միջոցառումը ազգային երգ ու պարով։

Ապա Նորավանքի հոգևոր սպասավոր արժ. Տեր Ներսես քահանա Արշակյանը կատարեց կրթօջախի օրհնության կարգ։ Միջոցառման ավարտին Ապենիի միջն. դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը, Continue reading

Ծաղկազարդի տոնը կնշվի Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Մարտի 25-ին՝ Ծաղկազարդի տոնի օրը, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կկատարի Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ, ապա Տեր Հայրը կներկայացնի տոնի խորհուրդը:

Այնուհետև եկեղեցու բակում տեղի կունենա կավճանկարչություն:

Սկիզբը՝ ժամը 15:00:                       Continue reading

Տյառնընդառաջի տոնը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Փետրվարի 13-ին Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն կատարվեց Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում, որին ներկա էին Վայոց ձորի թեմի աշխատակիցները, Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանը, պետի տեղակալ Ա. Սարգսյանը, Մալիշկայի թիվ 1 միջն.  դպրոցի մանկավարժները, եկեղեցու այս տարվա խաչքավոր Ռուբեն Կարապետյանը և համայնքի բազմաթիվ բնակիչներ:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ,  հանդես եկավ տոնի խորհուրդը  քարոզող հայրական խոսքով:
Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը, եկեղեցու բակում վառեց Տյառնընդառաջի  խորհրդանշական խարույկը:

Այնուհետև եկեղեցու բակում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի տնօրինության և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնին նվիրված մշակութային հանդիսություն, որը կազմակերպվեց Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի դասվար Սեդա Մելքոնյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրան Սարգսյանի կողմից:

Աշակերտները նախ ներկայացրին տոնի խորհուրդը և դրա հետ կապված ժողովրդական ավանդույթներ, ապա հանդես եկան ազգային երգերի ու ժողովրդական պարերի կատարմամբ՝ ներկաներին պարգևելով անմոռանալի ակնթարթներ:

Իսկ երբ կրակի բոցը ցածրացավ, դպրոցի սաները շուրջպար բռնեցին խարույկի շուրջ՝ երգելով Continue reading

«Ազգային ծեսերը Վայոց ձորում» խորագրով միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում


2018թ. փետրվարի 12-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ “Ազգային ծեսերը Վայոց ձորում”  խորագրով միջոցառում, որն սկսվեց Տերունական աղոթքով:

Միջոցառման անմիջական աջակիցն էր Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայությունը՝ ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը  հրավիրված  էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը,  մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և այլք:

  • …Վայոց ձորում կան մի քանի հազարամյակների պատմություն ունեցող դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցներ, բերդեր, գյուղատեղիներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, խաչքարեր ու աշխարհիկ կառույցներ, որոնք ունեն մշակութային անգնահատելի արժեքներ, – սկսեցին հանդեսը վարողները
  • Սակայն հուշարձան համարվում են ոչ միայն քարեղեն ապացույցները, այլև մշակութային այնպիսի սովորույթներ, որոնք նույնպես համարվում են մեր ազգի մշակութային սեփականությունը:
  • Այդպիսին են բոլոր այն ծեսերը, որոնք մեզ են հասել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից:

Միջոցառումը բաղկացած էր 3 բաժնից. Continue reading