ՀՌԻՓՍԻՄՅԱՆՑ ԿՈՒՅՍԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ


Այս տարի մայիսի 27–ը Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305թթ.) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:

Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում:

Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:

Advertisements

ՊԱՏՎՈԳՐԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հոկտեմբերի 8-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում կայացած սեմինար- քննարկման արդյունքում  ՔԴԿ-ի տնօրեն Ռ. Կարապետյանի առաջարկությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի  դպրոցներում   նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվեց հայ տպագրության 500-ամյակին ու Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված «Գրից մինչև գիրք» խորագիրը կրող միջոցառումներ և թեմատիկ ցուցահանդեսներ: 

 Մասնակից դպրոցներ՝  Continue reading

ՔԴԿ-Ի ՍԱՆԵՐԻ ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ


This slideshow requires JavaScript.

Դեկտեմբերի 23-ին Վայոց Ձորի թեմի  Քրիստոնեական դաստիարակության և <<Հույս և ապագա>>  երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Եղեգնաձորի թիվ 2 դպրոցում  կազմակերպվեց Ամանորին նվիրված միջոցառում: Continue reading

ՀՈԻՅՍ. ՔԱՐՈԶ՝ ԽՈՍՎԱԾ ՎԱՅՔԻ ՍԲ. ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Արդ հուսանք մենք նրան եւ

 Նա կլինի մեզ իբրեւ փրկություն,

որովհետեւ Աստված մեր մեջ է>>:

(ժամագիրք)

Ժամագրքի այս հոգեթով տողը պայծառակերպում է մեր ներքին աշխարհը եւ հրավիրում է մեզ խորհելու քրիստոնյայի ամենամեծ առաքինություններից մեկ՝ հույսի մասին:

Քրիստոնեական հավատին սերտորեն կապված է քրիստոնեական հույսը: Եթե հավատը վերաբերում է անտեսանելիին՝ Արարչի գոյությանը, որի նախախնամությամբ է ընթանում մեր կյանքը, եթե այն հաստատում է, որ Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով է կատարվել մարդու փրկագործումը, ապա հույսը մարդու իղձն ու սպասումն է, այն համոզմունքն ու վստահությունն է, որը հաստատում է մարդու փրկության իրականանալի լինելը: Իսկ այդ իրականությունը գերագույն երջանկություն է մարդու համար: Այո, հույսը երկնքի արքայություն հասնելու՝ մարդու ունեցած համոզմունքն է ու բաղձանքը, բայց միայն հաստատ հույսը կարող է իրագործել այդ բաղձանքը, ինչպես հորդորում է Պողոս առաքյալը. «… Մենք, որ ապաստան գտանք՝ կաոչելու համար հանդերձյալ հույսից, որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր. 6:19): Continue reading

ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ


 

This slideshow requires JavaScript.

Դեկտեմբերի 7-ին Եղեգնաձոր քաղաքում մեկնարկեց 2012 թվականի շախմատի բաց առաջնություն, որը տեղի ունեցավ Մ.Ս.Կ.-ում: Այս առաջնությանը մասնակցում էր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում գործող շախմատի խմբակի 5 անդամներ: Շախմատի տարածքային բաց առաջնությանը զուգահեռ երեք փուլերով անցկացվեց մրցաշար խմբակի շուրջ 30 պատանիների միջև: Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Վայոց Ձորի Թեմի Առաջնորդարանում: Այն սկսվեց Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի Աղոթքով և բարեմաղթանքներով: Սահմանված էր 3 մրցանակային տեղեր: Մրցաշարին մասնակցող 12 պատանի շախմատիստներից առաջին տեղը գրավեց Continue reading