ԵՍ ԵՄ ԳԻՐՔԸ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐՓԻԻ Վ.ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋ. ԴՊՐՈՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի  16-ին  Վայոց  Ձորի  մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցում  տեղի  ունեցավ  հայ  գրատպության  500  ամյակին  և  Թարգմանչաց  տոնին  նվիրված  միջոցառում`  <<Ես  եմ  գիրքը>>  խորագրով: Այն  նպատակ  ուներ  երեխաների  և հասարակության  մեջ  արթնացնելու  գաղափարը` հայ  գրի  և  գրքի,  նրանցով  պայմանավորված  հայ  մշակույթի  անջնջելի  դերն  ու  նշանակությունը  ազգապահպանության  հարցում: Continue reading

Advertisements

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՋԵՐՄՈՒԿԻ ՍԲ. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.


Նոյեմբերի 18-ին, եկեղեցու օծման 5-րդ տարելիցի կապակցությամբ, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում մատուցվեց ուխտի Սբ. Պատարագ, որից հետո կազմակերպվեց տոնական միջոցառում:

Այն համաքաղաքային բնույթ էր կրում:  Ջերմուկի 1-ին հիմնական դպրոցը հանդես եկավ <<Գրից մինչեւ գրատպություն>> խորագրով ներկայացմամբ: Մանկապարտեզի երեխաների համար կազմակերպվեց կավճանկարչություն՝ հոգեւոր թեմաներով: <<Սյունիք>>ԲՀԿ-ի երեխաների կողմից ներկայացվեց <<Անառակ որդու վերադարձը>> եւ <<Բարի սամարացու>> առակների բեմադրությունը:

Միջոցառումը զարդարեց նաեւ Ջերմուկի արվեստի դպրոցի պարի խմբակը: Իրենց աշխատանքների ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել արվեստի դպրոցի՝ քանդակի դասարանի սաները: Համայնքի հոգեւոր հովիվ Տ. Գալուստ քահանան իր խոսքի մեջ կարեւորեց մատաղ սերնդի հոգեւոր դաստիարակությունը եւ հասարակության մեջ եկեղեցու դերի բարձրացումը: Նաեւ շնորհակալություն հայտնեց բարերար Արսենյան ընտանիքին եւ քաղաքապետին  իրեն մշտապես աջակցություն ցուցաբերելու համար:

Continue reading

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՋԵՐՄՈՒԿԻ 1-ԻՆ ՀՒՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

 

Հոկտեմբերի 17-ին Ջերմուկի 1-ին հիմնական դպրոցում տեղի ունեցավ հայ գրերի գյուտին,  թարգմանչությանը և հայ գրի տպագրության 500 ամյակին նվիրված  միջոցառում, որին մասնակցում էր նաև Ջերմուկ համայնքի հոգևոր հովիվ Տեր Գալուստ  քհն Սահակյանը:

Աշակերտները հրաշալի ներկայացրին հայ գրերի գյուտից մինչև հայ գրքի տպագրությունն (405-1512թթ.) ընկած ժամանակահատվածը՝ անդրադառնալով և Եռամեծ Վարդապետներին՝ իրենց գործունեությամբ, և գրիչներին՝ իրենց անուրանալի աշխատանքով, որոնց շնորհիվ Աստվածաշունչը և բազում բազմաժանր գրականություն ունեցանք հայերեն և բազմացվեցին ու պահպանվեցին:

Միջոցառմանը ներգրավված էին շուրջ 46 երեխաներ տարբեր դասարաններից (2-րդ-10-րդ):

Համայնքի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն Սահակյանն իր խոսքի մեջ  շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն տիկին Լ. Բաղդասարյանին և ուսուցչական ողջ կազմին՝ մատաղ սերնդին մեր պատմության կարևոր իրադարձություններին հաղուդակից դարձնելու համար` միաժամանակ կարևորելով դպրոցում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:

Միջոցառումն ավարտվեց Տեր Հոր կողմից երեխաների օրհնությամբ:

 Տեր Գալուստ  քահանա Սահակյան
 Ջերմուկ համայնքի հոգևոր հովիվ

ՔԱՀԱՆԱՅԻՑ ԺՈՂՈՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Սույն թվականի նոյեմբերի 26-ին Վայոց Ձորի Թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ թեմական քահանայից ժողով` նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի:

Ժողովում քննարկվեցին քարոզչական առաքելության, ծիսական կազմակերպչական մի շարք հարցեր: Առաջնորդ Սրբազան Հայրն առաջարկեց լուծումներ, որոնք իրագործելով, առավել կնպաստեն մեր ժողովրդի հոգևոր դաստիարակությանը:

Վայոց Ձորի թեմ

26.11.2012թ

Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյան


Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյանը ծնվել է 1985թ. հունիսի 18-ին Էջմիածին քաղաքում:
1992-2000թթ. սովորել է Էջմիածին քաղաքի Ռափայել Պատկանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում:
1994-2001թթ. սովորել է Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում՝ նվագախմբի բաժնի ջութակի դասարանում:
1995-2000թթ. հաճախել է Էջմիածնի Հռիփսիմյանց կույսերի անվան վարժարան:
2003-2007թթ. սովորել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցում:
2007-2009թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:
2009-2011թթ. Վեհափառ Հայրապետի Բարձր Տնօրինությամբ ծառայության է կոչվել Մայր Աթոռում՝ իբրև Մայր Տաճարի լուսարար:
2011թ. հունիսի 2-ին՝ Համբարձման տոնին, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և Վեհափառ Հայրապետի Բարձր Տնօրինությամբ ծառայության է անցել Սյունյաց Թեմ՝ իբրև Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ:
2012թ.-ի հունիսի 11-ին Վեհափառ Հայրապետի Բարձր Տնօրինությամբ ծառայության է անցել Վայոց Ձորի Թեմ՝ իբրև Սբ. Աննա և Սբ. Խաչ եկեղեցիների հոգևոր հովիվ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: