Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Շնորհավոր Ամանոր և Սուրբ ԾնունդՍիրելի′  հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում առողջություն, երջանկություն, ամենայն բարիք:
Թող 2014 թվականը խաղաղության, անհուն բերկրանքի, երազանքների իրականացման տարի լինի:

Advertisements

Հայտարարություն


Եղեգնաձորի Ս. Աստվածածին (Ս. Սարգիս) եկեղեցի

Սիրելի′ հայորդիներ, դեկտեմբերի 31-ին աղոթքով և օրհնությամբ միասնաբար դիմավորենք գալիք 2014թ. Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Գոհաբանական աղոթքի սկիզբը՝ 00:00:

Ժամը 1:30-ին տեղի կունենա օրհնության կարգ:

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ

ՍՈԻՐԲ ՍՏԵՓԱՆՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ


ՍՈԻՐԲ ՍՏԵՓԱՆՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՏՈՆՍուրբ Ստեփաննոս նախասարկավագը Քրիստոսի համար նահատակված աոաջին անձն է, Աստծու հանդեպ մեր ունեցած սիրո եւ նվիրումի խորհրդանիշը: Նա դարձավ նախավկան Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդին լինելու ճշմարտության: Անմնացորդ սիրո եւ նվիրումի պանծացումն են անմահ այն էջերը, որոնք Գործք Աոաքելոցի 6-8-րդ գլուխներում նվիրված են Սուրբ Ստեփաննոսին:

Քանի որ Սուրբ Ստեփաննոս նախավկայի անունն անմիջականորեն կապված է Երուսաղեմի՝ Քրիստոսի աոաջին Եկեղեցու ստեղծման պատմության հետ, ուստի հարկ ենք համարում նախ համառոտ տեղեկություններ տալ այդ Եկեղեցու մասին:

Քրիստոսի համբարձումից հետո հրեաների կողմից մեծ հանդիսությամբ նշվող Պենտեկոստեի օրը(Զատկից՝ Տիրոջ հրաշափառ Հարությունից 50-օր հետո) Նա իր խոստման համաձայն (Հովհ. ԺԴ:26-27) մխիթարիչ Սուրբ Հոգին ուղարկեց Վերնատանը սպասող իր առաքյալներին, եւ նրանց վրա հրե լեզուներ երեւացին: Առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Այս հրաշալի երեւույթից զարմացած եւ Պետրոս առաքյալի ոգեշունչ քարոզից ազդված՝ մոտ 3000 մարդ դարձի եկավ եւ մկրտվեց այդ օրը, ու հետագայում էլ «նրանք շարունակեցին հաստատուն կերպով հետեւել առաքյալների վարդապետությանն ու հաղորդությանը, հացը բեկանելուն ու աղոթքներին»: Առաքյալներն ու դարձի եկածների այս բազմության միությունը կազմեց Քրիստոսի առաջին եկեղեցին ( Գործք Բ):

Հոգեգալստյան օրը տեղի ունեցած այս երկնային հրաշքից եւ Քրիստոսի Եկեղեցու առաջին նորադարձ անդամների մկրտությունից հետո կամաց-կամաց սկսվեցին ընդլայնվել քրիստոնեական քարոզչության սահմանները, եւ եկեղեցու նվիրյալների թիվն ավելացավ: Տարբեր վայրերից Երուսաղեմ եկողները, ըմբոշխնելով Քրիստոսի հավատի կենսաճառագ լույսը, դարձի եկան եւ համալրեցին քրիստոնեական առաջին համայնքը: Նրանց մեջ էին նաեւ զանազան վայրերից Երուսաղեմ եկած մարդիկ, «որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում  եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, Փոուգիայում եւ Պանփյուլիայում, Եգիպտոսում եւ Կյուրենիայի հարեւան Լիբեայի շրջաններում, եւ Հոոմից եկածներ՝ թե’ հրեաներ եւ թե’ հրեության դարձածներ, կրետացիներ եւ արաբներ…» (Դործք Բ:9): Ի դեպ ս.Տերտուղիանոս (160-220) եւ ս.Օգոստինոս (354-430) հայրապետների մոտ աոկա, ինչպես երեւում է Գործքի տակավին չխմբագրված օրինակում, «Հրեաստան»-ի փոխարեն կենցաղավարել է «Հայաստան» բաոը, Continue reading

Այսօր Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է


Այսօր Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն էԸստ ավանդության` Ա դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Նրա մասին գրել են պատմահայր Մովսես Խորենացին, ասորի Լաբուբնիա Եդեսացի և հույն Պրոկոպիոս, Եվսեբիոս պատմիչները:
Թագավորը Եդեսիա քաղաքը կառուցել է այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի գետաբերանը հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Հետագայում Աբգար թագավորը Մծբինից Եդեսիա է տեղափոխել արքունիքը, բոլոր կուռքերը և այլն: Այս թագավորի օրոք ծնվել է աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Եվ Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատացել է Հիսուսին և պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Երուսաղեմ` Փրկչին, որպեսզի Նա գա և բժշկի իրեն:
Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապել է չարաչար ցավերով: Պատասխան թղթում ասվել է, որ Քրիստոս դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց նրան բժշկելու համար անպայման կուղարկի աշակերտներից մեկին: Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեոս առաքյալը եկել է Եդեսիա, բժշկել Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին և ախտավորներին, քարոզել Ավետարանը և իրեն հաջորդ կարգել Ադդե մետաքսագործին: Հիսուս Աբգարին է ուղարկել նաև իր դաստառակը` անձեռագործ պատկերը: Continue reading