Քահանայից ժողով առաջնորդարանում


Հաշվետու ժողով առաջնորդարումՍույն թվականի դեկտեմբերի 18-ին Վայոց ձորի թեմի առաջնորդարանում նախագահությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի տեղի ունեցավ քահանայից տարեկան հաշվետու ժողով, որն սկսվեց աղոթքով, ապա Հայր Զարեհն անդրադարձավ թեմի հոգևոր հովիվների տարեկան հաշվետվություններին: Եղան առաջարկներ թեմի տարածքում հովվական գործունեությունը գալիք տարում առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

Առաջադրվեցին հարցեր թեմական խնդիրների վերաբերյալ, տեղի ունեցավ քննարկումներ, զեկույցով հանդես եկավ թեմի գլխավոր հաշվապահ Անահիտ Դովլաթյանը, ով ներկայացրեց թեմի տնտեսական վիճակը, Continue reading

Advertisements

Քննարկում՝ «Գենդերային հավասարություն և քրիստոնեություն» թեմայով


Քննարկում՝ «Գենդերային հավասարություն և քրիստոնեություն» թեմայովՍ/թ-ի դեկտեմբերի 13-ին Վայոց ձորի թեմի առաջնորդարանի  դահլիճում տեղի ունեցավ թեմի Երիտասարդաց միության  կազմակերպած հերթական քննարկումը՝ «Գենդերային հավասարություն և քրիստոնեություն» թեմայով :

Օրվա բանախոսն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Տեր հայրը  քննարկումն սկսեց աղոթքով, այնուհետև  բացատրեց  գենդերային հավասարության էությունը, ապա քրիստոնեական տեսանկյունով  ներկայացրեց դրա քայքայիչ ազդեցությունն  ամբողջ  հասարակության վրա:  Սբ.  Գրային մեջբերումներով   տեր հայրը բացատրեց  նրա բացասական ազդեցությունը  քրիստոնյայի հոգևոր-բարոյական  դիմագծի վրա:  Քննարկվեց  նաև թիվ 57 օրենքը, ինչը վերաբերում էր օրվա նյութին:  Հարց  ու պատասխանի միջոցով Continue reading

Միջոցառում՝ նվիրված Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի հիմնադրման 140-ամյակին


 

Դեկտեմբերի 13-ին` ժամը 17:30-ին, Մալիշկա համայնքի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված դպրոցի հիմնադրման 140-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Վարդիթեր  Մարգարյանը:

Այս տոնական միջոցառմանը ներկա էր Մալիշայի թիվ 1 միջն.  դպրոցի ուսուցչական կոլեկտիվը՝ գլխավորությամբ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանի, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, թիվ 2 միջն. դպրոցի /վերջերս անվանակոչվեց Լոմոնոսովի անունով/ ուսուցչական կոլեկտիվը՝ գլխավորությամբ տնօրեն Հասմիկ Դավթյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, կենսաթոշակի անցած մանկավարժներ, դպրոցի ծնողական խորհրդի անդամներ, համայնքի մանկապարտեզների աշխատողներ, աշակերտներ, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ և այլք:

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ազդարարվեց միջոցառման մեկնարկը, որից հետո դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Խաչատրյանը և Աննա Հակոբյանը հանգամանորեն ներկայացրին Մալիշկայում դպրոցի հիմնադրման պատմությունը,   դպրոց, որտեղ  իրենց  կրթությունն  են ստացել ոչ միայն Մալիշկայի բնակիչներ, այլև Դարալագյազ գավառի շատ նշանավոր մարդիկ:

Հոբելյանական տոնակատարության առիթով աշակերտների կթության ու դաստիարակության գործում  ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար  դպրոցի շուրջ 16 նախկին  մանկավարժներ, որոնք վաստակած հանգստի են անցել, տնօրինության կողմից պարգևատրվեցին  հուշանվերներով:

Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Հարգարժա΄ն հյուրեր, ուսուցիչներ, մասնակիցներ, բոլորիս  ողջունում  եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ: Մոլորակի վրա  ապրող  յուրաքանչյուր մարդ կարող  էր հպարտանալ, եթե  իր համայնքում ունենար 140-ամյա դպրոց` իր հարուստ պատմությամբ: Իհարկե, և մեր երկրում, և աշխարհում կան ավելի հին և ավելի երիտասարդ դպրոցներ: Հիշենք, որ Դարալագյազի գավառը բոլորին հայտնի է  դեռևս 730-ամյա Գլաձորի համալսարանով: Continue reading

Հաշվետու ժողով առաջնորդարում


Հաշվետու ժողով առաջնորդարումՍույն թվականի դեկտեմբերի 16-ին Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու ժողով թեմական կառույցների աշխատակիցների հետ:

Ժողովն սկսվեց Աղոթքով:

Նախ ներկայացվեցին թեմի Քրիտոնեական դաստիարակության կենտրոնի, Երիտասարդաց միության, լրատվության բաժնի և կայքի աշխատակիցների 2013 թվ.  կատարած գործունեությունը:

Ապա քննարկվեցին հոգևոր-մշակութային, քարոզչական, ուսուցողական ծրագրերն առավել  արդյունավետ դարձնելու հետ կապված մի շարք խնդիրներ: Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջարկով ժողովն ընդունեց ամենշաբաթյա քննարկումներ անցկացնելու որոշում:

Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, վերլուծելով այս տարվա թեմական կառույցների գործունեությունը, առաջարկեց առկա խնդիրների լուծումներ և պահանջեց, Continue reading

Նորակոչիկների օրհնություն Նորավանքում


Նորակոչիկների օրհնություն Նորավանքում

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ Նորավանքում կազմակերպել էր 2013-2014 թվականների ձմեռային զորակոչի նորակոչիկների օրհնության հանդիսավոր արարողություն:
Բոլոր նորակոչիկներին դեպի Նորավանք ուղեկցել էին համապատասխան համայնքների ղեկավարները: Նորավանքում Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյուններն ազդարարեցին միջոցառման մեկնարկը, որից հետո «Հայր Մեր» տերունական աղոթքով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ նորակոչիկների օրհնության հատուկ կարգ:

Նորակոչիկներին օրհնության խոսք հղեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը: Նորակոչիկներին իր ողջույնի խոսքն ասաց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը: Նորակոչիկներին իր խոսքն ուղղեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի զինծառայողներից, որը մի քանի օր առաջ էր մեկնել ծառայության Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:

Հանդիսավոր արարողությունից հետո նորակոչիկները երկու սրբազանների և մարզպետի ձեռքից ստացան Զինվորի աղոթագրքեր և օրհնված խաչեր, որոնք իբրև նվեր նրանց համար նախապատրաստել էր ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը:

Միջոցառման վերջում Continue reading