ԾԱՌԱՅԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

<<Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային…>>
(Սիրաք 7:23)

ԾառայասիրությունՍիրաքի աստվածահաճո այս պատգամը քրիստոնյայի ծառայասիրության խորհուրդն է մեկնում: Այսօրվա ավետարանական ընթերցվածի իմաստը ծառայասիրությունն է՝ այն կարևորագույն առաքինություններից մեկը, որին արդրադարձել է Հիսուս և որը բնութագրում է ճշմարիտ քրիստոնյային:

Հիսուս Երուսաղեմ գնալու ճանապարհին այցելում էր ավաններ և գյուղեր ու քարոզչությամբ տարածում էր Կենաց խոսքը, ճշմարիտ ապրելակերպի ձևն էր ուսուցանում և ցույց տալիս երկնքի արքայության արժանանալու ճանապարհը:

Եվ մի օր, երբ Նա խոսում էր ներողամտության, հավատի մասին, անդրադարձավ նաև քրիստոնյայի ծառայասիրությանը. <<Ձեզնից ով, որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ նա ագարակից, աշխատանքից տուն կմտնի, նրան իսկույն կասի. անցիր սեղան նստիր, այլ նրան չի ասի՞. ընթրիքս պատրաստիր ինչ որ ուտելու եմ, մատուցիր ինձ, մինչև որ ուտեմ և խմեմ և ապա դու կուտես, կխմես: Միթե՞ ծառայի տերը շնորհակալ պիտի լինի իր ծառային, որ բոլոր հրամանները կատարել է>>:

Հիսուս հետո ավելացրեց. <<Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անելու, արեցինք>>: Հիսուսի այս խոսքերն առիթ են տալիս մեզ մտածելու մեր պարտավորությունների մասին՝ Աստծու և միմյանց նկատմամբ, ինչն արտահայտվում է ծառայասիրությամբ:

Դժվար է արժանանալ Աստվածային սիրուն, երբ մոռանում ես նրան, չունես առաքինի կենցաղ և վատ ծառա ես Աստծու: Աստված սիրում է ծառայասերներին, նրանց ովքեր իրենց կյանքում սիրով են կատարում պարտավորությունները միմյանց և Աստծու հանդեպ: Ինչպես սաղմոսերգուն է ասում. <<Ծառայեք Տիրոջը ուրախությամբ, նրա առաջ ելեք ցնծությամբ>> (Սաղմ. 99:2-3):

Աստված մեր ստեղծողն է ու Հայրը: Նա իջավ երկնքից, մարդկային մարմին առավ և մեր փրկության համար իր նվիրական ծառայասիրությունն ավարտեց՝ չարչարանքների, նախատինքների, ի վերջո խաչելության գնով: Հիսուս, ճշմարիտ Աստծու Որդին, խոնարհաբար իր աշակերտների ոտքերը լվաց՝ դրանով գերագույն սիրո, խոնարհության և ծառայասիրության դասեր տալով մեզ: Նրա աշակերտները, ծառայասիրության օրինակ ունենալով իրենց ուսուցչին, բազում դժվարություններով, տառապանքներով, փորձություններով շրջեցին աշխարհը և ամենուր տարածեցին Հիսուսի քարոզչության կենարար սերմերը: Նրանք, արհամարհելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, գոհությամբ էին ծառայում և Աստծուն, և մարդկանց, քանզի ծառայելով մարդկանց, ծառայում էին Աստծուն և ցնծությամբ էին ներկայանում Տիրոջը:

 Ահա այսպիսի անձնվեր, անձնադիր նվիրումն էր, որ մատնանշում էր սաղմոսերգուն: <<Ծառայեք Տիրոջն ուրախությամբ, նրա առաջ ելեք ցնծությամբ>>: Այդ ամենն առաքյալները անում էին ոչ թե ցուցադրաբար, այլ հոգով, սրտով, ողջ էությամբ: Սակայն, հարկ է ընդգծել, որ ծառայասիրության իմաստը այլ էր բիբլիական դարաշրջանում, այլ է այսօր: Պողոս առաքյալն ասում է. <<Ծառաներ, ամեն ինչում հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ իբրև մարդահաճոներ՝ ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի անկեղծությամբ>> (Կող. 3:22): Continue reading

Advertisements

Այսօր Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրն է


Ս. Հակոբ Մծբնա Հայրապետ

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Սբ. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ Սակդենի հետ տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը` դարձել ճգնավոր:

Հետո գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության` Սբ. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:  Continue reading

Քահանայից ժողով Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում


Քահանայից ժողով Վայոց Ձորի թեմի առաջնորդարանումՍույն թվականի դեկտեմբերի 6-ին Վայոց ձորի թեմի առաջնորդարանում նախագահությամբ թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի տեղի ունեցավ հերթական քահանայից ժողովը:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին թեմի հոգևոր հովիվների տարեկան հաշվետվությունները, տեղի ունեցան քննարկումներ հաշվետվությունների և թեմական շատ հարցերի վերաբերյալ:
Առաջադրվեցին լուծումներ՝ հոգևոր հայրերի ծիսական, քարոզչական, հոգևոր դաստիարակչական առաքելությունն առավել դարձնելու և թեմական կյանքն առավել աշխուժացնելու համար:

Հայտարարություն


 

Սիրելի´ հայորդիներ,

Դեկտեմբերի 9-ին Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու ուխտի օրն է:

Կմատուցվի Սուրբ Պատարագ (սկիզբը` 11:00):

Սիրով հրավիրում ենք բոլորիդ:

Միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոն Վայոց ձորում


Սույն թվականի հոկտեմբերի 20-23-ը Վայոց ձորի մարզում անցկացվեց միջազգային ֆիլմերի փառատոն, չեխական <<Մարդը կարիքի մեջ>> ՀԿ-ի և Եղեգնաձորի <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> ՀԿ-ի կողմից: Կազմակերպիչը Վայոց ձորի թեմի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանն էր:

Փառատոնին ընդգրկվել էին Եղեգնաձոր քաղաքը և Խաչիկ, Գետափ ու Մալիշկա համայնքները: Ծրագրի շրջանակներում մարզի դպրոցներում հայտարարվել էր <<Մի՛ գնա>> թեմայով միգրացիային վերաբերող շարադրությունների մրցույթ:

Փառատոնին մասնակցել են համայնքապետեր, ուսուցիչներ, աշակերտներ, մարզպետարանից ներկայացուցիչներ, իսկ Եղեգնաձորում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սիրով ուզում ենք ներկայացնել շարադրությունները:

Մի΄ գնա

Կյանքը հրաշք է, որում մարդը հայտնվում է իր ծնվելու պահից, իսկ ծննդավայրը պարգև, որը մեկընդմիշտ դառնում է սուրբ ու անփոխարինելի:

Յուրաքանչյուրիս համար հայրենիքը ամենաթանկն է, նրա ամեն մի մանրուքը՝ անկրկնելի սրբություն: Մեզ համար կարևոր ու հարազատ է այն ամենը, ինչ մեզ շրջապատում է ամեն մի ծառ ու թուփ, քար ու քարափ: Յուրաքանչյուր հայ իր հայրենիքն ավելի պետք է գեղեցկացնի ու շենացնի: Սակայն ներկա ժամանակահատվածում մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ ստիպված շատերը մեկնում են արտագնա աշխատանքի` բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակով: Continue reading