Վաղը Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրն է


Ս. Հակոբ Մծբնա Հայրապետ

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Սբ. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ Սակդենի հետ տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը` դարձել ճգնավոր:

Հետո գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Continue reading

Advertisements

ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ


ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸՋուղան՝ շնորհիվ իր տնտեսամշակութային բացառիկ դերի, նոր արտաքին տեսք հաղորդեց խաչքարին: Փոխված է սալի համամասնությունը (երկարությունը գերազանցում է լայնությանը երեքից-չորս անգամ), սալերը դեպի հիմքը չեն նեղանում, պատվանդաններ չունեն և խրվում են հողի մեջ: Քիվը ճարտարապետորեն թույլ է արտահայտված, առաջեկ ճակտոնն ընդհանրապես բացակայում է: Փոխարենը՝ սլաքաձև խորանը հասցված է ճարտարապետական խորության: Սալի սլացիկությունը թելադրում է հորինվածքի մասնատման նոր սկզբունք, կենտրոնական խաչը փոխարինվում է զուգահեռ երկու շարքով դասավորված խաչերով, որոնք թուլացնում են հորինվածքի կառուցվածքային ամբողջականությունը և նպաստում դեկորատիվության աճին: Հորինվածքը բաղկացած է չորս ուղղաձիգ բաղադրիչից քիվ, խորան (կամ խորաններ), վարդյակ, արձանագրություն և (կամ) պատկերաքանդակ: Մանրամասներն ունեն նույնակերպ, ստանդարտի հասցված թեմատիկ ու տեխնիկական մշակում: Աչքի են ընկնում ավետարանական թեմաները՝ Ծնունդը, Աստվածամայրը մանուկ Հիսուսը գրկին, Արդար դատաստանը, Խնդրարկությունը: Որոշ հորինվածքներում պատկերվում են հանգուցյալները՝ հեծյալ և խաչերը ձեռքերին, ավելի եզակի՝ խնջույքի բազմած: Տարածված է առյուծամարմին մարդադեմ կենդանու (այսպես կոչված սֆինքսի) պատկերումը, որի մանրամասն քննությունը ցուցում է նրա կապը Քրիստոսի արդարադատ կերպարի հետ: Continue reading

Ս. Աննայի հղիությունը Սուրբ Մարիամ Աստվածածնով


Ս. Աննայի հղիությունը Սուրբ Մարիամ ԱստվածածնովՍ. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիությունը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում: Այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ:

Սուրբ Կույսի ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:
Նույն այս տեսիլքը երևում է նաև Ս. Հովակիմին` հայտնելով բարի լուրը:

Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին:   Continue reading

Վաղը Ս. Նիկողայոս Զմյուռնիացի Սքանչելագործ հայրապետի հիշատակության օրն է


Ս. Նիկողայոս Զմյուռնիացի Սքանչելագործ հայրապետՍ. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո:

Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին:

Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» Continue reading

«Մանանա» ծրագրի հերթական հանդիպումը


Նոյեմբերի 29-ին   Եղեգնաձորի առաջնորդարանում  տեղի ունեցավ «Մանանա»  ծրագրի հերթական հանդիպումը:  Բանախոսության թեման էր «Երազներ»,  որը վարում էր Գագիկ սրկ. Հակոբյանը, ով ներկայացրեց երազների հոգեբանական և հոգևոր բացատրությունը: Նա նշեց նաև, որ ըստ եկեղեցական հայրերի` երազները լինում են չորս տեսակ` բնական, փոփոխական, դիվական և տեսլական։ 

Բնականն այն  է, երբ մարդն իր մտահոգություններից կամ օրվա աշխատանքից մնացած հիշողական պատկերներ է տեսնում։

Փոփոխականն առաջանում է մարմնի տարրերի որոշ փոփոխման հետևանքով։

Դիվականը լինում է սատանայական չար ուժերի  ազդմամբ:

 Տեսլականի ժամանակ Աստված տեսիլքներով մարդուն որևէ կարևոր  բան է հայտնում:

 Հանդիպումն ավարտվեց  Աստվածաշնչյան հետևյալ համարների  ընթերցմամբ՝

«Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը Continue reading