Իրականացվեց «Ամանորյա ժպիտ» բարեգործական ծրագիրը


«Ավելի երանելի է տալը, քան առնելը»
(Գործք, 20.35)

Դեկտեմբերի 29-ին Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության  անդամները, Եղեգնաձորի տարածաշրջանի  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր  Վազգեն քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելեցին Եղեգնաձորի  մի շարք բնակարաններ և իրականացրին «Ամանորյա ժպիտ» բարեգործական ծրագիրը:

Ծրագրի  կարգախոսն էր `«Օգնենք, որ  այս Ամանորին ժպտան նաև անապահով ընտանքի երեխաները»: Այս ծրագիրն իրականացնելու համար միության անդամները   գանձանակներ տեղադրեցին  Եղեգնաձոր քաղաքի «Տապան»,  «Նորից նոր»,  «Մինի Մարկետ», «Արմեն-Սաթիկ» խանութներում և  Վայոց ձորի տարածաշրջանի պետական քոլեջում: ԵՄ-ի անդամները նաև  համագործակցեցին Մալիշկա N1, Շեկո, Ա/Ձ Գրիգոր Հովհաննիսյան և Գետնատուն  գինու գործարանի հետ:

Նրանք ջանք ու եռանդ չէին խնայել, որպեսզի ձեռք բերեին Continue reading

ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՆ


Եգիպտոսից հեռանալուց հետո (Ելք), Քանան ուղևորվելիս, իսրայե­լացիներն Աստծուն երկրպագում էին մի մեծ վրանում, որր կոչվում էր Վկայության Խորան (Սրբարան)։ Երբ նրանք մի նոր տեղում էին ճամբար դնում, ղևտացիները, որոնք աջակցում էին քահանաներին, մեջտեղում կանգ­նեցրին Վկայության Խորանը՝ դրա շուրջը տեղադրելով իրենց վրանները, իսկ իրենց վրանների շուրջր՝ Իսրայե­լի ցեղերի վրանները։ Այսպիսով նրանք ցույց տվեցին, որ Աստծուն երկրպագելն իրենց ազգի կյանքում էական նշանակություն ունի։

Վկայության Խորան

Վկայության Խորան

Վկայության Խորանը կառուցված էր լորենու փայտից պատրաստված հենքի վրա, որի երկարությունը կազ­մում էր մոտավորապես 14մ, լայնությունը՝ 4մ և բարձրությունր՝ 5մ։ Այն ծածկված էր կտորի չորս տարբեր շերտերով, քաթանե զարդարված վա­րագույրներ, այծի մազից պատրաստ­ված վարագույրներ, խոյի մորթուց պատրաստված ծածկոցներ և վերջինը՝ մորթուց պատրաստված անջրան­ցիկ ծածկոց։

Վրանի (Խորան) ներսի մասը

Վրանի ներսում կար երկու սեն­յակ։ Փոքր սենյակը դռնից հեռու էր։ Սա Սրբություն Սրբոց կոչված սեն­յակն էր, ուր տարին մեկ անգամ կա­րող էր մտնել միայն քահանայապետր։

Սրբություն Սրբոցում կանգնած էր Ուխտի Տապանակը՝ ոսկեզօծ փայտյա ուղղանկյուն արկղը, որտեղ պահվում էին Տասը Պատվիրանների երկու քարե տախտակները, մանա­նայով լի սափոր և Ահարոնի գավա­զանը։ Սրբություն Սրբոցի դիմաց տե­ղադրված էր Խնկարկության Սեղա­նը, որի վրա ամեն առավոտյան և երեկոյան խունկ էր վառվում, ինչպես նաև յոթթևյան աշտանակ։ Ամեն շա­բաթ օր (կամ հանգստի օր) տասներ­կու կտոր հաց էր դրվում Առաջավո­րության Հացի Սեղանին, յուրաքանչ­յուր կտորը՝ մի ցեղի համար, որպես ընծա Աստծուն։

Վրանի (Խորան) արտաքին մասը

Վրանը շրջափակված էր վարագուրապատ, մոտավորապես 50մ եր­կարություն և 25մ լայնություն ունեցող բակով, որտեղ քահանաները նախա

Ուխտի տապանակը, որտեղ պահվում էին  Տասը Պատվիրանների տախտակները

Ուխտի տապանակը, որտեղ պահվում էին Տասը Պատվիրանների տախտակները

­պատրաստվում էին զոհաբերություն կատարելու։ Վրանի դիմաց տեղադրված էր մեծ բրոնզե ավազան, որտեղ, ըստ ծիսակարգի, լվացվում էին քա­հանաները։ Կար նաև զոհասեղան, որի վրա զոհաբերության այծեր, ցու­լեր, գառներ և ուրիշ կենդանիներ էին այրվում։ Վրանը և նրա ողջ կահկա­րասին այնպես էին պատրաստված, որ այդ բոլորը շատ հեշտությամբ կա­րելի էր հավաքել և տեղափոխել մի ու­րիշ տեղ։ Վկայության Խորանը և նրա ծիսակարգը մանրամասնորեն նկա­րագրված են Ելք գրքի 35-40 գլուխնե­րում և Ղևտական գրքում։

Պասեք. երբ հրեա ընտանիքները միասին նշում էին այն օրը, երբ Աստված Եգիպտոսում խնայեց իրենց առաջնեկ որդիների կյանքը (Ելք 12)։

Պասեքի կերակուրը՝ բաղարջ հացը, հիշեցնում էր Եգիպտոսից նրանց շտապ փախուստի  (Ելք) մասին (Ղև 23.5-14):

Հրեական մի շարք ամենամյա տոնախմբություններ

Հրեական մի շարք ամենամյա տոնախմբություններ

Առաջին հունձ. երբ գարու առաջին խուրցը  ընծայվում էր Աստծուն:

Շաբաթ (կամ Պենտեկոստե). հունձն ավարտելուց հետո  Աստծուն գոհաբանություն հայտնելու շրջան:

Նոր տարի (կամ Փող հնչեցնելու  օր). յոթերորդ ամսվա առաջին օրը,    հանգստի Continue reading

Այսօր Ս. Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակության օրն է


Այսօր Ս. Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակության օրն էՍ. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսից, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում  է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. Գ: 17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է Գործք Առաքելոցում:

 Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, որն էլ այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը: Continue reading

Ամանորյա տոնական միջոցառում Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում


Տարեմուտն իր ողջ հմայքով և հեքիաթային հրաշքներով հյուր էր եկել Մալիշկա համայնքի թիվ 1 միջն. դպրոցին. դեկտեմբերի 23-ին դպրոցում տեղի ունեցավ Ամանորին նվիրված տոնական միջոցառում, որը կազմակերպել էր 1-ին դասարանի դասվար Սեդա Մելքոնյանը:

Ամանորյա գեղեցիկ միջոցառման ընթացքում փոքրիկների ուրախ կատարումները՝ Ամանորին նվիրված բանաստեղծությունները, երգերը և աշխույժ պարերը, ուրախացրին  ուսուցիչներին ու ծնողներին:

Հանդիսության վերջում Ձմեռ Continue reading

Այսօր Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրն է


Այսօր Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրն էՍ. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա ձկնորս էր, որի թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի:

Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. ԺԶ 15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից:Այսօր Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օրն է

Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները: Սբ. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք Continue reading