Կատարված աշխատանքները՝ ըստ ոլորտների


 Քաղաքաշինություն

ՀՀ Կառավարության 2 հուլիսի 2015 թվականի թիվ 766-Ն որոշմամբ մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար մարզի 11 օբյեկտներում 2015թ. 2-րդ կիսամյակում կատարվել են 193.5 մլն. ՀՀ դրամի շին-մոնտաժային աշխատանքներ, իսկ 18 հունիսի 2015թվականի թիվ 673-Ն որոշմամբ Ջերմուկ քաղաքի Արփա գետի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման և բարեկարգման աշխատանքների համար հատկացվել է 157.666մլն. ՀՀ դրամ, որից 2015թ. 2-րդ եռամսյակում կատարվել է 23.1 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ:

Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾԻԳ պետական հիմնարկության միջոցներով մարզի Մալիշկա, Գետափ, Արփի, Զառիթափ և Փոռ համայնքներում իրականացվել է գազիֆիկացման աշխատանքներ 514.8 մլն. ՀՀ դրամի: Առաջին կիսամյակում իրականացվել է 169.0 մլն. դրամի շին-մոնտաժային աշխատանքներ, իսկ 2-րդ կիսամյակում՝ 290.84 մլն. ՀՀ դրամի:

Ճանապարհաշինության 2015 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացվել 118.7 կմ մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներ, իսկ 33.1 կմ ընթացիկ պահպանման աշխատանքներ, իսկ ՀՀ Կառավարության 1 հոկտեմբերի 2015 թվականի թիվ 1126-Ն որոշմամբ հատկացված 20 մլն. ՀՀ դրամի գումարի շրջանակներում իրականացվել է Գետափի համայնքի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Բյուջետային հատկացումները՝ հաշվետու ժամանակահատվածում

2015 թվականի ընթացքում մարզին 22 ծրագրերով պետբյուջեից ֆինասավորումը կատարվել է 3218.0 մլն ՀՀ դրամ, որից՝ 1886.7 ՀՀ մլն դրամ ծախսվել է կրթության ոլորտում: Մշակույթի ոլորտին հատկացվել է 22.2 ՀՀ մլն դրամ, որից պետական աջակցության մշակութային միջոցառումների իրականացման համար հատկացվել է 4.9 մլն ՀՀ դրամ: Մարզի 44 համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 97.5 %-ով (25.12.2015 թվականի դրությամբ): ՀՀ 2015 թվականի ընթացքում պետական բյուջեից համայնքների հատկացված դոտացիան կազմում է 920.1 մլն. ՀՀ դրամ, ֆինասավորվել է 100%-ով, աճը 2014 թվականի համեմատ կազմել է 11.2%:

Կրթություն

Մարզում գործում է 50 հանրակրթական դպրոց, որոնցից 14 հիմնական, 36 միջնակարգ, այդ թվում՝ 2 վարժարան, ինչպես նաև 2 ավագ դպրոց, 1 կրթահամալիր, որոնք գործում են ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ: Գործում է 1 ԲՈՒՀ` ԵՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը և 1 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն` Եղեգնաձորի պետական տարածաշրջանային քոլեջը: Քաղաքային և գյուղական համայնքներում գործում է 17 մանկապարտեզ, որոնցում ընդգրկված են 1044 երեխաներ: Մարզում գործում է 24 նախակրթարան: Աշակերտների թիվը կազմում է 6541: Աշխատում են 1076 ուսուցիչներ: Մարզային ենթակայության միջնակարգ դպրոցները կունենան 521 շրջանավարտներ :

Առողջապահություն

Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսավորման համար հատկացվել է 691 701.2 հազար դրամ: 2015թ . 11 ամիսների ընթացքում մատուցվել է 35645.4 հազար դրամի վճարովի բժշկական ծառայություններ: Ավարտին է մոտենում <<Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա>> ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցումը, որի համար ՀԲ-ի և ՀՀ կառավարության միջոցներից ներդրվել է շուրջ 65 մլն. ՀՀ դրամ: Նախատեսվում է 2016թ.-ին մարզի բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավվում` Եղեգնաձորի ԲԿ-ի ռենտգեն բաժանմունքի և Վայքի ԲՄ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վերանորոգումը: Վայքի ԲՄ-ին տրամադրվել է ժամանակակից բժշկական սարքավորումներ անզգայնացման սարք, վիրաբուժական լամպ, ֆունկցիոնալ մահճակալ:

2016թ.–ին մարզին կտրամադրվի  1թվային     ֆլյուրոգրաֆիա:
Հանրապետության առաջատար  բժիշկ մասնագետների կողմից հաճախակի   կազմակերպվում  է  <<Բաց            դռների  օր>>,  որի արդյունքում 2015թ.-ին հետազոտվել են 642 հիվանդներ:

Սոցիալական ապահովության բնագավառ

Ձեռնարկվել է համապատասախան միջոցառումներ նպաստի համակարգին պետական բյուջեից հատկացվող միջոցների հասցեականության պահպանման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Արդյունքում Հանրապետությունում նպաստառու ընտանիքների միջին թիվը կազմել է 13.4%, իսկ մարզում 12%: Մարզում ամսական նպաստ է ստանում 2077 ընտանիք, ամսական վճարվում է 57մլն դրամ նպաստ: Կենսաթոշակառուների թիվը 9919 է, ամսական վճարվում է 381 մլն դրամ կենսաթոշակ: Մարզի ԶՏԿ -ներում 2015թ. գրանցվել է 1131 գործազուրկ, որից 308-ը տեղավորվել է աշխատանքի:

Գյուղատնտեսություն

Մարզում գյուղատնտեսության զարգացման նպատակով 2015 թվականին պետական աջակցության ծրագրերով շուկայականից ցածր գներով մարզի հողօգտագործողներին հատկացվել է պարարտանյութ՝ ազոտական՝ 428 տ, ֆոսֆորական՝ 10.65տ, կալիումական` 10.75տ, իսկ դիզվառելանյութ՝ 31350լ: Տրամադրվել է գարնանացան գարու, առվույտի, եգիպտացորենի, կորնգանի սերմացու շուրջ 95.67տ ընդհանուր քաշով: 2015 թվականին նախորդ տարվա համեմատ 1021 հա-ով ավելացել են ցանքատարածությունները:

<<Հայկական միրգ>> ծրագրով 2015 թվականին մարզի համայնքներում հիմնվել է` 46.12 հա պտղատու այգի:

2015թ. հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա է՝ 22 578 գլուխ խոշոր եղջերավոր, 24 824 գլուխ մանր եղջերավոր անասուններ, խոզեր` 2048 գլուխ, թռչուններ՝ 139 439 թև և 21 855 փեթակ մեղվաընտանիք: Նախորդ տարվա համեմատ առկա է անասնագլխաքանակի աճ` խոշոր եղջրավոր անսուններ` 142 գլուխ, մանր եղջրավոր անասուններ` 1789 գլուխ: Անասնաբուծության զարգացման նպատակով մարզի Գնդեվազ համայնքում կառուցվել է և ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շահագործման է հանձնվել խոշոր եղջրավոր անասունների տոհմաբուծական ֆերմա և կաթի մթերման ու վերամշակման մեկ ձեռնարկություն, նախատեսված 350 գլուխ կաթնատու կովի և 150 գլուխ երինջի համար:

2015թ.-ին լիզինգային եղանակով ձեռք է բերվել Բելառուսի Հանրապետությունից ներկրված «Նիվա էֆեկտ» մակնիշի մեկ հացահատիկահավաք կոմբայն, իսկ մասնավոր գնումով ձեռք է բերվել CAT 320 DL մակնիշի մեկ էքսկավատոր, YUTO-404 մակնիշի մեկ տրակտոր, մեկ հատ

<<Սամպո>> մակնիշի հացահատիկահավաք կոմբայն, երկու հատ E 302 մակնիշի կերահավաք կոմբայն, երկու հատ T 150 մակնիշի անիվավոր տրակտոր, մեկ հատ ազոտական գութան, երկու հատ կուլտիվատոր, մեկ հատ շարքացան, երկու հատ կախովի խոտհնձիչ, մեկ խոտհավաք: Ընդհանուր առմամբ 2015թ ձեռք է բերվել 8 միավոր տարբեր հզորության գյուղ տեխնիկա և յոթ միավոր գյուղ գործիքներ: Ինտենսիվ գյուղատնտեսություն վարելու նպատակով կազմավորվում են գյուղատնտեսական կոոպերատիվներ:

Մարզում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունա-կությանե ծրագրի շրջանակներում ընդգրկվել են Աղնջաձոր, Ռինդ, Վերնաշեն, Զառիթափ և Սարավան  համայնքները:  Նախատեսվում  են     կատարել     արոտների  ջրարբիացման, կերախմոցների  տեղադրման,   ճանապարհների բարեկարագման,     ջրընդունիչների  և փարախների կառուցման աշխատանքներ` մոտավորապես 100 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Գյուղատնտեսական   աշխատանքների  արդյունավետ   կազմակերպման     նպատակով համայնքներում ստեղծված կոոպերատիվներին նախատեսվում է տեխնիկայի ձեռք բերման համար տրամադրել շուրջ 202 մլն. ՀՀ դրամ:

Մարզում արտադրվել է 5708 տ խաղող, որից մթերվել է 4645 տ, իսկ պտուղ՝ 8440 տ որից մթերվել է 260 տ., իսկ բանջարանոցային մշակաբույսերէ 9403 տ, որից մթերվել է՝ 50տ:

Արդյունաբերություն

2015թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում թողարկվել է 11 127.8 մլն ՀՀ դրամի (ընթացիկ գներով) արդյունաբերական արտադրանք, որը կազմել է հանրապետությունում արտադրված արտադրանքի 1.2%-ը: 2015թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համադրելի գներով համեմատելիս աճի տեմպը կազմել է՝ 87.4%: Մասնավորապես հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արդյունաբերական աճի տեմպը կազմել է 15.9%, մշակող արդյունաբերությանը՝ 81.9%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը՝ 104.8%, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակմանը՝ 120.1% :

Վայոց ձորի մարզում գրանցված են 69 արտադրական և 249 առևտրային ձեռնարկություններ: Խոշոր արտադրական ձեռնարկություններից են «Ջերմուկ Գրուպ» ԲԲԸ, «Ջերմուկի մայր գործարան» ԲԲԸ, Եղեգնաձորի պահածոների գործարանը, «Ռաֆել Գրիգ» ՍՊԸ, «Գետնատուն» ՍՊԸ, «Գետափի գինու գործարան» ՍՊԸ, «Վայք Գրուպ» ՓԲԸ: 2015թ.-ին մարզի արդյունաբերական կազմակերպություններում, առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկություններում աշխատում է 3770 մարդ, որից արդյունաբերության ոլորտում զբաղվածների թիվը կազմում է 1590 մարդ, իսկ առևտրի և սպասարկման` շուրջ 2180 մարդ: 2015թ.-ին մարզկենտրոնում վերաբացվել է Եղեգնաձորի պահածոների գործարանը, որտեղ աշխատում են ավելի քան 240 մշտական և ժամանակավոր աշխատողներ:

Մարզում գործարարության աշխուժացման նպատակով բազմակողմ համագործակցության հուշագիր է ստորագրվել Իրանի իսլամական Հանրապետության ՈՒրմիա նահանգի, ՌԴ Նիժնի-Նովգորոդի, Արխանգելսկի, Բելոռուսիայի Հանրապետության Մինսկի մարզերի և ՀՀ Վայոց ձորի մարզի ղեկավարությունների միջև:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Վայոց ձորի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: Մարզի 1200 պատմամշակութային հուշարձաններ՝ տարածված 44 համայնքներում: Ժամանակագրական առումով դրանք ներկայացնում են մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարն ընկած հատվածը:

Բազաթիվ պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների, բնական տեսարժան վայրերի առկայությունը, բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, Ջերմուկի առողջարանի և հանգստյան գոտու ճանաչվածությունը և ձմեռային զբոսաշրջության համար նրա կարողությունները մարզը դարձրել են զբոսաշրջության համար գրավիչ և նպաստավոր տարվա չորս եղանակների համար: Այժմ զբոսաշրջության ձևերի մեջ տեղի են ունենում որակական փոփոխություններ: Պասիվ հանգստի ձևերից անցում է կատարվում դեպի ավելի ակտիվ ձևերը: Վայոց ձորի մարզում կարելի է առաջադրել զբոսաշրջության հետևյալ ուղղությունները՝ էկոտուրիզմ, գիտական տուրիզմ, բնական տուրիզմ, արկածային տուրիզմ (ժայռամագլցումներ. անձավագիտական տուրեր, լեռնային և հետիոտն երթեր, ձիավորություն լեռնային տարածքներով, կանյոնինգ, ձկնորսություն), պատմամշակութային տուրիզմ:

Մարզում գործում են բազմաթիվ ժամանցի վայրեր, հիսունից ավելի առողջարաններ և հյուրանեցներ, 32 մշտական և 47 սեզոնային սննդի օբյեկտներ, 81 տնային հյուրանոցներ, 6 գինու համտեսի սրահներ: Շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում վարվող պետական քաղաքականության, զբոսաշրջության բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է քանակական և որակական աճ: 2015 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում զբոսաշրջիկների թիվը հասել է 28000-ի: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները` ճանապարհները, հյուրանոցային տնտեսությունը, սննդի ու զվարճանքի օբյեկտները, բարձրացել է մատուցվող ծառայությունների որակը: Դրանով է պայմանավորված ՌԴ-ում զբոսաշրժությամբ զբաղվող հայ գործարարների խոշոր ներդրումները Ջերմուկ քաղաքում, մասնավորապես <<Ջերսան>> հյուրանոց ջրաբուժարանի կառուցումը և Ջերմուկ քաղաքի <<Ռեզորդ>> առողջարանի կառուցումը: Ընդհանուր անմամբ Ջերմուկ քաղաքում գործում է 8 առողջարան, 12 հյուրանոցներ և շուրջ 25 հյուրատներ: Ամբողջը միասին կազմում է 1420 մահճակալ/օր:

Վայոց ձորի Գոմք, Զառիթափ և Մարտիրոս համայնքներում ստեղծվել են նոր էկոերթուղիներ: Այս նախաձեռնությունն իրականացել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

 

 

Advertisements

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի երկրորդ կիսամյակի և տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը


 

2015 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2015 թի երկրորդ կիսամյակի և տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը:

Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, մարզպետի օգնականը, «Վարդաձոր» և «Ագրոկամուրջ» ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատուն, մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ:

Մարզպետը ողջունեց լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ցանկություն հայտնեց նրանց ներկայացնելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ս/թ դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով կայացած խորհրդակցության ընթացքում երկրի Նախագահի կողմից արված ամենակարևոր շեշտադրումների վերաբերյալ:

Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանն հայտնեց այն մասին, որ «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն արժանացել է «Տարվա լավագույն մարզպետ» պատվոգրին:

Այնուհետև Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանը «Սոցիալ-հոգեբանական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից մարզպետ Հ. Սարգսյանին հանձնեց շնորհակալագիր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների միջոցառուներին աջակցելու համար:

Ներկաների շնորհավորանքներից հետո մարզպետը մեջ բերեց ՀՀ Նախագահի խոսքը .<<Վայոց ձորը բնակչության թվով մեր հանրապետության ամենափոքր մարզերից մեկն է: Բայց սա չի նշանակում, որ մեր ուշադրությունը մարզի նկատմամբ պետք է լինի թերի կամ էլ Վայոց ձորում քիչ աշխատանքներ ունենք անելու, ամենևին՝ ոչ: Առաջին հերթին Վայոց ձորը մեր զբոսաշրջային և առողջարանային կենտրոններից մեկն է, որտեղ վերջին տարիներին շատ լուրջ աշխատանք է կատարվել՝ ենթակառուցվածքները զարգացնելու, նոր հյուրանոցներ կառուցելու, ճանապարհներ և այլն, և այս ուղղությամբ, իհարկե, աշխատանքները պետք է շարունակենք: Բայց նոր բարենպաստ հանգամանքներ են ի հայտ գալիս: Եվ այս հանգամանքները մենք պետք է օգտագործենք, որպեսզի չսահմանափակվենք միայն Ջերմուկի առողջարանային հնարավորություններով կամ էլ՝ Նորավանքի, Մոզրովի և Արենի քարանձավների հնարավորություններով: Որոնք են այդ նոր հանգամանքները. առաջին՝ մենք արդեն ունենք պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ և մոտակա տարիներին Հանրապետությունում ներդնելու ենք 55 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ զուտ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով: Երկրորդ հանգամանքն այն է, որ Վայոց ձորի մարզով է անցնելու մեր կարևորագույն տրանսպորտային երակը՝ Հյուսիս-հարավ ճանապարհը, ծայրից ծայր մարզով է կտրելու-անցնելու: Եվ այս երկու հանգամանքը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մենք, այսպես ասած, ցանցային մոտեցում ցուցաբերենք զբոսաշրջությանը մարզում>>:

Մարզպետն նշեց, որ ՀՀ Նախագահը կարևորեց մարզի տնտեսական զարգացման վրա շատ Continue reading

Տեր Գալուստ քահանա Սահակյան


Տեր Գալուստ քահանա Սահակյանը, որպես հոգևոր սպասավոր, ծառայում է ՀՀ զինված ուժերում: «Հայրենիքի պաշտպանությունը միայն զինվորի գործը չէ, երբ հայրենիքը վտանգի մեջ է, բոլորս, մեր ուժերի ներածին չափով պետք է ոտքի կանգնենք՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի ազնիվ պայքարի»,-ասում է Տեր Հայրը:

Շարք: Իմ հովիվը

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ՝ Մերի Սանահյան

Ռեժիսոր՝ Մերի Սանահյան

Օպերատոր՝ Արտաշես Մաթևոսյան

Աղբյուր՝ shoghakat.am

 

 

Շախմատի մեծահասակների Վայոց Ձորի առաջնություն


Եղեգնաձորում շախմատ շատ են սիրում և այդ պատճառով կազմակերպվում են զանազան մրցաշարեր շախմատային կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այս տարին ևս բացառություն չէր և զանազան մրցություններից հետո եկավ տարինն ամփոփելու ժամանակը:

Վայոց Ձորի շախմատասերները տարին որոշեցին ամփոփել մի նոր մրցաշարով՝ <<Շախմատի Վայոց Ձորի մեծահասակների առաջնություն>>: Գեղեցիկ ավանդություն է ձևավորվել Եղեգնաձորում. բոլոր մրցաշարերը բացվում են Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի օրհնությամբ և բարեմաղթանքներով: Continue reading

Այսօր Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է


Այսօր Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն էՍ. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Դեռ պատանի` Կայիափա քահանայապետի ծառան էր:

Տիրոջը տուն տանելիս, Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին,  որն էլ նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Պետրոս և Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում:

Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Սբ. Ստեփանոսը, «որ հավատով և Սբ. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Continue reading