ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)  


 

Ղասապ Հյուսեինը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Իմ արճարանի անմիջապես դիմացը մի մսավաճառ կար: Ամեն առավոտ 5-10 մորթված ոչխար էին բերում ու վաճառում: Այդ մարդը կոչվում էր Ղասապ Հյուսեին, որը միջակից բարձր, թիկնեղ տղամարդ էր: Թուրքերի Ղուրպան-պայրամ կոչված տոնի օրը առավոտ բերեց 25-30 մորթված ոչխար և մինչև ժամը 4-ը բոլորը վաճառեց  ու սկսել էր խանութը փակել: Այդ պահին քաղաքի ոստիկանապետը եկավ, հրավիրեց, որ միասին սուրճ խմենք: 2 աթոռ տարա-դրի, որ նստեն, բայց ոստիկանապետն սկսեց ձեռքի կատակ անել Հյուսեինի հետ: Ղասապը ոստիկանապետի ձեռքերից բռնեց և անշարժացրեց ու ավելացրեց, որ դու շատ թույլ ես իմ թևերի հետ մրցելու, քանի որ այս թևերը, հպարտությամբ ցույց տալով, մի գիշերվա ընթացքում 200 գյավուրի գլուխ են կտրել, այսինքն՝ հայի գլուխ:

Հիվանդանում եմ

Օգոստոսի շոգ օրերից մի օր, ըստ սովորականի, կես օրվա ճաշի համար գնեցի հաց, պանիր և վարունգ, բայց հետո զղջացի վարունգ առնելու համար, որովհետև տարեցներից լսել էի, որ ամառվա շոգ օրերին վարունգ չպիտի ուտել՝ համարելով մալարիայի հարուցիչ, համենայն դեպս, կերա: Ուտելուց հետո ես ինձ վատ զգացի, ջերմությունս բարձրացավ, գլուխս ցավել սկսեց և այդ դրությամբ սրճարանի թախտի վրա պառկեցի: Հիվանդանալուս պատճառը համարեցի վարունգը, չգիտեմ՝ քանի օր այդպես ուշակորույս պառկել էի թախտի վրա, առանց խնամքի, մեկ էլ ուշքի եկա ու տեսա, որ սրճարանի տերը գլխավերևս կանգնած է, տեսավ, որ ուշքի եմ եկել, մի աթոռ վերցրեց, նստեց կողքս և մի քանի մխիթարական խոսք ասելուց հետո հասկացրեց, որ սրճարանից հեռանամ, որովհետև սրճարանը հիվանդանոց չէ: Continue reading

Advertisements

Այսօր Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է


Այսօր Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն էՍ. Դավիթ մարգարեն Բոազի և Հռութի ծոռն էր: Նա Աստվածաշունչ մատյանի Սաղմոսաց գրքի հեղինակն է, նաև շնորհալի, քաջ, իմաստուն, ճարտասան, գեղեցիկ տեսքով մի մարդ: Եղել է հովիվ: Փողշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին:Այսօր Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Սավուղի մահից հետո Իսրայելի թագավորն է եղել և հիմնադրել Երուսաղեմ քաղաքը: Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է: Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է, որով էլ արժևորվում է: Ս. Հակոբոս Տյառնեղբայրն ավետարանական սրբերի և Գործք Առաքելոցի սրբերի միջև կապող օղակն է: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը:

Հովսեփիոս հրեա պատմիչը նրան «արդար» է անվանել: Վարքագրական աղբյուրների համաձայն, ոմանք բռնանալով` նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսել: Սակայն նա խոսում է Հիսուս Մեսիայի մասին, որ նստած է Աստծո Աջում և գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերն հավատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Continue reading

Գրիգոր Եսայան(1883-1915)


 

Գրիգոր Եսայան(1883-1915)

Գրիգոր Եսայան(1883-1915)

Գրիգոր Եսայան (1883, Վան – 1915, օգոստոս), հայ բանաստեղծ, թարգմանիչ:

Կրթվել է Եէտիգուլեի որբանոցում և Գալաթասարայի լիցեյում: Ազգային դպրոցներում դասավանդել է ֆրանսերեն և մաթեմատիկա: «Գրիգոր Նոր» ծածկանունով բանաստեղծություններ է հրատարակել պոլսահայ հանդեսներում: Ֆրանսերեն է թարգմանել Ռուբեն Զարդարյանի «Ցայգալոյս»-ն ու Լևոն Շանթի «Հին աստվածներ»-ը: Հիշատակելի է հատկապես Continue reading

Այսօր Աստվածատուր վկայի հիշատակության օրն է


Այսօր Ս. Հուլիանե և Վասիլուհի կույսերի հիշատակության օրն էՍ. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, որ Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը, հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է Continue reading

Քրիստոնեության իսկությունը


Քրիստոնեության իսկությունը

 

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍԵՐ ԱՆԱՊԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

xonarhutyunՍուրբ Մակարը, վաղ այրիանալով, հեռացել է անապատ և այնտեղ ապրել ճգնակեցությամբ։ Մինչև մեր օրերը պահպանված նրա իմաստուն զրույցները մեծապես օգտակար են բոլոր քրիստոնյաների ներքին հո­գևոր կյանքի համար։ Մի անգամ իր խցում մի գողի հայտնաբերելով՝ Մակարը չի հայտնում իր անձը և օգնում է գողին հավաքել իրերը ու սիրով ճանապարհ է դնում՝ ասելով. «Ես ոչինչ չեմ բերել այս աշխարհ և ոչինչ էլ չեմ տանելու»։ Այսպիսի հեզությամբ Սուրբ Մակարը կարողանում էր մարդկանց սրտերը դարձի բերել ի Քրիստոս՝ ապացուցելով, որ ճշմարիտ է Քրիստոսի այն խոսքը, թե միմիայն թշնամիներին սիրելով կարելի է կա­տարելապես հաղթել նրանց։

Մեկ ուրիշ անապատական՝ Հովհաննես կարճահասակը, իր Պիմեն անունով ուսուցչի հրահանգով անապատում ճգնության տարիներին երեք տարի անընդմեջ ջրում է մի չորացած ծառ, որն ի վերջո պտղակա­լում է՝ ստանալով հնազանդության ծառ անվանումը։ Այս դեպքը մեզ սո­վորեցնում է, որ Քրիստոսի պատվիրած խոնարհությամբ ապրելը միշտ բարի արդյունք է ունենում, նույնիսկ եթե մենք հաճախ այդ խոնարհութ­յունը համարում ենք անտեղի և անօգուտ։

 ԻՆՔՆԱՄԵԾԱՐՈՒՄ

Continue reading