Լույս է տեսել Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի  «Армянская Апостольская Св. Церковь, век XX» աշխատությունը


05

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան

Լույս է տեսել Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի «Армянская Апостольская Св. Церковь, век XX» աշխատությունը: Գրքում նկարագրված է 20-րդ դարում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին վերաբերող պատմական իրադարձությունները` ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսների գահակալության ժամանակաշրջանների:

Տեր Հայրը նախ համառոտակի նկարագրել է մեր Սուրբ Եկեղեցու հիմնադրության պատմությունը, ապա գեղեցկորեն անցում է կատարել 20-րդ դար՝ Ցարական Ռուսաստանի, Առաջին Համաշխարհային պատերազմի, Հոկտեմբերյան հեղափոխության, Երկրորդ համաշխարհային պատերազմի, Սովետական Միության, Հայաստանի Անկախության, Արցախյան պատերազմի ժամանակաշրջաններից մինչև մեր օրերը:

Չնայած, որ գրքում առկա նյութերը հիմնավորված են մեր ժողովրդի ու եկեղեցու պատմության արժեքավոր արխիվային փաստաթղթերի հիման վրա, այն շարադրված է մատչելի և գրավիչ լեզվով, Continue reading

Advertisements

«Գիտակցության վերափոխում (մտքի ուժ)» թեմայով սեմինար առաջնորդարանում


«Գիտակցության վերափոխում (մտքի ուժ)»  թեմայով սեմինար առաջնորդարանում

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը, որն սկսվեց Տերունական աղոթքով: Բանախոսներն էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը և հոգեբան Հայկուհի Թովմասյանը:

«Գիտակցության վերափոխում (մտքի ուժ)»  թեմայով սեմինար առաջնորդարանում

Քննարկման թեման էր «Գիտակցության վերափոխում (մտքի ուժ)»:

Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  1. Գիտակցության վերափոխման տեսակները,
  2. Հավատամքների տեսակները,
  3. Ինչպե՞ս բացահայտել իռացիոնալ մտքերը և փոխարինել ռացիոնալ մտքերով:

Հանդիպման սկզբում թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը ներկաներին ներկայացրեց Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի հեղինակած Continue reading

Թեմական տարեկան հաշվետու ժողով  Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում


Այսօր Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օրն էԱյսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ թեմական հաշվետու ժողով, որն սկսվեց աղոթքով:

2016թ.-ին հոգևոր հովիվների և թեմի աշխատակիցների տարեկան հաշվետվությունների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Քննարկվեցին նաև 2017թ.-ի նախահաշվի հետ կապված հարցեր, ապա ամփոփիչ խոսքով հանդես եկավ Թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանը, ով անդրադարձավ 2016թ.-ի կատարված աշխատանքներին,  Continue reading

Այսօր Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրն է


Այսօր Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրն է

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Սբ. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ Սակդենի հետ տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը` դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ:

Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել Continue reading

Այսօր Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օրն է


Այսօր Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օրն էՍ. Եվստրատիոսը, Օգսենտիոսը, Եվգենիոսը, Ովրեստեսը և Մարդարիոսը թեև հունական անուններ ունեն, սակայն հայազգի վկաներ են Սեբաստիա քաղաքից, որոնք հալածվել և նահատակվել են Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք: Այդ հալածանքները հատկապես սաստիկ են եղել կայսրության ծայրամասերում` այդ թվում Փոքր Հայքում և Կապադովկիայում:

Փոքր Հայքի Սատախ քաղաքի զինվորական հրամանատարը Եվստրատիոսին այրել է խարույկի վրա, որովհետև նա քրիստոնյաներին հալածող Լիսիային անվանել էր հեթանոս և կռապաշտ: Անմարդկային տանջանքների ենթարկվելով` Continue reading