Այսօր Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օրն է


Այսօր Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օրն է

Ս. Կոռնելիոսը ծնվել էր Կեսարիայում: Նա իտալական գնդում հարյուրապետ էր, որ հավատացել էր Քրիստոսին և դարձել ճշմարիտ քրիստոնյա: Նրան և նրա ընտանիքի անդամներին մկրտել էր Պետրոս Առաքյալը: Արդար լինելու համար նրան անվանել են «Երկրորդ Աբրահամ»:

Երուսաղեմում շատ է քարոզել, հրաշքներ գործել: Զառամյալ տարիքում ենթարկվել է հալածանքների և նահատակվել: Սրբի գերեզմանին հիվանդներ են այցելում և բժշկվում: Շմավոնը հայր Հովսեփի եղբոր որդին էր: Հակոբոսի մահից հետո 65 թվականին դարձել է Երուսաղեմի պատրիարք: Տրայանոսի կողմից հալածանքների է ենթարկվել և 120 տարեկանում խաչվել Երուսաղեմում: Continue reading

Advertisements

Այսօր Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործ Հայրապետի հիշատակի օրն է


Այսօր Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործ Հայրապետի հիշատակի օրն է

Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո:

Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Continue reading

Հղություն Ս. Աստվածածնի


Հղություն Ս. Աստվածածնի  Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիությունը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում: Այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ: Սուրբ Կույսի ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:

 Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:Նույն այս տեսիլքը երևում է նաև Ս. Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են Continue reading

«Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը


«Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը: Բանախոսն էր հոգեբան Հայկուհի Թովմասյանը: Քննարկման թեման էր «Ինքնագնահատականը»:  Օրվա թեմային անդրադառնալուց առաջ անդրադարձ կատարվեց նախորդ թեմային՝«Դեպրեսիա»:

«Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը

Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝ Continue reading

Դեկտեմբերի 3-ը՝ Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր և Հաշմանդամության միջազգային օր


Դեկտեմբերի 3-ը՝ Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր և Հաշմանդամության միջազգային օր

Դեկտեմբերի 3-ին Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է, որի առիթով Վայոց ձորի թեմի առաջնորդարանում թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանը երեխաների ու ծնողների համար ներկայացրեց տոնի խորհուրդը, ապա ասաց, որ դեկտեմբերի 3-ին նաև Հաշմանդամության միջազգային օրն է, որի առիթով փոքրիկ միջոցառում են կազմակերպել Եղեգնաձորի «Երիտասարդական կենտրոն» սրճարանում, որին մասնակցելու համար մեկնեցին այնտեղ:

 Արման Վարդանյանը երեխաների հետ  Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» երգով բացեց միջոցառումը, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, սահմանափակ կարողություններով երեխաներ, ծնողներ և այլք:

Այնուհետև ելույթ ունեցավ Խնկանուշ Մարկոսյանը, ով բացման Continue reading