«Հնարավոր չէ ամեն ինչ ունենալ. հետեւաբար, պետք է բավարարվել եղածով»


Եղեգնաձորի սբ. Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին քաղաքում բոլորը ճանաչում են:

Միջահասակ, ժպտերես, բարի աչքերով քահանային Եղեգնաձորի բնակիչները բնութագրում են այսպես․ «Մեծերի հետ մեծ, մանկան հետ՝ որպես մանուկ»: 

Իր քահանա դառնալը Տեր Վազգենը կապում է Աստծո նախախնամության հետ.

«Պիտի ասեմ, որ քահանա դառնալու որոշումը աստվածային նախախնամության ծագում ունի: Ծնողներս՝ տատիկիցս սկսած, աշխատել են եկեղեցում: Մեր տունը եկեղեցու հարեւանությամբ էր, սերտ կապված էինք եկեղեցու հետ, նույնիսկ այն ժամանակից սկսած, երբ Եղեգնաձորում եկեղեցին չէր գործում՝ որպես Աստծո տուն: Բայց երբ սկսեց գործել, մոտավորապես 25 տարի առաջ, հենց այդ ժամանակ էլ հոգեւորականերից մեկն ինձ ընդգրկեց կատարվող արարողություններում: Հենց այստեղից էլ սկսվեց ամեն ինչ․ դառնա՞լ հոգեւորական, թե՞ ոչ, որոշվեց ավելի ուշ, դառնալ, թե՞ չդառնալ, կանգնե՞լ, թե՞ չկանգնել այդ ճանապարհին որոշման մեջ էի, սակայն Աստծո նախախնամությունն օգնեց ինձ գնալ այդ ճանապարհով»,-պատմում է նա:

Դպրոցն ավարտելուց հետո Տեր Վազգենը 1996 թվականին ընդունվել է Գեւորգյան ճեմարան, ավարտել՝ 2002-ին: 2005-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի հոգեւոր ճեմարան եւ ստացել աստվածագիտական գիտությունների թեկնածուի աստիճան:

Հոգեւոր հայր նշանակվելու երկարաձգվող ճանապարհը քահանան եւս համարում է Աստծո նախախնամություն: «Եղեգնաձորում ծառայության նշանակվելը… այս պատմությունն այն մասին է, թե ինչպես է Աստված մեզ ուղղորդում եւ մեզ տալիս է այն, ինչ պետք է, Continue reading

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի «Հայ եկեղեցին և հայոց հայրապետները XX դարում» գրքի շնորհանդեսը


Դեկտեմբերի 13-ին Վայոց ձորի թեմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի «Հայ եկեղեցին և հայոց հայրապետները XX դարում» գրքի շնորհանդեսը, որին աջակցել էին  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի տնօրեն Հասմիկ Մարգարյանը և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը:

Գրքի ռուսերենով հրատարակման բարերարներն էին Նորիկ և Անուշ Հակոբջանյանները, իսկ հայերենով՝ Ալիկ Հարությունյանը:

Արժանապատիվ Տեր Հոր գրքում ներկայացված են XX դարի պատմական   իրադարձությունները, որոնք շարադրված են ըստ Հայոց կաթողիկոսների առաջնորդության ժամանակաշրջանների և ընթերցողներին հիմնարար գիտելիքներ է փոխանցում մեր Եկեղեցու պատմության վերաբերյալ:

Տերունական աղոթքից հետո Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը համառոտ ներկայացրեց արժանապատիվ Տեր Հոր գրքի բովանդակությունը, ապա Continue reading

Բանավեճի հանդիպումներ


Դեկտեմբերի 4-ին և 5-ին Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի նախաձեռնությամբ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում և Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոցում տեղի ունեցան բանավեճ – քննարկումներ՝ «Սեր» և «Պատասխանատվություն» թեմաներով:

Բանավեճ – քննարկումներին  ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժ. Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը և Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը:

Բանավեճի կանոների համաձայն՝ մասնակիցները բաժանվեցին Continue reading

ԲԱՑ ԴԱՍ ՋԵՐՄՈւԿԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈւՄ


«Փոխադարձ դասալսումներ և լավագույն փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում Ջերմուկի թիվ1 Մ.Գորկու անվան հիմն. դպրոցի 8-րդ դասարանցիներն իրենց դասղեկ և ՀԵՊ առարկայի ուսուցիչ Գ. Բաբայանի հետ հանդես եկան բաց դասով:

Դասի թեման` Հայոց եկեղեցու կազմակերպումը Կիլիկյան Հայաստանում:
Դասն սկսվեց Տերունական աղոթքով: Ապա ուսուցչուհին սահուն կերպով, տարբեր մեթոդների, հնարների, վարժությունների (հնգյակ, 3 բանալի և 1 կողպեք, կրկնակի գրառումների օրագիր, աղյուսակ և այլն) միջոցով իրականացրեց օրվա դասի պլանով նախատեսված նպատակները:

Դասին հրավիրված էր Ս.Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը: Նա Continue reading

Այսօր Ս.Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օրն է


Այսօր Ս.Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օրն էԳենարիոս անունը լատիներեն Յանվարիոս է, իսկ իտալերեն՝ Կենարո: Ենթադրվում է, որ ծնվել է երրորդ դարի սկզբին: Ծնողները հարուստ և ճանաչված էին: Եղել է Իտալիայի Բենեվենտ քաղաքի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվել է և 305-ին նահատակվել: Նահատակության ժամանակ սրբի թափված արյունը մինչև օրս պահպանվում է Նեապոլի եկեղեցում`հատուկ փոքր սրվակի մեջ: Մերկերիոսը հռոմեական բանակի քաջ զինվորներից էր:

Նա հոր նման Աստծուն էր պաշտում: Ի պատիվ հաղթանակի, Դեկոս կայսրը նրան կանչել է Արտեմիսի տաճարում զոհ մատուցելու: Մերկերիոսը հրաժարվել է: Նրա ձեռքերը կապել են Continue reading