«Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում


2017 թվականի հոկտեմբերի 6-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը` Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի, ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության փոխնախարար Յարոսլավ Սելինի, «Լեհահայության մշակույթի և ժառանգության հիմնադրամի» նախագահ Յան Աբգարովիչի և բազմաթիվ այլ պաշտոնատարների և հյուրերի մասնակցությամբ:

Ցուցահանդեսին հրավիրված էր նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Այս գեղեցիկ և յուրօրինակ ցուցահանդեսը նվիրված էր լեհահայ գաղթօջախի հիմնադրման 650-ամյակին:

Ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում ելույթ ունեցան թանգարանի տնօրեն Կարեն Continue reading

Advertisements

Տոնական միջոցառում նվիրված Ուսուցչի օրվան


Հոկտեմբերի 5-ին, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Տոնական համերգի ժամանակ ելույթներով հանդես եկան ինչպես երաժշտական Continue reading

Քահանայից ժողով թեմի առաջնորդարանում


Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ հերթական քահանայից ժողովը, որն սկսվեց աղոթքով:

Թեմի ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ թեմի հաշվապահ Անահիտ Դովլաթյանը: Քննարկվեցին 2018 թվականի նախահաշվի հետ կապված հարցեր:

Առաջնորդ Սրբազանը ևս անդրադարձավ թեմի տնտեսական դրության, թեմում կատարվող շինարարությունների ընթացքին, թեմական կյանքի մի շարք խնդիրներին:

Եղան քննարկումներ, որի ժամանակ Սրբազան Հայրն առաջացած որոշ խնդիրներին արդյունավետ Continue reading

Վարագա Սուրբ Խաչի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Հոկտեմբերի մեկին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրըԱրկազի Սուրբ Խաչ վանքում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին մասնակցում էին պատմական Ս. Խաչ վանք ուխտի եկած հավատավոր հայորդիները:

Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ Continue reading

Մեծարման երեկո Եղեգնաձորի երաժշտական դպրոցում


Հոկտեմբերի 1-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ.Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ մեր սիրելի մաեստրոյի` Ֆ. Բալոյանի 65 ամյակին նվիրված մեծարման երեկո:

Տասնամյակներ շարունակ Ֆիլիպ Բալոյանի կատարումները մեզ ուղեկցում էին տոնական և առօրյա կյանքում, դրա շնորհիվ վայոցձորցին հաղորդակից եղավ, սիրեց, գնահատեց ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային Continue reading