Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը


Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝  Սեպուհ  լեռան  Մանեիայրում,  որտեղ  էլ   վախճանվում  է  326  թվականին:
Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում եւ ամփոփվում են  Դարանաղի  գավառի Թորդան գյուղում:

Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր Continue reading

Advertisements

Քահանայական ձեռնադրություն Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում


Օրերս Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն:

Ձեռնադրվեցին 12 քահանա հայրեր, որոնց մեջ էր նաև սահմանամերձ Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ Զինված ուժերի գնդերեց  Արսեն սարկավագ Մաթևոսյանը, ով վերանվանվեց Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյան:

Քահանայական ձեռնադրություն Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումՎայոց ձորի թեմի կայքէջն էլ միանում է բազում հավատացյալների Continue reading

ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ


Եղեգնաձորի տ/շ ՔԴԿ պատասխանատու Գ. Կարապետյանը և Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վազգեն Հովհաննիսյանը 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ հոգևոր հանդիպում ունեցան Գողթանիկի հիմն. դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների հետ:

Այդ հանդիպումների ընթացքում պարզվեց, որ դպրոցի աշակերտների մեծ մասը մկրտված չեն: Տեր Վազգեն քահանայի առաջարկությամբ, դպրոցի տնօրինության համաձայնությամբ, ծնողների, աշակերտների մեծ ցանկությամբ այսօր տեղի ունեցավ դպրոցի 14 սաների Ս. Մկրտությունը:


Մկրտությունը կազմակերպվեց միջնադարյան Հայաստանի լավագույն ճարտարապետական համալիր համարվող Նորավանքում: Մկրտության և Դրոշմի արարողակարգը սիրով

Continue reading

Շնորհավոր Վերջին զանգ


Շնորհավոր Վերջին զանգ

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ստացած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու:

Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Վերջին զանգի կապակցությամբ, ցանկանում ենք, որ ձեր սրտերում վառ պահեք հավատքը, աստվածասիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով և բարիք ու խնդություն հավելեն մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքին: Continue reading

Դարալագյազի պարտիզանական գումարտակը


Վայոց ձոր. 20-րդ դարի քառուղիներում:

Դարալագյազի պարտիզանական գումարտակը

Պաշտոնական գրություններ

  Հայկական Երկրորդ կամավորական խումբը. ձախից կանգնածը՝ Եապոնը                 

 (15 փետրվարի 1918թ.)

Սույնը ներկայացնող Եապոնը լիազորված է Հատուկ կոմիտեի կողմից, Հայկական պարտիզանական գումարտակ կազմավորելու և նշանակված է այդ նույն գումարտակի հրամանատար:

Խնդրում ենք բոլոր հեղափոխական և հասարակական կազմակերպություններին, հայ հասարակության բոլոր պաշտոնատար անձանց ցույց տալ ամենայն աջակցություն նրա վրա դրված հանձնարարությունը կատարելու:

Հայ Ազգային և Զինվորական խորհրդի լիազոր` Արամ   

 Բացատրական 

1918թ. հոկտեմբերի  8:

Հայկական Երկրորդ կամավորական խումբը. ձախից կանգնածը՝ Եապոնը

Երբ պատերազմական գործողությունները մոտեցան Շարուր-Դարալագյազի սահմաններին, մինչ Continue reading