Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն ՍրբոյԱմէն:

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

(Առակներ 1:2)

Այս խոսքերը մեր շուրթերից հնչեցին շատ դարեր առաջ, իբրեւ հայատառ առաջին նախադասություն, իբրեւ մեր սրբացած թարգմանիչ վարդապետների    առաջին հայերեն թարգմանություն:
Սիրելի՛ հավատացյալներ, այսօր Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու տոնացույցով ոգեկոչում ենք խնկելի հիշատակը նրանց:
Մեծ է Սրբոց թարգմանչաց գործի խորհուրդը: Այդ խորհրդով մենք առաջնորդվեցինք դեպի քաղաքակրթություն, եւ ազդարարվեց մեր մուտքը քրիստոնեական մշակույթ: Այդ խորհրդով մենք ունեցանք հայատառ ու հայալեզու Աստվածաշունչ մատյանը, այդ խորհուրդն ուղեկցեց մեզ դարեր ի վեր:

Ե դարում հայ ժողովուրդը փառավորվեց Սուրբ Մաշտոցի հանճարեղ գյուտով: Հայի միտքն ու հոգին, որից մեր մշակույթի ու գրականության զարմանահրաշ գանձերը պիտի ծնվեին, այդուհետ փայլատակելու էր հայերեն:
Սեփական գիրն ունենալու ձգտումն այլեւս դարձել էր հոգու պահանջ, ժամանակի թելադրանք ու անհրաժեշտ նախապայման՝ իրականացնելու համար սեփական հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի դարավոր իղձը: Այո՛, բազում արհավիրքներ ու ալեկոծություններ ապրած հայ ժողովրդի կյանքում եղել են նաեւ լուսավոր շողարձակումներ: Բազմադարյան մեր պատմության ընթացքում ծնվել են բացառիկ մարդիկ, եղել են դեպքեր ու իրադարձություններ, որոնք կտրուկ փոխել են պատմության ընթացքը՝ ի օգուտ մեզ: Այդ Continue reading

Եվրոպացի եւ հայ կամավորները Վայոց ձորում արահետներ են կառուցել


Արշավորդներն արդեն ավելի ապահով ու հեշտ կարող են Նորավանք հասնել. եվրոպացի եւ հայ կամավորները երեք արահետ են կառուցել Վայոց ձորի «Արփա» (նախկինում Գնիշիկ) պահպանվող լանդշաֆտում:

WWF Հայաստանն ու Շվեյցարիայի Wesser հիմնադրամը՝ «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի աջակցությամբ շարունակել են «Բարեւ թրեյլզ» (BarevTrails) ծրագրի երկրորդ փուլը, որի համար սեպտեմբերի 20-ին մեկ շաբաթով Հայաստան էր եկել 35 կամավոր՝ Շվեյցարիայից, Իսպանիայից եւ Գերմանիայից: Նրանք հայաստանցի կամավորների հետ միասին աշխատում էին «Արփա» պահպանվող լանդշաֆտում՝ էկոկրթական արահետներ եւ էկոտուրիստական ենթակառուցվածքներ ստեղծելու համար։

Առաջին օրվանից մինչեւ վերջին օրը կամավորները մեծ տոպրակներով աղբ էին հավաքել։ Գեղամը դժվարանում է անգամ թիվը հիշել, հետո ամփոփում է՝ հաստատ 100 տոպրակն անցել է: «Ազնիվ խոսք, ամաչում եմ հարցնել արտասահմանցի կամավորներին՝ արդյո՞ք նրանց երկրներում նույնպես աղբն այսքան շատ է: Առաջին օրը մի պահ մտքովս անցավ հարցնեմ, հետո մտածեցի՝ եթե ասեն՝ ոչ, ես ինձ լավ չեմ զգա»,- անկեղծանում է հայաստանցի կամավորը:

Միայն Գեղամն է, որ ծրագրին երկրորդ անգամ է մասնակցում: «Քանի որ արդեն մասնակցել էի ու չէի ուզում այս հնարավորությունն ուրիշի ձեռքից խլել, չէի դիմել, բայց կամավորներից մեկը վերջին պահին հրաժարվել էր, ու ինձ էին հրավիրել. գիտեին, որ շատ եմ ուզում միանալ նրանց»,- ասում է նա: Առաջին ու երկրորդ փուլերի միջեւ լուրջ տարբերություն Գեղամը չի տեսնում, այս անգամ միայն ժամանակը շատ արագ անցավ:

Գաթայի փառատոնի օրը շվեյցարացի կամավոր Սամիրայի համար ամենատպավորիչն էր. տեղացիների հետ էին շփվել, թան պատրաստել: «Շատ եմ հավանել այդ ըմպելիքը. յոգուրտի նման բան էինք խառնել ջրի ու աղի հետ»,-նկարագրում է նա: Սամիրան պատմում է, որ նաեւ պանրի ու մեղրի պատրաստման միջոցառումների են մասնակցել, բայց իր համար ծրագրի ամենատպավորիչ հատվածն արահետների կառուցումն էր. չէ՞ որ դրանով էկոտուրիզմին են նպաստել:

Սամիրան, ուսանող լինելուց բացի, աշխատում է Wesser կազմակերպության դրամահավաքային ծրագրի համար:

Նրանք թակում են մարդկանց դռներն ու առաջարկում՝ գումարի տեսքով մասնակցություն ունենալ բնության պահպանման գործում, իսկ այս ծրագրում կամավորներն անմիջականորեն են օգնում բնությանը: Barev Trails-ի բոլոր մասնակիցներին է միավորում բնությունը պահպանելու ու աշխարհում ինչ-որ բան փոխելու գաղափարը: Արտասահմանցի կամավորների հիմնական մասն է Սամիրայի նման դրամահավաքի աշխատանք անում: Ի դեպ, Wesser-ի ֆինանսավորմամբ նման նախագիծ մեր տարածաշրջանում առաջին անգամ է անցկացվում, այն նախատեսված է երեք տարվա համար՝ 200 կամավորի մասնակցությամբ: Երրորդ փուլի տարածքը եւ օրերը դեռ որոշված չեն:

Վրաստանցի կամավոր Դիանա Քարդաշյանը Սամիրայի նման հպարտանում է, որ հիմա արահետ կառուցել գիտի: Վրաստանից երկու մասնակից են՝ Դիանան քույրիկի հետ է եկել: Հայաստան տարեկան 1-2 անգամ անպայման այցելում է, բայց այսքան երկար բնության մեջ չէր ապրել: «Հիմա ինձ լիովին բնության մարդ եմ զգում»,- ասում է Դիանան: Առաջին անգամ է վրանում քնում, այսքան երկար բնության գրկում աշխատում ու նման «վայրի կյանքով» ապրում: «Այնքան հավես է, որ նայում եմ արահետին ու տեսնում եմ մեր արած աշխատանքի արդյունքը: Սկզբում չէի հավատում, որ կարող ենք արահետ բացել. նայում էիր՝ ամբողջովին քարքարոտ սար էր»,-ասում է նա:

Իրականում արահետները ոչ թե կառուցել, այլ վերակառուցել են. դրանք վերջին տարիներին փակվել էին ու չէին վերանորոգվել: Հիմա ծրագրի ղեկավարներն ասում են՝ արահետներն ինչքան շատ օգտագործվեն, այնքան երկար կպահպանվեն: Աղբը հավաքելուց ու երթուղիներ կառուցելուց բացի ամբողջ տարածքում կամավորները տեղադրել են նաեւ տեղեկատվական ցուցանակներ ու ճանապարհը հուշող նշաններ ավելացրել:

Նոր արահետները թվով երեքն են. յուրաքանչյուրի երկու ծայրում մեծ ցուցանակներ են տեղադրել, որոնք այցելուներին զգուշացնում են՝ ինչպես պահպանել կանոնները ու անցնել երթուղին: Արահետներին նաեւ անուններ են տրվել. Նորավանք տանող արահետի ցուցանակի կողքին կանգնած՝ ծրագրի ղեկավար Արսեն Գասպարյանը բացատրում է մեզ երեք արահետների ուղղությունը: Այս մեկը հենց «Նորավանք» էլ կոչել են, սրա վերջում են կառուցել փոքրիկ կամուրջը՝ Գնիշիկ գետի վրա: Վերեւից սկսվում են «Կաքավների» եւ «Բեզոարյան այծերի» արահետները՝ մեկում կաքավներն են շատ, իսկ մյուսի տարածքից բեզոարյան այծերն են երեւում:

«Ցուցատախտակների նպատակը գիտելիք փոխանցելն է, էկոկրթությունը մեր ծրագրի մի մասն է. արահետով քայլելիս կտեսնեք նաեւ բուսական եւ կենդանական աշխարհը ներկայացնող տեղեկատվական ցուցանակներ: Մեր նպատակներից մեկն է նաեւ որսագողության նվազեցումը. եթե տարածքում մարդ կա, ավելի հեշտ կլինի այդ դեպքերը արձանագրել ու նվազեցնել»,- ասում է Արսեն Գասպարյանը:  Continue reading

Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություններ Վայոց ձորում


Շառլ Ազնվաուրին նվիրված Հոգեգանգստյան կարգեր են մատուցվել Եղեգնաձորի Ս. Աստվածածին, Արենիի Ս. Աստվածածին , Վայքի Ս. Տրդատ, սահմանամերձ Խաչիկ համայնքի Ս. Աստվածածին և Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցիներում:

Արարողությունների ավարտին կատարվել է մոմավառություն ՝ ի հիշատակ մեծանուն հայի:

Լո՜ւյս քո երկնային ճանապարհներին, Մեծ Հայ:

Լուսանկարները՝ Continue reading

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ


Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: Հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության անդաստանում իր ուրույն տեղն ու դերն ունեցող մեր ժողովուրդը, սկսած մեր Հայկ Նահապետից, պայքարել է, մաքառել է անկախության հասնելու համար:

Շատ բարդությունների միջով ենք անցել և անցնելու ենք, երբեք չկորցնենք մեր հույսը, երբեք չընկրկենք, երբեք չդավաճանենք անկախության համար զոհված մեր մարտիկներին, երբեք մեր ազգային նպատակները չուրանանք, այլ

Continue reading

Խաչվերացի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Խաչվերացը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Տոնի օրը Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սեպտեմբերի 16-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի նույնպես առանձնակի հանդիսավորությամբ նշվեց Խաչվերացի տոնը:

Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Արկազի ՍբԽաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունքը, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:

Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:

ՀՀ Զիված ուժերի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանի նախաձեռնությամբ N զորամասի զինծառայողներ ուխտագնացություն կազմակերպեցին Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի և մասնակցություն ունեցան Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագին ու Անդաստանի կարգին:

Տոնի օրը մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Արժանապատիվ Տեր Հայրը:

Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափորը:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանի գլխավորությամբ, N զորամասի զինվորների, դպիրների, երգչախմբի անդամների, ուխտավորների ուղեկցությամբ, վանքի բակում շարականների և Ավետարանների երգեցողության ներքո կատարվեց Անդաստանի կարգ:

Աշխարհի 4 կողմերը խորհրդանշող եկեղեցու 4 կողմերում 4 Ավետարանների Continue reading