Հայտարարություն. սեպտեմբերի 16-ին Արկազի Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է


Հայտարարություն. սեպտեմբերի 16-ին  Արկազի Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն էՍեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը (Սրբխեչը), որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:  Այն  Վայոց ձորի թեմում գտնվող Արկազի  Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է:

Հրավիրում ենք բոլոր հավատացյալ հայորդիներին` ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին (սկիզբը՝ 11:00) և Խաչի թափորին:

Հաջորդ օրը Մեռելոց է: Այդ օրը՝ ժամը 11:00-ին, Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ:

Advertisements

Վաղը Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրն է


Ս. Հովակիմի և Ս. Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ, քանի որ նրանք Սուրբ Աստվածամոր ծնողներն են: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր տաճարում ընծա մատուցելիս քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը:

Նրա օրինակով Աննան էլ տանն է աղոթում և ապաշխարության է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:

Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: 

Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից

Continue reading

Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Խաղողօրհնեքի) տոնի արարողությունները Նորավանքում


Օգոստոսի 12-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաղավար տոնի օրը, Նորավանքում մեծ տոնախմբություն էր:

 

Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում կատարվեց Խաղողօրհնեքի կարգը:

 

Արարողության ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբն օրհնության խոսքով հանդես եկավ, ապա ելույթ ունեցավ ՀՀ Զինված ուժերի գնդերեց, նորաօծ քահանա Տ. Հովհաննես քհն. Մաթևոսյանը, ով ներկայացրեց Խաղողօրհնեքին նվիրված ծրագիրը:

 

Այնուհետև իրենց անզուգական ելույթներով հանդես եկան ուխտավորաբար Նորավանքում գտնվող Զանգակատան «Էրգիր» /գեղ. ղեկավար՝ Լուսինե Սահակյան/ և Continue reading