“Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները” խորագրով հանդիպում-քննարկում


Գերմանական BfdW կազմակերպության աջակցությամբ, Սյունիք-զարգացում ՀԿ-ի կողմից Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար իրականացվող ‹‹Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները›› խորագրով 4-օրյա հանդիպում-քննարկմանն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի Եղեգնաձորի մասնաճյուղի կառավարիչ Արգամ Պողոսյանը ներկայացրեց բանկի կողմից տրամադրվող գյուղատնտեսական վարկերը: 

ԱՎԵԼԻՆ

“Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները” խորագրով հանդիպում-քննարկում


Վայոց ձորի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններից մեկը՝ գյուղատնտեսությունը, իր շուրջն է հավաքել ոլորտի դերակատարներին։

Հունիսի 6-ին մեկնարկեց ‹‹Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները›› խորագրով 4-օրյա հանդիպում-քննարկումը, որն իրականացվում է գերմանական BfdW կազմակերպության աջակցությամբ, Սյունիք-զարգացում ՀԿ-ի կողմից Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար։ 

Հանդիպումը նպատակ է հետապնդում հարթակ ստեղծելու ոլորտի շահագրգիռ կողմերին առաջարկությունների, կարիքների, տեսակետների քննարկման համար ՝ օժանդակելով Վայոց ձորում պտղաբուծության զարգացմանը, մասնավորապես ինտենսիվ այգիների ստեղծմանը և ընդլայնմանը, ինչպես նաև նպաստելու տեղական և միջազգային մակարդակով մարզի ֆերմերային տնտեսությունների փորձի փոխանակմանը, կապերի ստեղծմանը։ 
Հանդիպում-քննարկման բացման օրը ողջույնի խոսքով հանդես եկան Վայոց ձոր թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, մարզպետ Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության վարչության բուսաբուծության բաժնի պետ Ռուդիկ Նազարյանը։ 

Պաշտոնական բացումից հետո, մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց մարզի հողատարածքների և վերջին տարիներին նոր այգիների վիճակագրական տվյալները։ 

ԱՎԵԼԻՆ

Մեկնարկեց “Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները” խորագրով 4-օրյա հանդիպում-քննարկումը


Սյունիք-զարգացում ՀԿ-ն Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար իր <<Սոցիալական զարգացում>> ծրագրի շրջանակում Լուսիտուր հյուրանոցում մեկնարկեց <<Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները>> խորագրով 4-օրյա հանդիպում-քննարկումը։

Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրն է


Այս տարի հունիսի 18-ը  Էջմիածնի  Սուրբ Գայանե  վանքի  ուխտի օրն է:

Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին:

Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան:

Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:

ԱՎԵԼԻՆ

Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր


Վաղը Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է

Այս տարի հունիսի 17-ը Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:
Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305թթ.) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:

ԱՎԵԼԻՆ