Տյառնընդառաջի տոնը Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Փետրվարի 13-ին Տյառնընդառաջի նախատոնակի հանդիսավոր ժամերգություն կատարվեց Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ապա Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը բացատրեց տոնի խորհուրդը և օրհնության խոսքով հանդես եկավ:

Տեսնել ավելին

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Փետրվարի 13-ին՝ ժամը 18:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն:

Կարդալ ավելին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ամփոփեց Վայոց ձորի մարզպետարանի 2019 թվականի տարեկան և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքները


2020 թվականի փետրվարի 7-ին  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ  ՀՀ Վայոց ձորի  մարզպետարանի  2019  թվականի  տարեկան    և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսով:

    Ասուլիսը կայացավ մարզպետի աշխատասենյակում, որին մասնակցում էին Հ1 հեռուստաընկերության,  Վայոց ձորի թեմի  պաշտոնական կայքի և <<Վարդաձոր>> մարզային էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչներ և մարզում գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Կարդալ ավելին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ


    Մարզպետը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովվել է ՀՀ օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը: 2019 թվականին մարզպետի կողմից ընդունվել են 61 որոշումներ և 156 կարգադրություններ, աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են 267հրամաններ:

2019թ հունվարի 11-ի թիվ 1 որոշմամբ մարզպետի և ազգաբնակչության անմիջական կապը ամրապնդելու նպատակով ամենամսյա ընդունելությունները են իրականացվել մարզպետարանում և համայնքներում, իսկ բարձրացված խնդիրները ուսումնասիրվել են տեղում: 2019 թվականին մարզպետի մոտ կատարվել է 1060 քաղաքացիների ընդունելություն:

Հաշվետու ժամանակաշրջանում համագործակցված աշխատանքներ են տարվել տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառավարման համակարգի մարմիննների հետ: Հետևողական միջոցներ են ձեռնարկվել մարզի համայնքների 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանների հաստատման ուղղությամբ, որոնք բխել են համայնքների զարգացման ծրագրերից:

Կարդալ ավելին

Միջոցառում Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


Հունվարի 13-ին Վայոց ձորի թեմի առաջնորդարանում կազմակերպվել էր Նոր տարվա և Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառում Եղեգնաձորի Ցերեկային խնամքի կենտրոնի երեխաների համար /շուրջ 25 երեխա/։

Մասնակցում էր թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Վայոց ձորի մարզպետի խորհրդական Անի Մխիթարյանը, Եղեգնաձորի քաղաքապետարանի սոց. աշխատող Անի Առաքելյանը, ծնողներ, հյուրեր։

Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնությունը և ամանորյա նվերները:

Երեխաներն իրենց երաժշտական և պարային կատարումներով առավել գեղեցկացրին հանդիսությունը: