Տեր Ներսես քահանա Արշակյանը հանդիպեց Աղավնաձորի միջն. դպրոցի աշակերտների հետ 


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնի պատասխանատու Հայարփի Աղախանյանի նախաձեռնությամբ Նորավանքի հոգևոր հովիվ արժ. Տեր Ներսես քահանա Արշակյանը հանդիպեց Աղավնաձորի միջն. դպրոցի աշակերտների հետ։

Հանդիպմանը ներկա էր նաև հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Ա. Մանուկյանը:

Տերունական աղոթքից հետո Տեր Հայրն զրուցեց Continue reading

ԿՐԹՕՋԱԽԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ


Մայիսի 11-ին առանձնակի իրարանցում էր Աղավնաձորի մանկապարտեզի (տնօրեն՝ Լ. Վարդանյան) մանուկների միշտ ուրախ ու մաքրամաքուր աշխարհում, քանի որ նրանք առանձնահատուկ հյուր ունեին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի Եղեգնաձորի Continue reading

Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:

Այս տարի Կանաչ կիրակին նշվեց ապրիլի 30-ին:

Այն Վայոց ձորում ամեն տարի առանձնակի խանդավառությամբ է նշվում, քանզի այն նաև հայ մշակույթի կարևորագույն գոհարներից մեկի՝ Նորավանքի ուխտի օրն է։

Տոնի օրը Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը մեծ տոնախմբություն էին նախաձեռնել Նորավանքում:

Ժամը՝10:30-ին, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և մասնակցությամբ Նորավանքի հոգևոր հովիվներ Տ. Ներսես քահանա Արշակյանի և Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, հյուրաբար Վայոց ձորի թեմում գտնվող Տ. Բարդուղիմոս քահանա Հակոբյանի,   թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով ներկայացրեց տոնի խորհուրդը, ինչպես նաև խոսեց մեր պատմության և ներկա ժամանակահատվածներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ունեցած անգնահատելի հոգևոր, բարոյական և ազգային գաղափարների իրագործման դերի մասին:

Ս. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Դպրաց դասի և հոգևորականների հետ Առաջնորդ Սրբազան Հայրը  Հոգեհանգստյան կարգ կատարեց Նորավանքի բարերար պարոն Տիգրան Հաճեթյանի գերեզմանաքարի մոտ՝ նրա հոգու հանգստության համար:

Տոնի օրը Հայաստանի մարզերից և Սփյուռքից Նորավանք ուխտի եկած հարյուրավոր հավատավոր հայորդիները ջերմորեն մասնակցեցին կազմակերպված բոլոր արարողություններին:

Եկեղեցու բակում Նորավանք այցելած բոլոր այս ուխտավորներին թեմի Երիտասարդաց միության անդամները բաժանեցին մեր միասնականությունը խորհրդանշող ազգային  ճաշատեսակը՝ հարիսան, որի օրհնությունը կատարեցին թեմի հոգևորականաց դասը:

Այս տարի բացառիկ էր նրանով, որ թեմի Երիտասարդաց միության և Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ-ի նախաձեռնությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի մի շարք համայնքների դպրոցների աշակերտների մասնակցությամբ ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Նորավանք:

Շուրջ 300 աշակերտներ իրենց Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հետ մասնակցեցին Ս. Պատարագին, ուսուցիչների ուղեկցությամբ ճանաչողական զրույցշրջայց կատարեցին Նորավանքի վանական համալիրի տարածքում, ինչպես նաև այցելեցին Մոմիկի  անվան թանգարան:

Թեմը հատուկ հյուրասիրություն կազմակերպեց ուխտավոր աշակերտների համար, ապա , ըստ նախատեսվածի, նախաձեռնողներն արշավ կազմակերպեցին դեպի Ս. Փոկասի մատուռ, որտեղ նրանք մաքրման աշխատանքներ կատարեցին:

Այնուհետև Արսեն սարկավագ Մաթևոսյանի գլխավորությամբ հոգևոր և ազգային երգերի հրաշալի կատարումներով Continue reading

Ս. Հարության տոնը Ջերմուկի Ս. Գայանե  եկեղեցում և Նորավանքում


Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում նշվեց Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հարության տոնը:

Տոնի օրը եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ:

Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը:

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին մասնակցող հավատացյալներին ու քրիստոնյա մարդկանց Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ իր պատգամն էր հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, որն ընթերցեց Արժանապատիվ Տեր Հայրը:

Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին: 

 

Զատկական արարողություն Նորավանքում Continue reading

Ծաղկազարդի տոնակատարությունը Վայոց ձորի թեմում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ ոգեկոչությամբ հիշատակեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը:
Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Ս. և Անմահ Պատարագներ, Անդաստանի արարողությամբ օրհնվեցին ոստեր և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Այսօր Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց, որից հետո հոգեշնորհ Հայր Սուրբը համայնքի հավատացյալներին ներկայացրեց Վայքի տարածաշրջանի նորանշանակ հոգևոր հովվին՝ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանին:

Տեր Հայրը հանդես եկավ խոսքով, ապա Անդաստանի կարգով օրհնվեց Ծաղկազարդը խորհրդանշող ոստերը:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Եղեգնաձորի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Ս. և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Continue reading