ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՀԵՏ


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՔԴԿ Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Աղախանյանի նախաձեռնությամբ Նորավանքի հոգևոր սպասավոր արժ. Տեր Ներսես քահանա Արշակյանը հանդիպեց Ելփինի և Արփիի միջն. դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ։

Հանդիպումներն սկսվեցին աղոթքով, որից հետո Տեր Հայրը հանդես եկավ «Մեծ պահք» թեմայով բանախոսություններով:

Տեր Ներսեսը  բովանդակալից կերպով բանախոսեց Մեծ Պահքի խորհրդի, ընթացքի (Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնի նախօրեի), խորհրդանշական 40 օրվա, յոթ կիրակիների Continue reading

Advertisements

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հավատացյալների  ուխտագնացությունը Վայոց Ձորի թեմ  


 

 

Նոյեմբերի 18-ին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հավատացյալները «Ագապե» երիտասարդական միության անդամների հետ միասին, հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի առաջնորդությամբ մեկնել էին ուխտի Վայոց Ձորի թեմ:

Ուխտավորները Նորավանքում մասնակցեցին «առավոտյան ժամերգության», իսկ Continue reading

Ուխտագնացություն դեպի Նորավանք


 Այսօր Նորավանք ուխտագնացություն էր նախաձեռնել Արարատյան Հայրապետական թեմի  Արարատի մարզի Մխչյան համայնքի հոգևոր հովվությունը:

Ուխտավորներին ուրախությամբ ընդունեցին Նորավանքի հոգևորականաց դասը:

Նորավանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մխչյան Continue reading

Միասնական աղոթք Նորավանքում


ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զոհված ազատամարտիկների միությունը այսօր ուխտագնացություն էր նախաձեռնել դեպի Նորավանք:

Նորավանք ուխտի էին եկել ապրիլյան հերոսամարտի նահատակ հերոսների ծնողները և հարազատները: Նրանց ընդունեցին Նորավանքի հոգևորականաց դասը:

Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ապրիլյան Continue reading

Քահանայից ժողով թեմի առաջնորդարանում


Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ հերթական քահանայից ժողովը, որն սկսվեց աղոթքով:

Թեմի ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ թեմի հաշվապահ Անահիտ Դովլաթյանը: Քննարկվեցին 2018 թվականի նախահաշվի հետ կապված հարցեր:

Առաջնորդ Սրբազանը ևս անդրադարձավ թեմի տնտեսական դրության, թեմում կատարվող շինարարությունների ընթացքին, թեմական կյանքի մի շարք խնդիրներին:

Եղան քննարկումներ, որի ժամանակ Սրբազան Հայրն առաջացած որոշ խնդիրներին արդյունավետ Continue reading