Ծաղկազարդի տոնակատարությունը Վայոց ձորի թեմում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ ոգեկոչությամբ հիշատակեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը:
Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Ս. և Անմահ Պատարագներ, Անդաստանի արարողությամբ օրհնվեցին ոստեր և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Այսօր Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց, որից հետո հոգեշնորհ Հայր Սուրբը համայնքի հավատացյալներին ներկայացրեց Վայքի տարածաշրջանի նորանշանակ հոգևոր հովվին՝ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանին:

Տեր Հայրը հանդես եկավ խոսքով, ապա Անդաստանի կարգով օրհնվեց Ծաղկազարդը խորհրդանշող ոստերը:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Եղեգնաձորի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Ս. և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Continue reading

Advertisements

Սուրբ Ծննդյան արարողությունները  սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում


Սուրբ Ծննդյան արարողությունները  սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում

Հունվարի 5-ին Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վայոց ձորի թեմի Խաչիկ համայնքի և  ՀՀ ԶՈՒ հոգևոր պատասխանատու Արսեն սարկավագ Մաթևոսյանը կատարեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի ժամերգություն:

Սուրբ Ծննդյան արարողությունները  սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում

Ներկա էին համայնքի բնակիչները, N զորամասի զինվորներ և եկեղեցու դպիրներն ու երգչախմբի սաները:

Հունվարի 6-ին՝ Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի օրը, սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության:

Սուրբ Ծննդյան արարողությունները  սահմանամերձ Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում

Այս տարի Սբ. Աստվածածին եկեղեցու խաչքավորի պատվին արժանացավ Հրաչյա Գրիգորյանը:
Ծիսակատարության ավարտին Խաչը Տեր Հոր կողմից հանձնվեց խաչքավորին, ով, Continue reading

Թեմական տարեկան հաշվետու ժողով  Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում


Այսօր Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օրն էԱյսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ թեմական հաշվետու ժողով, որն սկսվեց աղոթքով:

2016թ.-ին հոգևոր հովիվների և թեմի աշխատակիցների տարեկան հաշվետվությունների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Քննարկվեցին նաև 2017թ.-ի նախահաշվի հետ կապված հարցեր, ապա ամփոփիչ խոսքով հանդես եկավ Թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանը, ով անդրադարձավ 2016թ.-ի կատարված աշխատանքներին,  Continue reading

Քահանայից ժողով Վայոց ձորի թեմում


Քահանայից ժողով Վայոց ձորի թեմումԱյսօր Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցուն կից սրահներից մեկում, նախագահությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ քահանայից ժողով, որն սկսվեց աղոթքով:

Առաջնորդ Սրբազան Հայրն անդրադարձավ թեմական կյանքում առկա մի շարք խնդիրների ու գործնական լուծումներ առաջարկեց:

Թեմակալ Առաջնորդն անդրադարձավ նաև Վերստուգիչ հանձնախմբի կողմից թեմում իրականացված ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքներին և դիտարկումներին:

Եղան քննարկումներ: Continue reading